Երևան, 08.Հունիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մակարոն, որի բաղադրատոմսերը Իտալիայում իսկական «գիտություն» են դարձել. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սպագետտին մակարոնեղենի տեսակ է՝ կլոր կտրվածքով, մինչև մոտ 2 մմ տրամագծով և, որպես կանոն, ավելի քան 13 սմ երկարությամբ: Ավելի նուրբ սպագետտին անվանում են «սպագետտինի», ավելի հաստերը՝ «սպագետտոնի»: Սպագետտիի հայրենիքը Իտալիան է, և այն լայնորեն օգտագործվում է իտալական խոհանոցում, հաճախ մատուցվում է տոմատի սոուսով: Սպագետտին բազաթիվ իտալական ուտեստների հիմք է հանդիսանում, օրինակ՝ նեապոլիտանական սպագետտի՝ տոմատի սոուսով, ալիո և օլիո սպագետտի (սպագետտի սխտորով և կարագով՝ տաք ձիթապտղի յուղով և թույլ տապակած սխտորով)...

Սպագետտին «ծնվել» է Սիցիլիայում: Ջենովայի մոտակայքում գտնվող Պոնտեդասսիո քաղաքում նույնիսկ բացվել է Սպագետտիի թանգարան, որտեղ հավաքված են սպագետտիի համեմունքների և սոուսների հարյուրավոր բաղադրատոմսեր: Այնտեղ է պահպանվում նաև 1279 թվականի փետրվարի 4-ով թվագրված նոտարական մի ակտ (Ջենովայի արխիվներից), որը հաստատում է «մակարոնիս» կոչվող խմորից պատրաստված խոհարարական արտադրանքի առկայությունը: «Մակարոնեղենի տոնի» ավանդական կենտրոնը Նեապոլից ոչ հեռու գտնվող Գրանյանո քաղաքն է: Սրա պատճառը, թերևս, այն է, որ այնտեղ հայտնաբերված և 1502 թվականով թվագրված փաստաթղթում նկարագրվում է «մակարոնի» պատրաստման գործընթացը, որը հետագայում դարձել է աշխարհի ամենահայտնի ուտեստներից մեկը և Իտալիայի խորհրդանիշը:

Հիմա էլ Գրանյանո քաղաքի տարածքում կենտրոնացած է մակարոնեղենի իտալական բոլոր գործարանների տասներորդ մասը, որոնք երեք միլիոն տոննա մակարոնեղեն են մատակարարում Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և Ավստրալիայի շուկաներ: Սպագետտիի թանգարանում ցուցադրված է այդ մակարոնեղենի 176 տեսակ: Իտալական «սպագետտի» բառը վերաբերում է ոչ բոլոր լապշաներին, այն խստորեն սահմանված իտալական լապշայի «խումբ» է: Սկզբնապես սպագետտիի երկարությունը եղել է 50 սմ, բայց ժամանակի ընթացքում այն պահպանելու համար պահեստային տարածք խնայելու նպատակով երկարությունը դարձվել է 25 սմ: Չնայած հիմա վաճառքում կարելի է գտնել անգամ հին երկարության սպագետտի, որը խանդավառ արտադրողները համարում են հատուկ ձևաչափ: Սպագետտին, որպես կանոն, մատուցվում է ինչ-որ սոուսով, ներկայում կա նման սոուսների ավելի քան 10 հազար տարատեսակ: Գրեթե ցանկացած բան, որ ուտելի է, կարող է օգտագործվել որպես սպագետտիի «հավելում»:

Մակարոնեղենի համար համեմունքներ պատրաստելը Իտալիայի ամենահարգված «գիտություններից» մեկն է: Հասարակության մեջ բարձր են գնահատվում այն վարպետները, որոնք շատ բան գիտեն սպագետտիի համար օգտագործվող սոուսների մասին: Իտալիայի 20 մարզից յուրաքանչյուրն առաջարկում է իր խառնուրդները: Քանի որ Իտալիայի գրեթե բոլոր շրջանները ել ք ունեն դեպի ծով, մակարոնեղենի համար ծովամթերքը գրեթե միշտ էլ առաջին տեղերում է: «Ոչ ծովային» տարածքներում՝ Վալե դ'Աոստայում, Տրենտինո-Ալտո Ադիժեում, ինչպես նաև Տոսկանայի արևելքում սոուսների հիմքը անտառների և գյուղացիական տնտեսությունների բարիքներն են: Օրինակ՝ Սիենայում խոհարարական այցեքարտը սպագետտի է բավականին մեծ քանակությամբ աղացած մսով: Դա ընդունված է եղել միջնադարից ի վեր, երբ բերդաքաղաքի բնակիչները հետ են մղել թշնամիների գրոհները, իսկ զինվորներին անհրաժեշտ է եղել պարզ, բայց սննդարար կերակուր:

Սիցիլիա և Սարդինիա կղզիներում ծովամթերք է մատուցվում սպագետտիով՝ ձուկ, կաղամար, խեցեմորթներ, ծովախեցգետիններ և այլն: Հռոմի պատմական թաղամաս Տրաստևերում ձեզ կառաջարկեն սպագետտի «պուտտանեսկա» սոուսով՝ պատրաստված ձիթապտղից, անչոուսից և լոլիկից: Գենուան առաջարկում է հայտնի տեղական կանաչ գույնի սոուսը` «pesto alla genovese»-ն, որը պատրաստվում է ռեհանի տերևներից, սխտորից, միջերկրածովյան սոճու ընկույզներից և ոչխարի պանրից: Լացիոյի շրջանում և, իհարկե, Հռոմում ավանդական սոուսը կարբոնարան է (Spaghetti alla carbonara), որը պատրաստվում է ձվից, գուանչիալեի տապակած կտորներից, աղացած պղպեղից և Պեկորինո պանիրից:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

43-ամյա տղամարդը կալանավորվել է խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով. ՔԿ Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. անձրև և ամպրոպ կլինի Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև Ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հատուկջոկատայինները շարունակում են իրենց զորավարժությունները Շոլցը Պուտինին դիմել է Ուկրաինայի վերաբերյալ ուղերձով Այս իշխանություններն այսօր փորձում են փոխել հայ ժողովուրդի էությունն, ինքնությունն․ Արարատը մեր կյանքից իսպառ վերանալու է․ Օսկանյան (տեսանյութ) Ապարանում Բագրատ Սրբազանին աղ ու հացով դիմավորեցին․ Լուսանկարներ Արտակարգ դեպք՝ Լnռիnւմ․ 1,5 ամuական երեխան nտնաթաթի ջերմային այրվածքnվ տեղափnխվել է hիվանդանոց Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել պետական սահմանի հաստատման գործում․ համաձայնեցված է ​​սահմանի մոտ 12,7 կիլոմետր երկարությամբ հատվածը․ Ալիև Ալիևի երկու պահանջներից միայն մեկին են արձագանքել Եթե իշխանությունը վստահ է, որ իրենց դիրքերն ամուր են, ինչու՞ են մարդկանց բանտեր տանում. Արմեն ՄանվելյանՈւշադիր եղեք, ոստիկաններն էլի որս են անում. քիչ առաջ տարան ավտոերթի մեքենաներից 1-ը. Ռուբեն Մելիքյան Ցանկալի կլիներ մեր Վանաձորի քաղաքապետին ազատության մեջ տեսնել. Բագրատ սրբազան Իրանը և Հնդկաստանը համատեղ կաշխատեն՝ ընդլայնելու երկկողմ կապերը Եկեղեցին հարկելու օրինագիծ են ներկայացնելու Ինտերակտիվ ձևաչափով երկխոսություններ և քննարկումներ ԶՊՄԿ-ում2 զոհ, 2 վիրավոր․ Մասիս-Այնթապ ավտոճանապարհին բախվել են «BMW X 6»-ը և «ՎԱԶ 2106»-ը ՔՊ-ն քննարկում է պահեստային տարբերակները Շուկա՞, առևտրի վա՞յր, թե՞ Գեղեցիկ հրապարակ. ինչպես խոշոր հրդեհից հետո կառուցվեց Կարմիր հրապարակը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՀՈԻՆԻՍԻ). Աշխարհի առաջին լվացքի մեքենան, առաջին փոշեկուլը, պաղպաղակի առաջին վաճառքը. «Փաստ»Կովկասյան փոխատեղում. Վրաստանն իսկապես կարող է օրինակ դառնալ շատերի համար, եթե նախատեսված ճանապարհով գնա մինչև վերջ. «Փաստ»Ողբերգական վթար՝ Արարատում․ բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը, 2 զnh nւ 2 վիրավnր կան Վարչախումբը փորձում է ահաբեկել արցախցիներին Արագածոտնի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու քարով բարձված «KamAZ»-ը Սրբազան շարժումը՝ յուրատեսակ փորձարկում. «Փաստ»Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում Դանիայի վարչապետը Կոպենհագենում հարձակման է ենթարկվել «Կենսուրախ էր, կատակասեր, անհնար է հիշել մեկ օր, երբ Հենրիկը տխուր է եղել». Հենրիկ Հովհաննիսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Հերթական անլուրջ արշավը․ «Լազարյան ակումբ»-ի հայտարարությունների հետքերով Ժամկետային զինծառայողը դաստակներն է վնասել. ինչ է կատարվել հրամանատարի օգնականի սենյակում Այնթապում այրվել է բնակելի վագոն-տնակ «Մալիբու» այգում 21-ամյա երիտասարդի են դանակահարել Սա արդեն պատահական լինել չի կարող. «Փաստ»Բագրատ Սրբազանի ասուլիսը միջազգային լրատվականներին (տեսանյութ) Այսօր թիրախում արցախցին է, հաջորդ օրը տավուշցին, սա կշարունակվի այնքան, քանի ՀՀ-ն չունի հայի օրակարգ․ Տիգրան Աբրահամյան Այսօր Ս. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օրն է Ինչի՞ է պատրաստ Նիկոլ Փաշինյանը՝ հանուն իշխանությունը պահելու. «Փաստ»Արտառnց դեպք՝ Տավnւշnւմ․ 28-ամյա տղամարդը uեռական hարաբերnւթյան առաջարկ է արել 44-ամյա կնnջը, մերժվել ու hարվածել Ադրբեջանի պահանջների տեղապտույտն ու Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը. «Փաստ»Զելենսկին Բայդենին պատմել է գաղտնի մանրամասներ մարտի դաշտից Քաղաքացին ցանկացել է նետվել Հաղթանակի կամրջից․ ինքնասպանության փորձը կանխվել է Ստեփանավանում «BMW X5»-ը բախվել է կայանած «BMW E46»-ին․ հոսպիտալացվել է երեք մարդ, այդ թվում՝ երեխա Իշխանությունները ոչ միայն չեն լուծում արցախցիների խնդիրները, այլև նորանոր խնդիրներ են ստեղծում նրանց համար. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար «Շարժումն իր գոյությամբ արդեն իսկ շատ դրական երևույթ է Հայաստանի Հանրապետության շահերի տեսանկյունից». «Փաստ»Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Հայաստան կներմուծվեն և որոշակի ժամկետում կիրացվեն ԵԱՏՄ միասնական ռեեստրում ընդգրկված երրորդ երկրների կազմակերպությունների ապրանքներ. «Փաստ»