Երևան, 02.Հունիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինիn ելույթ է ունեցել Հռոմի Հայոց Ցեղասպանության այգում Ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը․

«Շնորհակալ եմ, կաշխատեմ կարճ խոսել:

Ես եմ շնորհակալ ձեզ: Մի քանի տարի առաջ մենք հանդիպեցինք և ճանաչեցինք միմյանց: Չնայած մեր պարտավորություններին (և ոչ միայն որպես նախարար), որ մեզանից յուրաքանչյուրի օրակարգում կան, մենք պետք է ընտրենք, թե ինչին առաջնահերթություն տալ կյանքում:

Այս օրը, լրագրողական և քաղաքական աշխարհի մի մասի համար առաջնահերթություն չէ: Կյանքում մենք ենք ընտրում առաջնահերթություններ, որոնք միշտ չէ, որ քանակով են որոշվում, քանակը միշտ չէ, որ համապատասխանում է որակին, նաև այն պատճառով, որ 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը: Պատմությունը չի սովորեցնում, ես դատողություններ չեմ անում, անտարբերությունը մահացու է:

Հայացքը հակառակ կողմ շրջելը մահացու է` սկսած հասարակ քաղաքացուց, ով օգտվում է տրանսպորտից, մինչև լրագրողներ, ովքեր չեն լուսաբանում:

Ես հիշում եմ, երբ որպես եվրոպական խորհրդարանական մտնում էի Ստրասբուրգի և Բրյուսելի դահլիճներ, թե ինչ ճնշումներ էի ենթարկվում որոշակի շրջանակներից Հայոց ցեղասպանության շուրջ քննարկումների ժամանակ, քանի որ «ցեղասպանություն» բառը որոշ համատեքստերում համապատասխանում է հանցագործության, վրդովմունքի, հանցավորության:

Կարծում եմ, որ վիրավորանքը ողջախոհության և պատմական ճշմարտության դեմ է, եթե այլ արտահայտություններ են օգտագործվում էթնիկ և մշակութային հիմքով կոտորածի համար: Հիշում եմ, օրինակ, երբ այցելեցի Կիպրոս, որը նման անցյալ է ապրել, ուր ոչնչացվել են խորհրդանիշները, եկեղեցիները, դպրոցները, մշակույթի կենտրոնները և ուր այսօր տարածքի մի մասը դեռևս օկուպացված է:

Դա այն է, ինչ մի քանի ամիս առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերին, կրել է հայ ժողովուրդը, և գիտակցում ենք, որ անտարբերությունն անընդունելի է։

Այնպես որ, այսօր այստեղ լինելը թե հաճելի է, թե պարտադիր և թե պարտվաբեր։

Բացի այդ, Իտալիայի համար ևս այս օրերը հիշատակի օրեր են, ջարդերի ու սպանդի, փախուստների, վերածնվելու, և, հետևաբար, այս իմաստով ընդհանրություն ունենք:

Հիշում եմ, երբ մի քանի տարի առաջ աղջկաս նվիրեցի մի գիրք, որր իմ կարծիքով դպրոցական դասագիրք պետք է լինի, որը տարրական դասարաններից սկսած՝ պետք է երեխաները կարդան, դա «Արտույտների ագարակը» գիրքն է։

Երեխա ժամանակ կարդալով մի պատմություն, որը հասակակիցներդ կրել են իրենց մաշկի վրա, չես կարող անտարբեր մեծանալ կյանքում:

Ուստի, շնորհակալություն ձեզ, տեղական կառույցներին, քաղաքապետարանին և մարզին, որոնք նույնպես որոշեցին առարկայական քայլեր ձեռնարկել, քանի որ խոսքերն անցողիկ են, բայց վկայությունները մնում են։ Այստեղ զբոսնող մայրերն ու տատիկները, որոնք տեղյակ չեն, թե ինչի մասին է այս այգին, շնորհիվ այս հուշատախտակի կիմանան։ Ինչը մեծ նշանակություն ունի, այդ մարմարե քարն ունի արյուն, քրտինք ու արցունքներ և առաջին հերթին ապագա ու հույս:

Ես ուզում եմ մտածել 2024 թվականի մասին, որպես խաղաղության տարի, մինչդեռ աշխարհի շատ մասերում, ցավոք, մտածում ենք, թե ինչպիսի ֆինանսավորում և բյուջե նախատեսենք, որպեսզի կարողանանք գնել ռումբեր, հրթիռներ, հակատանկային զենքեր եւ այլն:

Կարծում եմ, որ որպես Ենթակառուցվածքների նախարար իմ համեստ կարողությունների սահմաններում պետք է կամուրջներ կառուցեմ, պետք է կապեր ստեղծեմ մեզ միավորելու և մերձեցնելու համար, փորձում եմ և կարծում եմ, որ ով այսօր այստեղ է՝ անկախ իր քաղաքական գաղափարներից և մշակութային ծագումից, կանի ամեն ինչ, որպեսզի 2024 թվականը լինի վերակառուցման, մերձեցման և խաղաղության տարի, քանի որ հակառակ դեպքում 1915 թվականի դասը քիչ օգտակար կլինի։

Ուրեմն շնորհակալություն հիշողությունը վառ պահելու համար: Ես, հայկական համայնքի որոշ անդամների հետ հանդիպում եմ իմ հարազատ Միլանում: Եվ դա մի համայնք է, որը լռելյայն, սակայն կատարյալ և բացառիկ կերպով ինտեգրվել է, որքան իտալական, այնքան էլ հայկական է՝ հպարտ իր ինքնությամբ: Այսօրվա պատմական ժամանակաշրջանում ռիսկը ֆիզիկական բռնության ու պատերազմի վտանգն են, բայց նաև մշակույթների վերացումը, պատմության ժխտումը և անցյալի ինքնությունը իրական ռիսկ պարունակող վտանգ են:

Իր անցյալը անտեսող ժողովուրդը տխուր ապագա է սպասվում:

Ուրեմն շնորհակալություն հայ ժողովրդին, ով իր տառապանքներից 2024 թվականին մեզ, ժպիտով և հիշողությամբ, կյանքի դաս է տալիս, որը ես այսօր հպարտությամբ տանում եմ ինձ հետ իմ նախարարություն, ուստի շնորհակալություն ձեզ՝ այսօր ինձ հյուրընկալելու համար»։ 

Կապանում ավտոմեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են «Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն Մադրիդի «Ռեալը» նվաճեց Չեմպիոնների լիգայում իր 15-րդ գավաթը 24 ժամ ջուր չի լինելու Արայիկ Հարությունյանը Ջերմուկում է, քննարկվել է 2025 թ․ ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպման հարցը Գազ չի լինելուԵրկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և Կոտայքի մարզում 24 ժամ ջուր չի լինելու «Փայլոու» մյուզիքլով եզրափակեցինք հունիսմեկյան միջոցառումները․ Ավինյանը լուսանկարներ է հրապարակել Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ընդդիմադիր կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա Ալավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետ Հայտնի բևեռախույզը կյանքից հեռացել է 85 տարեկանում Գյումրու ավտոերթի մեքենաներն առանց պատճառի տեղափոխում են Գյումրու ՃՈ հատուկ պահպանվող տարածք Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. ավտոմեքենայում եղել են վարորդի կինը, երեխան ու մայրը Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվՆվերներ՝ Գ. Ծառուկյանի կողմից. ՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպելՉկա 5 հոգի, որ մեկը մյուսին թշնամի չեն, չկա 5 հոգի, որ մեկը մյուսի ունեցվածքի նկատմամբ աչք չունենա. ՍրբազանԱԳՆ նորանշանակ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը պոկում է թռուցիկները՝ «թուրք-ադրբեջանական գործակալ» գրությամբ«Չայնիի» ոլորաններում բախվել են «ԳԱԶ» բեռնատարն ու «Nissan»-ը ԿԳՄՍՆ-ից հայտնում են՝ Գյումրու դրամատիկական թատրոնի հրապարակում կայացել է բացօթյա տոնական համերգ Չեզոքները, լատենտները, կասկածամիտները, տատանվողները, լռակյացները թերևս ավելի անընդունելի են, քան անգամ թշնամական թևի «գաղափարական մարտիկները»․ Դավիթ ՍարգսյանՈւժեղ քամուց ծառի ճյուղը պոկվել, ընկել է ավտոմեքենայի վրա Տիգրան Ավինյանը երեխաների համար ընթերցել է Դեյվիդ Լիչֆիլդի «Արջը և դաշնամուրը» հեքիաթը (տեսանյութ) Հունիսի 1-ին նվիրված միջոցառում՝ «Արմավիր» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց երեխաների մասնակցությամբ Քաղաքացիները արգելափակել են Սևան-Վարդենիս մայրուղին (տեսանյութ) Կարիք ունենք գտնելու երեխաներին պաշտպանելու լավագույն ձևերը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ուսուցչական համաժողովի Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Օտարերկրացիները կկարողանան ՌԴ-ում օգտվել ռմբապաստաններիցԵրեխաների ելույթին ընդառառաջ բեմը քանդել են, ժամը՝ փոխել Չենք դադարեցնի պատերազմը Գազայում, քանի դեռ դրա նպատակներին չենք հասել․ Նեթանյահու Չիլիի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում նախագահի 12 թեկնածու է գրանցվել, գործընթացը շարունակվում է Փաշինյանն ու Մակրոնը զրուցել են հեռախոսով, Ֆրանսիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին Մոսկվայում հրաժեշտ են տալիս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկին ԿԳՄՍ փոխնախարարը հոգևորականի զգեստն անվանեց «դերյա» ու հայհոյեց․ Թովմաս Առաքելյան Արևային Էլեկտրակայաններն օգնում են բիզնեսին նվազեցնել էներգիայի ծախսերը ԶՊՄԿ-ն առաջատար է նաև սոցիալական ծրագրերի իրականացման հարցում3 ժամից ավելի է՝ Սևանի ջրասուզակները, ջրային պարեկներն ու ոստիկանները Սևանա լճում որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորին Միրզոյանը չի կարողացել համոզել կուսակիցներին Այսօր լավ առիթ է համատեղ լրջորեն խորհելու, թե ի՞նչ ապագա ենք կերտում երեխաների անվտանգության համար. Մհեր ԱվետիսյանԿյանքից զրկվածներ և վիրավորներ Ադրբեջանում ԵԱՏՄ-ից օգտվում և նրա դեմ են աշխատում Աշոտ Հարությունյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ,հաղորդման հիմքը մեկ մարդու (ամենայն հավանականությամբ ոստիկանի) սուտ հաղորդումն է. ՍողոմոնյանԶինված hարձակում Արմավիրում․ տղամարդը ինքնաշեն hրազենnվ թաքնված է եղել նկnւղում Թուրքիան ողջունում է կարգավորման գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը. Գյուլեր Աշոտ Հարությունյանը, Սրբազանի հորդորով, դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը. փաստաբան Դատական համակարգի թշվառությունը. չորս տարի անց գործը փլուզվեց Սիրելի փոքրիկներ, մեր նպատակն է անել ամեն բան, որպեսզի ձեր մանկությունն անցնի խաղաղ ու զարգացող հայրենիքում. Նաիրի Սարգսյան Երեխաների պաշտպանության մոջազգային օրվա կապակցությամբ ԶՊՄԿ-ն հյուրընկալել է աշխատակիցների երեխաներին ընկերության տարբեր արտադրամասերում (լուսանկարներ)