Երևան, 28.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բոդիբիլդինգ - կուլտուրիզմն ու կոմիքսները. ի՞նչ կապ ունեն դրանք միմյանց հետ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կուլտուրիզմ բառը ֆրանսերենից թարգմանվում է որպես «մարմնի մշակույթ»: Այդ սպորտաձևն ունի նաև մեկ այլ անուն, որն այսօր ավելի տարածված է՝ բոդիբիլդինգ, այսինքն` «մարմնի կառուցում»: Սակայն, ինչ էլ կոչվի այդ սպորտաձևը, դրա էությունը նույնն է՝ մարդը զբաղվում է դրանով, որպեսզի զարգացնի իր մկանները և մարմինը հասցնի որոշակի իդեալական վիճակի: Այդ իդեալական մարմնի ստեղծումը տեղի է ունենում ինտենսիվ ֆիզիկական պատրաստվածության և հատուկ դիետայի միջոցով, որը մարմնին տալիս է համապատասխան քանակությամբ էներգիա: Որպեսզի մկանները զարգանան, բոդիբիլդերները միշտ ունեն մեծ քանակությամբ սպիտակուցներ իրենց ճաշացանկում:

Մարդը, ով հետաքրքրված է այդ սպորտով, կոչվում է կուլտուրիստ կամ բոդիբիլդեր: Դա կարող է լինել կա՛մ սիրողական, ով գնում է մարզասրահ իր ֆիզիկական կազմվածքը պահպանելու համար, կա՛մ պրոֆեսիոնալ, ով մասնակցում է մրցումների և անընդհատ բարձրացնում է իր զարգացման մակարդակը: Հատուկ թեմա է մրցումային բոդիբիլդինգը, որտեղ պրոֆեսիոնալ ժյուրին գնահատում է մարզիկի մկանային և արտաքին ֆիզիկական բնութագրերը: Գնահատվում են բոլոր մկանների համաչափությունը, սիմետրիկությունը և զարգացումը: Հաղթում է այն բոդիբիլդերը, որը, ժյուրիի կարծիքով, ամենաշատն է մոտ իդեալականին։ Բոդիբիլդինգն այն ձևով, որը մենք հիմա գիտենք, սկիզբ է առել Բրիտանիայում՝ Եվգենի Սանդովի շնորհիվ, որն առաջինն է սկսել ցուցադրել իր զարգացած մկանները ըմբշամարտի մրցումների ընդմիջումների ժամանակ:

Նա ոչ միայն զվարճացրել է հանդիսատեսին, այլ նաև սեր է սերմանել գեղեցիկ, ճիշտ կառուցվածքով ու կազմվածքով մարմնի հանդեպ։ Այդ ամենի շնորհիվ նա այնպիսի ժողովրդականություն է ձեռք բերել, որ բացել է մի քանի գործարան և սկսել արտադրել սարքեր բոդիբիլդերների համար։ 1901 թվականի սեպտեմբերի 14-ին նա Լոնդոնում կազմակերպել է բոդիբիլդինգի առաջին մրցույթը, որը կոչվում էր «Մեծ մրցում»։ Զարմանալի չէ, որ այս մրցույթը մեծ հաջողություն է ունեցել: Ի դեպ, մրցանակը բոդիբիլդինգի հիմնադիր հոր՝ Սանդովի արձանիկն էր։ Ուժեղ մարդու այդ բրոնզե մանրակերտն ստեղծվել է Ֆրեդերիկ Պոմերոյի կողմից: Այսօր էլ Միստր և Միսիս Օլիմպիա մրցույթների հաղթողները ստանում են նմանատիպ արձանիկներ։ Որքան էլ տարօրինակ թվա, բոդիբիլդինգը Ամերիկա է մտել ավելի ուշ:

Այնտեղ բոդիբիլդինգը խթանող հիմնական անձը եղել է Ալոիս Սվոբոդան։ Բոդիբիլդինգի առաջին խոշոր մրցույթն ԱՄՆ-ում անցկացվել է միայն 1904 թվականին Նյու Յորքում՝ «Մեդիսոն Սքուեր Գարդենում»։ Ի տարբերություն բրիտանական մրցույթի, հաղթողին շնորհվել է ավելի գործնական մրցանակ, քան բրոնզե արձանիկը, այն է՝ 1000 դոլար, որը 20-րդ դարի սկզբին հսկայական գումար էր։ Բացի դրամական մրցանակից, հաղթողը ստացել է «Աշխարհի ամենազարգացած մարդ» կոչումը։ 20-րդ դարի 50- 60-ականներին տեղի է ունեցել բոդիբիլդինգի ժողովրդականության յուրօրինակ աճ: Դա տեղի է ունեցել Չարլզ Ատլասի ջանասեր քարոզչության շնորհիվ։ Նա խելամտորեն է մոտեցել բոդիբիլդինգի գովազդին և սկսել առաջին հերթին ազդել երիտասարդ սերնդի մտածողության վրա: Ի՞նչն են ամենաշատը սիրում ամերիկացի երեխաներն ու դեռահասները:

Իհարկե, կոմիքսները: Մկանային սուպերհերոսները երիտասարդներին խրախուսում էին հոգ տանել իրենց առողջության մասին և առաջին հերթին զարգացնել մկանները։ Բացի բոդիբիլդինգի գովազդից, ավելի ու ավելի են սկսել ի հայտ գալ բոդիբիլդերների տարբեր մրցույթներ։ Սպորտային ամսագրերն են դարձել բոդիբիլդինգի առաջընթացի ևս մեկ շարժիչ: Բոդիբիլդերները սկսել են ժողովրդականություն ձեռք բերել կինոյում։ Նրանք սկսել են ավելի հաճախ հայտնվել էկրաններին՝ պատկերելով մկանուտ հերոսների։ Անաբոլիկ ստերոիդները, իհարկե, հայտնագործվել են շատ ավելի վաղ, բայց քսաներորդ դարի 70-ական թվականներին է տեղի ունեցել, այսպես կոչված, «անաբոլիկ ստերոիդների ապստամբությունը»: Անաբոլիկ ստերոիդները գրավել են ոչ միայն բոդիբիլդինգը, այլ նաև ուրիշ սպորտաձևեր: Բայց, իհարկե, դրանք ավելի տարածված էին բոդիբիլդինգում, քանզի դրանց շնորհիվ էր, որ մարզիկը կարճ ժամանակում կարող էր անհավանական արդյունքների հասնել մկանային զանգվածի ավելացման գործում։

Մինչև 90-ականները անաբոլիկ ստերոիդները համարվում էին օրինական դեղամիջոց: Հաջողակ և հայտնի բոդիբիլդերների մի ամբողջ սերունդ է «մեծացել» անաբոլիկ ստերոիդներով: Միայն 1990 թվականին է ամերիկյան Կոնգրեսը անաբոլիկ ստերոիդները ավելացրել «վերահսկվող դեղերի» ցանկում։ Թեպետ Կանադայում, օրինակ՝ օրենքով դրանք արգելվել էին մի փոքր ավելի վաղ՝ դեռ 1988 թվականին:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 
Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում մայիսի 28֊ը տոնական գույների մեջ էր. օրը զարդարում էին M- dance studio պարային համույթի սաները «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը խստագույնս դատապարտում է Գեղարքունիքում կայծակնահարվածների ինքնությունը պարզվել էՇվեյցարիայի հայոց թեմը դատապարտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի համալիր արգելելու փորձը Շղթայակապ ավտովթար՝ Երևանում. կա վիրավոր Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին Տեղի հայ համայնքների, ծխական ու թեմական խորհուրդների անունից դատապարտում ենք այդ քստմնելի արարքը․ Ռումանիոյ հայոց թեմ Սկզբում Կաթողիկոսին խոչընդոտելու գործը համակարգում էր ահա այս շնաբարո դուրսպրծուկը․ իրավապաշտպան Հղի կինը Ճոճկան գյուղից անտառներով, ոտքով քայլել և հասել է Ալավերդու ԲԿ ՀՀ տարբեր բուհերում հավաքագրվում են խմբեր՝ աղետից տուժած բնակավայրեր մեկնելու նպատակով Ծանր փորձությունների առաջ է կանգնած մեր երկիրը, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք Սանահինից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ, 141-ը շարունակում են մնալ այնտեղ․ իրավիճակը աղետի գոտում Ծնվել է 44-oրյա պատերազմnւմ զnhված Արման Սիմոնյանի եղբայրը Մ-6 միջպետական ճանապարհի անանցանելի դարձած հատվածը շրջանցող ճանապարհ կա Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա․ ԿԳՄՍ նախարարը դիմել է ուսանողներին Ռուսաստանը մոտ ապագայում կհասնի հաղթանակի. Մեդվեդև Շենգենյան վիզաները հունիսից կթանկանան «Չելսին» պայմանավորվել է Մարեսկայի հետ նոր գլխավոր մարզչի պաշտոնի համար Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են (տեսանյութ) Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով. Շոյգու Հայրապետի՝ հուշահամալիրի տարածք մուտք գործելու արգելքները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության. Մայր Աթոռ (լուսանկարներ) ՔՊ-ականները չգիտեն, թե ոնց արդարացնեն, որ Վեհափառին թույլ չեն տվել մտնել Սարդարապատ Սարդարապատի հուշահամալիրում բռնի գործողությունները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության․ Մայր Աթոռ Նույնիսկ թուրքերը չեն կարողացել խոչընդոտել կամ կանգնեցնել Վեհափառի մուտքը Սարդարապատ. Տիգրան Աբրահամյան3 կանայք սարում կայծակնահարվել են. մեկը տեղում մահացել է, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց Գագիկ Նազլուխանյանի դին գտել են գետի ակունքի մոտ․ Դեբետի վարչական ղեկավար Հեռացրել են Ամենայն հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրից Խստիվ դատապարտում ենք տեղի ունեցածը և մեր սատարումն ենք հայտնում Վեհափառ Հայրապետին. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Ես և հոգևոր արժեքային համակարգ ունեցող բոլոր մարդիկ միշտ էլ Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի կողքին ենք. «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյան Հայաստանը որպես ինքնիշխան, ազատ և ժողովրդավար պետություն ամրապնդելը յուրաքանչյուրիս առաքելությունն է. Տիգրան ԱվինյանՎեհափառը հրաժարվեց խոսել (տեսանյութ) Ջրhեղեղից փրկված hղի կնnջը կեuարյան hատnւմ են կատարել (լուսանկար) Պուտինն ու Միրզիյոևը դեմառդեմ շփվել են մինչև գիշերվա ժամը 3-ը. Ուզբեկստանի նախագահը նրան իր տուն է հրավիրել. Պեսկով Ինֆոգրաֆիկա. արևային էներգիայի արտադրության առաջատարներըՍրբազանը գաղտնալսող սարք տեղադրողի ընտանիքին տարիներ շարունակ օգնել է, շոկի մեջ էր, չէր հավատում Ոստիկանները փորձում էին խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր (տեսանյութեր) Արտառnց դեպք՝ Գեղարքունիքում. կանայք են uարում կայծակնաhարվել. մեկը տեղnւմ մաhացել է Փաշինյանը շքախմբով մեկնում է Սարդարապատ «Հայաստանի էներգետիկ անկախության ճանապարհային քարտեզ» նախագիծն արդեն իրականություն է. FAST-ն ու SolarOn-ը ներկայացրեցին հետազոտական ծրագրի արդյունքներըԿիրանցի հարակից բարձունքում առավոտյան ադրբեջանական դրոշ է տեղադրվել․ գյուղապետ Իրանի խորհրդարանը նոր խոսնակ ունի Մահվան ելքով վրաերթ՝ Այգեկ գյուղում․ վարորդը փախուստի է դիմել Պայթեցման աշխատանքներ Կիրանցի կամրջի հարևանությամբ (տեսանյութ) ԶՊՄԿ-ի և մասնակից երեխաների ծնողների համաֆինանսավորմամբ Քաջարանի արվեստի դպրոցի թատերարվեստի բաժինը հյուրախաղերով հանդես եկավ Ֆրանսիայում«Հպարտն ու ինքնիշխանն» այն է, երբ թշնամու պարտադրանքով չես գնում կարևորագույն արարողակարգային միջոցառման. Դավիթ ՍարգսյանԱյսօր Հանրապետության օրն է Ոստիկանությունն անցել է անասելի դաժանությունների Տե՛ր լինենք հայոց անկախ պետականությանը. «ՀայաՔվե»Ռուսաստանը փորձում է փափուկ ուժ կիրառել Հայաստանում Պետական համակարգի չգոյության փաստը