Երևան, 02.Հունիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ո՞ւմ են ուզում հիմարի տեղ դնել. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ գլխավոր քպականը մտավարժանքներ է անում՝ Հայաստանի «իրական» ու «պատմական» տարբերակներով, նրա կրկնակ-գաղափարակիցները նետվել են հանրային հարթակներ ու, միմյանց հերթ չտալով, արտասանում են, թե՝ «սուտ է, մենք գյուղեր չենք տալիս Ադրբեջանին...»: Ասածները հայտնի են, իբր, իրենք ցանկանում են ոչ թե Ոսկեպար, Բաղանիս կամ մյուս գյուղերը հանձնել Ադրբեջանին, այլ... այդ բնակավայրերին մերձակա տարածքները, որոնք, ըստ փաշինյանականների՝ «նրանցն է եղել», այսինքն՝ թշնամուն է պատկանել:

Ի լրումն, հայտարարում են, որ դրանք ամայի, անբնակ տարածքներ են, ավերակներ են, այնտեղ ռեստորան-բաղնիքզուգարան չկա, ու, ընդհանրապես, ինչ-որ կարկառուն քպական էլ... այդ տարածքներում թունավոր օձ է տեսել: Իբր՝ «մեզ պե՞տք է տարածք, որտեղ թունավոր օձեր կան», որտեղ բաղնիք-զուգարան, կախիչ-ցնցուղ չկա...»: Դե, բառացի չեն ասում, բայց այն, ինչ ասում են քպական քարոզիչները, այդ շրջածիրում է: Ահավասիկ, նախօրեին էլ մի կարկառուն քպական նույն ձայնապնակն էր զլել՝ մի փոքր այլ հնչերանգով: Ասում է, թե՝ իրենց հանիրավի են մեղադրում հայկական գյուղերը Ադրբեջանին հանձնելու մտադրություն ունենալու (մտադրությունը ո՞րն է, եթե հենց այդ են ուզում անել) մեջ, բայց դա մանիպուլ յացիա է, որովհետև այդ գյուղերը չեն հանձնելու:

Առիթ եղել է Փաշինյանի ավերիչ մտադրություններին ու ցանկություններին անդրադառնալու, բայց թերևս կարիք կա ավելի հանգամանորեն կանգ առնել Հայաստանի ու հայության շահերին հակասող այդ «նախագծի» վրա: Նախագիծ, որը պայմանականորեն կարելի է բնորոշել որպես՝ «Հայաստանը տանք թշնամուն, հանգիստ ապրենք»: Տնաքանդություն, էլի: Ճիշտ այնպես, ինչպես նույն ՔՊ-ն քարոզում էր, թե՝ Արցախը տանք թուրքին, որ հանգիստ ապրենք: Ի՞նչ է նշանակում՝ «գյուղերը չենք տալիս»: Նախ՝ նույնիսկ դպրոցականի մակարդակ, անգամ՝ աշխարհագրությունից ոչ այնքան լավ դպրոցականի մակարդակ ունեցողը, նայելով քարտեզին, կհասկանա, թե ինչի մասին է խոսքը և ինչ է կատարվելու Փաշինյանի նախանշած տարածքները թշնամուն նվիրելու հետևանքով:

Առաջինը՝ մեր բանակի դիրքերը Փաշինյանի ու նրա կուսակիցների կողմից թշնամուն հանձնելու հետևանքով թշնամին առաջ է շարժվելու և դիրքավորվելու է Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերի անմիջական մերձակայքում: Դրա հետևանքով Ոսկեպարը գրեթե ամբողջովին, իսկ Կիրանցն ու Բաղանիսը երեք կողմից հայտնվելու են թշնամական շրջապատման մեջ: Հարցն այն չէ միայն, որ թշնամին բացարձակ վերահսկողության տակ կվերցնի հայկական բնակավայրերը, կկարողանա անարգել գնդակահարել բնակիչներին, երեխաներին, կանանց, ծերերին, բոլորին: Ու կգնդակահարեն, չկասկածեք: Այդ Փաշինյանի համար է Ալիևը կիրթ ու կառուցողական:

Հայ մարդկանց համար թե՛ Ալիևի ռեժիմը, թե՛ Էրդողանի հանցագործ պետությունը ոխերիմ թշնամի են, որոնց ցանկությունն ու նպատակը Հայաստանի ոչնչացումն է, հայության բնաջնջումը: Այսինքն, խոսքն այն մասին չէ, որ, փաշինյանական ընկալմամբ, ինչ-որ «անպետք տարածք» (կարծես պետություններն առհասարակ «անպետք տարածքներ» կարող են ունենալ) պարզապես հանձնվում է թշնամուն ու՝ վերջ: Ո՛չ, հարցն այն է, որ այդպիսով թշնամական բացարձակ վերահսկողության տակ են անցնում միանգամից մի ամբողջ շարք հայկական բնակավայրեր, Հայաստանի Տավուշի մարզի մի զգալի հատված:

Ըստ էության, Նոյեմբերյանի շրջանը գրեթե կտրվում է Տավուշի մարզից ու Հայաստանի Հանրապետությունից: Ավելին, նշված տարածքում վերահսկողություն հաստատելուց հետո թշնամին լիարժեք հնարավորություն է ստանում ծավալվել դեպի Լոռու մարզ, դեպի հյուսիս, դեպի հարավ, դեպի՝ ուր խելքը փչի: Չհաշված արդեն միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհները, երկաթուղին, հիմնական գազատարը: Տվյալ անդրադարձում հատուկ ուշադրություն կցանկանայինք հրավիրել այն հանգամանքին, որ նման պայմաններում Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի ու նաև մերձակա այլ բնակավայրերի դատարկել-հայաթափելն ընդամենը «տեխնիկայի հարց» է, բավականին կարճ ժամանակի խնդիր:

Քանի՞ օր, քանի՞ շաբաթ, քանի՞ ամիս ոսկեպարցիները կամ բաղանիսցիները կդիմանան թշնամական ուղիղ նշանառության կրակահերթերի տակ: Ո՞վ կցանկանա ապրել մի վայրում, որտեղ իրեն թուրքի ասկյարը, զուտ իր հաճույքի համար, ցանկացած պահի կարող է պարզապես գնդակահարել: Կարող է սպանել իր կնոջը, երեխային, ծեր մորը կամ հորը: Ու ի՞նչ է այդ դեպքում հայտարարելու Փաշինյանը, կամ դա ո՞ւմ է արդեն հետաքրքիր լինելու: Իրենք իրենց համար ապահով, հազարավոր թիկնապահներով ու ոստիկաններով շրջապատված՝ Երևանում են լինելու, իսկ թշնամու նշանառության տակ մնալու են անպաշտպան, դավաճանված ոսկեպարցիները, բաղանիսցիները, հայ մարդիկ: Հասկանալի է, որ կարճ ժամանակ անց գյուղերը կդատարկվեն: Եվ գյուղերի տարածքներն էլ կանցնեն թշնամու տիրապետության տակ: Էհ, չստացվե՞ց, որ Փաշինյանը ամենաուղիղ ձևով նպատակադրվել է թշնամուն հանձնել հենց Ոսկեպարը, հենց Կիրանցը, հենց Բաղանիսը: Ո՞ւմ հասկանալի չէ սա: Ի վերջո, սա բարդ մաթեմատիկա չէ, անգամ հանրահաշիվ չէ, սա տարրական թվաբանություն է: Եվ այստեղ ծագում է մյուս հարցը՝ ո՞ւմ են ուզում հիմարի տեղ դրած լինել հոգովսրտով քպականները...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դեռ 27 հոգի անազատության մեջ են. փաստաբանը կարդում է բոլոր ձերբակալվածների անունները (տեսանյութ)Սևանա լճում անհետ կորած 25-ամյա կոմպոզիտորի որոնողական աշխատանքները շարունակվում ենՓոքրիկների տրամադրությունն ապահովելու համար փրկարարները աղետի գոտի են տեղափոխել խաղալիքներՃանապարհդ հարթ լինի. Սուրբ Աննայի բակում Սրբազանը ողջունում և օրհնում է քաղաքացիներին (տեսանյութ)Հայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարիՌազմական բժիշկների նվիրական առաքելությունը. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակելԵրևան-Մոսկվա տոմսերը` ռեկորդային ցածր գներով. որքա՞ն արժեն այս պահինԳնացի ԱՄՆ, որովհետև զգացի, որ վերաբերմունքը լուրջ չի շախմատի նկատմամբ. Լևոն ԱրոնյանԽոշոր հրդեհ՝ Սյունիքում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրիցՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնըԴավիթ Չալոյանը նվաճեց օլիմպիական ուղեգիրԻրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀայաստանինՈւկրաինայում ՀՀ դեսպանը և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Բուչայի բուժհաստատությունների համար դեղամիջոցներ են փոխանցելՀայաստանում սպասվում է փոփոխական եղանակՀայտնի է Սլովենիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըՀանրապետության գետերի մեծ մասում դիտվել է փոփոխական ռեժիմԻրանում նախագահական արտահերթ ընտրությունները կանցկացվեն հունիսի 28-ինԻ՞նչ է կանխատեսել Թամարա Գլոբան կենդանակերպի 3 նշանների համարՎարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավորԱպօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու․ Տիգրան ԱբրահամյանՊայմանագրայինների մեկամսյա դասընթացները․ ՊՆ Կյանքից հեռացել է արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Մինասյանը Պուտինը ցավակցել է Արթուր Չիլինգարովի ընտանիքին և հարազատներինԲագրատ Սրբազանը այսօր Աննա եկեղեցու բակում կխոսի հետագա անելիքների մասին Ե՞րբ կավարտվեն աղետի հետևանքների վերացման աշխատանքները․ հարց՝ Լոռու մարզպետին Հայ Դատը սատարում է Բագրատ Սրբազանի շարժմանը եւ դատապարտում Փաշինյանի քաղաքականությունը (տեսանյութ) Հայ-իրանական սահմանը հատեցին Իրանի Կարմիր մահիկի բեռնատարները ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ» Վերջապես առաջիկա օրերին որոշակի կտաքանանք ու կչորանանք․ Սուրենյան Ստամբուլում 4 հարկանի բնակելի շենք է փլուզվել․ փլատակների տակ մարդիկ կան (տեսանյութ) Իրանի պետական ​​հեռուստատեսությունը ցավալի լուր է հայտնել ՀԿԵ-ն առաջին անհրաժեշտության պարագաներ ու տեխնիկա է փոխադրում ջրհեղեղից տուժած աղետի գոտի Ադրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվում Հայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Աղետի հետևանքով ջրամատակարարումը դեռ իրականացվում է խախտումներով․ ջրհեղեղի պատճառած վնասն ահռելի է Թել Ավիվում 120,000 ցուցարար դուրս է եկել փողոց՝ վարչապետից պահանջելով հասնել իսրայելցի գերիների ազատմանը (տեսանյութեր) Երևանում դանակահարել են պարեկային ոստիկանի. պատճառը ավտոմեքենան «պլաշչադկա» չտեղափոխելն է եղել Ահմադինեջադը կրկին հավակնում է Իրանի նախագահի պաշտոնին Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը ԱՄՆ-ում արևային մարտկոցների թիվը հասել է 5 միլիոնի. Շուկան վերելք է ապրում Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը շարունակում է փակ մնալ Տարադրամի փոխարժեքն այսօրԱյսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է Օշականում և Ոսկեհատում գործարկվելու են էլեկտրական շչակներ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Նիդերլանդների խորհրդարանի ընդունած բանաձևը Կապանում ավտոմեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են «Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն Մադրիդի «Ռեալը» նվաճեց Չեմպիոնների լիգայում իր 15-րդ գավաթը 24 ժամ ջուր չի լինելու