Երևան, 29.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալ ստեղծելու՝ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի առաջարկը գործող իշխանությունների կողմնակիցները սկսել են օգտագործել գեներալի ուղղությամբ ցեխարձակումներ անելու, նրան, իբր առանց դատ ու դատաստանի, գործող իշխանությունների դեմ պայքարի կոչեր անելու մեջ մեղադրելու համար։ Մինչդեռ իրականում գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի առաջարկը ճիշտ հակառակն է։

Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումը ոչ միայն օրինական է, այլև անհրաժեշտություն։ Բնականաբար, նման հեռանկարից առաջին հերթին վախենում են Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները, ինչպես և այն իբր չեզոք անաչառ քաղաքագետները, փորձագետները և լրատվամիջոցները, որոնք իրականում զբաղված են փաշինյանական իշխանության դեմքը պարզելով և իշխանության քարոզչական նարատիվները ծածուկ տարածելով։

Արշակ Կարապետյանի առաջարկը չափազանց պարզ, հեշտ մարսելի և կարևորը Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի շահերից բխող առաջարկ է։

Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալ ստեղծելու մասին գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն ասել էր «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ։ Նրա ողջ ելույթից, ինչպես և կուսակցության հիմնադրման արարողության ժամանակ հնչած քաղաքական մտքերից, ամենածանրը գործող իշխանության համար հենց տրիբունալի ստեղծման առաջարկն է եղել։ Լատինական «տրիբունալ»՝ «դատարան» բառը 2000 և ավելի տարիների երկար ճանապարհ է անցել։ Իրական տրիբունալի լավագույն օրինակը հայ իրականության մեջ նախորդ դարի 20-ական թվականներին Գերմանիայում Սողոմոն Թեհլերյանի դատավարությունն էր, որն ազատ արձակեց հայ վրիժառուին, ինչպես և բարձրացրեց հայ ժողովրդի հերոսական ոգին։

44-օրյա պատերազմում և դրանից հետո, գործող իշխանությունների գործունեությունն ու վարած քաղաքականությունը հնարավոր է բնորոշել բացառապես դավաճանություն բառով, որևէ այլ բառով բնորոշելու հնարավորություն չկա։ Փաշինյանական իշխանությունն ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը նվազեցնելու, տարածքային ամբողջականությանը վնասելու, օր առ օր Հայաստանին նոր հարվածներ հասցնելու համար։ Եվ նման պարագայում հայաստանյան դատական համակարգը չունի բավարար անկախություն՝ գործող իշխանությանը պատասխանատվության ենթարկելու։ Փոխարենը՝ Արշակ Կարապետյանն է լուրջ հանդիպումներ ունենում տարբեր իրավաբանների, անվանի մասնագետների հետ։

Մեր ունեցած տեղեկություններով՝ Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի կառուցվածքն արդեն գրեթե պատրաստ է։ Առաջիկայում այդ մասին համապատասխան հայտարարություններ կլինեն, հենց այս փաստն է, որ ցնցումներ է առաջացրել գործող վարչախմբի շարքերում։

Լույս չի լինելու․ հասցեներ 24 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ Հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու Կոչ ենք անում զերծ մնալ ազգը մասնատող քայլերից․ Արցախի թեմ Էլ ավելի ագրեսիվ ու դյուրագրգիռ են դարձել, առավոտյան դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ. Թամամյան Բագրատ Սրբազանը վարչապետ կընտրվի՞. Օրը որոշվա՞ծ է Փառահեղ անցյալ, անորոշ ներկա և հզոր ապագա, եթե ինքներս դա կամենանք․ «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյան Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում մայիսի 28֊ը տոնական գույների մեջ էր. օրը զարդարում էին M- dance studio պարային համույթի սաները «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը խստագույնս դատապարտում է Գեղարքունիքում կայծակնահարվածների ինքնությունը պարզվել էՇվեյցարիայի հայոց թեմը դատապարտում է Վեհափառի մուտքը Սարդարապատի համալիր արգելելու փորձը Շղթայակապ ավտովթար՝ Երևանում. կա վիրավոր Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին Տեղի հայ համայնքների, ծխական ու թեմական խորհուրդների անունից դատապարտում ենք այդ քստմնելի արարքը․ Ռումանիոյ հայոց թեմ Սկզբում Կաթողիկոսին խոչընդոտելու գործը համակարգում էր ահա այս շնաբարո դուրսպրծուկը․ իրավապաշտպան Հղի կինը Ճոճկան գյուղից անտառներով, ոտքով քայլել և հասել է Ալավերդու ԲԿ ՀՀ տարբեր բուհերում հավաքագրվում են խմբեր՝ աղետից տուժած բնակավայրեր մեկնելու նպատակով Ծանր փորձությունների առաջ է կանգնած մեր երկիրը, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք Սանահինից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ, 141-ը շարունակում են մնալ այնտեղ․ իրավիճակը աղետի գոտում Ծնվել է 44-oրյա պատերազմnւմ զnhված Արման Սիմոնյանի եղբայրը Մ-6 միջպետական ճանապարհի անանցանելի դարձած հատվածը շրջանցող ճանապարհ կա Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա․ ԿԳՄՍ նախարարը դիմել է ուսանողներին Ռուսաստանը մոտ ապագայում կհասնի հաղթանակի. Մեդվեդև Շենգենյան վիզաները հունիսից կթանկանան «Չելսին» պայմանավորվել է Մարեսկայի հետ նոր գլխավոր մարզչի պաշտոնի համար Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են (տեսանյութ) Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով. Շոյգու Հայրապետի՝ հուշահամալիրի տարածք մուտք գործելու արգելքները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության. Մայր Աթոռ (լուսանկարներ) ՔՊ-ականները չգիտեն, թե ոնց արդարացնեն, որ Վեհափառին թույլ չեն տվել մտնել Սարդարապատ Սարդարապատի հուշահամալիրում բռնի գործողությունները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության․ Մայր Աթոռ Նույնիսկ թուրքերը չեն կարողացել խոչընդոտել կամ կանգնեցնել Վեհափառի մուտքը Սարդարապատ. Տիգրան Աբրահամյան3 կանայք սարում կայծակնահարվել են. մեկը տեղում մահացել է, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց Գագիկ Նազլուխանյանի դին գտել են գետի ակունքի մոտ․ Դեբետի վարչական ղեկավար Հեռացրել են Ամենայն հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրից Խստիվ դատապարտում ենք տեղի ունեցածը և մեր սատարումն ենք հայտնում Վեհափառ Հայրապետին. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Ես և հոգևոր արժեքային համակարգ ունեցող բոլոր մարդիկ միշտ էլ Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի կողքին ենք. «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյան Հայաստանը որպես ինքնիշխան, ազատ և ժողովրդավար պետություն ամրապնդելը յուրաքանչյուրիս առաքելությունն է. Տիգրան ԱվինյանՎեհափառը հրաժարվեց խոսել (տեսանյութ) Ջրhեղեղից փրկված hղի կնnջը կեuարյան hատnւմ են կատարել (լուսանկար) Պուտինն ու Միրզիյոևը դեմառդեմ շփվել են մինչև գիշերվա ժամը 3-ը. Ուզբեկստանի նախագահը նրան իր տուն է հրավիրել. Պեսկով Ինֆոգրաֆիկա. արևային էներգիայի արտադրության առաջատարներըՍրբազանը գաղտնալսող սարք տեղադրողի ընտանիքին տարիներ շարունակ օգնել է, շոկի մեջ էր, չէր հավատում Ոստիկանները փորձում էին խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր (տեսանյութեր) Արտառnց դեպք՝ Գեղարքունիքում. կանայք են uարում կայծակնաhարվել. մեկը տեղnւմ մաhացել է Փաշինյանը շքախմբով մեկնում է Սարդարապատ «Հայաստանի էներգետիկ անկախության ճանապարհային քարտեզ» նախագիծն արդեն իրականություն է. FAST-ն ու SolarOn-ը ներկայացրեցին հետազոտական ծրագրի արդյունքներըԿիրանցի հարակից բարձունքում առավոտյան ադրբեջանական դրոշ է տեղադրվել․ գյուղապետ Իրանի խորհրդարանը նոր խոսնակ ունի Մահվան ելքով վրաերթ՝ Այգեկ գյուղում․ վարորդը փախուստի է դիմել