Երևան, 15.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչն է միավորում կոմս Բրենդելին, բրիտանացի զինվորներին, Ջիմի Քարթերին ու Կոկո Շանելին. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր տղամարդկանց և կանանց մեծամասնությունը զգեստապահարանում ունի կարդիգան: Այդ հագուստն ունի V-աձև խոր դեկոլտե, ամրացվում է կոճակներով գրեթե ամբողջ երկարությամբ, կարող է ունենալ գրպաններ և, ի տարբերություն բաճկոնի, չունի օձիք։ Հագուստի այդ տեսակն իր անունը ստացել է կոմս Կարդիգանի անունից։ Հյուսիսային ծովերի ձկնորսները դեռ 9-րդ դարում իրենց զգեստապահարանում ունեին V- աձև կտրվածքով նման սվիտեր։ Գրեթե 8 դար նման հագուստները կրել են սովորական մարդիկ Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում։ Բայց հագուստի այդ տեսակը մեզ ծանոթ իր անունը ստացել է միայն 19-րդ դարում։

Ինչպես նշեցինք, այն կապված է Ջեյմս Թոմաս Բրեդնելի՝ լորդ Կարդիգանի անվան հետ։ Գեներալ Ջեյմս Կարդիգանը իսկական մոդայամոլ էր և ճաշակի գիտակ։ Նա ցանկանում էր, որ իր բանակը նույնքան էլեգանտ տեսք ունենա, որքան ինքը: Դա հատկապես նկատելի էր 1854 թվականի Ղրիմի պատերազմի ժամանակ, երբ Բալակլավայի ճակատամարտի ժամանակ նրա ամբողջ գունդը անթերի էր հագնված: Զինվորները զինվորական համազգեստի տակից կրում էին տրիկոտաժե բաճկոն։ Այն լավ էր տաքացնում, իսկ առանց օձիքի լինելու շնորհիվ համազգեստի տակից չէր երևում, այսինքն՝ համազգեստի ձևը չէր խախտվում։ Երբ պատերազմն ավարտվեց, զինվորները սկսեցին նման հագուստն անվանել կոմսի անունով։ Բուն «կարդիգան» անունն առաջին անգամ սկսել է հիշատակվել 1868 թվականից:

Պատերազմի ժամանակ ամերիկյան բանակին ևս թույլատրվել էր կրել հատուկ կարդիգան՝ ուսադիրներով և կոճակներով ամրացված։ Այն հիմնականում կրել են գեներալները կամ սպաները, սակայն, քանի որ այդ զգեստը ներառված չի եղել զինվորական համազգեստի ցանկում, ուստի, այն գնել են սեփական միջոցներով։ Կարդիգանները հայտնի էին նաև Մեծ Բրիտանիայում հետպատերազմյան շրջանում։ Դրանք սիրվել են ուսանողների և ուսուցիչների կողմից։ Որոշ ժամանակ անց կարդիգանները դարձել են տղամարդու զգեստապահարանի հագուստի գրեթե հիմնական տարրը։ Իսկ կանանց համար Կոկո Շանելն է առաջին կարդիգանը ստեղծել 1918 թվականին։ Դիզայները կարծում էր, որ այն ավելի լավ է կրել ուղիղ կտրվածքով կիսաշրջազգեստով: Քսաներորդ դարի 60-ական թվականներին գործած հագուստի աճող ժողովրդականության պատճառով կարդիգանները պահանջարկ ունեին գրեթե ամբողջ աշխարհում: Ամենաթանկը ձեռքով գործած կարդիգաններն էին։ Նույնիսկ ԱՄՆ նախագահ Քարթերն էր սիրում այն կրել: Հետո 90-ականներին նորաձևության մեջ մտան բոլորովին նոր կարդիգաններ։ Դրանք այլևս գործված չէին, այլ ավելի շուտ մետաքսից կամ բամբակից էին:

Nirvana խմբի մենակատար Կուրտ Քոբեյնը գործնականում երբեք չէր հանում իր կարդիգանը, ինչը չէր կարող չազդել երիտասարդների ճաշակի վրա: Երկար կարդիգաններ սկսեցին հայտնվել, որոնք հասնում էին ծնկներին կամ սրունքներին։ 21-րդ դարում ևս չի արձանագրվել այդ հագուստի անկում: Մեր օրերում նորաձև են լայն ու ազատ ձևերի կարդիգանները՝ ասիմետրիկությամբ կամ բազմագույն, վառ գույների երկրաչափական պրինտներով։ Նորաձևության դիզայներ Դոննա Քորանն էլ որոշել է, որ կարդիգանի կրծքավանդակի հատվածում օձիքն ավելորդ չի լինի, և հայտնվել են վերարկուների տեսք ունեցող կարդիգաններ։ Ողջ աշխարհում կարդիգանի հանրաճանաչությունը պայմանավորված է եղել ոչ միայն հանրային գործիչներով, որոնց կարելի էր տեսնել այդ զգեստով, այլ նաև այդ հագուստի մի շարք առավելություններով։ Կարդիգանը բավականին թեթև է և թույլ է տալիս ազատ տեղաշարժվել:

Նյութերը, որոնցից պատրաստվում են կարդիգանները, շատ գործնական են։ Կարելի է դնել պայուսակի մեջ կամ գցել թևին, և այն չի ճմրթվի։ Հարկ է նշել, որ կա այդ հագուստի շատ մեծ տեսականի։ Գույների, ձևերի և արտադրության նյութերի հարուստ գունապնակի շնորհիվ մարդը կարող է հեշտությամբ ընտրել ցանկացածը: Զգեստապահարանի այդ իրը պարգևում է հարմարավետություն, ջերմություն և գեղագիտական հաճույք:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սրբազանն այցելել է ոտքի կոտրվածք ստացած Կարեն Գևորգյանին Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿ Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Օդի ջերմաստիճանը կնվազի․ հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Մատենադարանից Զորավոր Սբ․ Աստվավածածին է տարվել Ավետարանը՝ ի հիշատակ Մովսես Տաթևացու ԵՊՀ մի խումբ դասախոսներ, սատարելով Բագրատ Սրբազանի շարժմանը, պահանջում են Փաշինյանի հրաժարականը Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Վաղը ժամը 15:00 հավաքվում ենք հետևյալ չորս կետերում և շարժվում դեպի Օպերա. Սրբազան 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են Ձեզ չենք լքելու, հուսախաբ չենք անելու․ Մեր ուժը մեկ երկնքից է, մեկ՝ ձեզանից․ Բագրատ Սրբազանը՝ ժողովրդին Նորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել է Բագրատ Սրբազանը կոչ արեց վաղը, ժամը 17։00-ին լինել Օպերային թատրոնի մոտ Չնայած ՔՊ-ն իրեն լավ չի պահում, բայց ես կհանդիպեմ իրենց հետ, դա էլ է մեր առաքելությունը. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ամփոփում է օրըՍպասվում են անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի Երևանում կտեղադրվի ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանը Ռուս սահմանապահները Հայաստանում մնում են, հսկելու են Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ (տեսանյութ) Դոլարի և եվրոյի փոխարժեքները աճել են Քավության նոխազի փնտրտուքներով 36 ժամ գազ չի լինի Առաջիկայում շահագործման կհանձնվի Իգդիր-Նախիջևան գազատարը. Թուրքիայի էներգետիկայի նախարար Արմեն Աշոտյանը նստած է նրա համար, որ փողոցում շարժումներին նոր թափ չտա. Աննա Մկրտչյան Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները մի փոքր աճել են Ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. Բորտնիկով Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին ԵԱՏՄ-ում արդյունավետ կոոպերացիայի և Ռուսաստանի հետ համագործակցության շնորհիվ Հայաստանը տնտեսական աճի տեմպերով դարձել է համաշխարհային առաջատարներից մեկը. Կոպիրկին Ուզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառումՎրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը Ժողովու’րդ, ռուսական փողով խաչապուրի կտա՞ք. Սրբազանի հեգնանքը՝ ուղղված ամբաստանողներին Պուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ Կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ ԾառուկյանՀուսով ենք, որ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք կբերվի համապարփակ և կայուն խաղաղության համաձայնություն. Բայրամով ՊՆ հայտարարությունը Սրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազությունՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Բագրատ սրբազանին Գարեգին Նժդեհ հրապարակում դիմավորեցին ծափահարություններով ու երգով Սրբազանը փուռ մտավ և հյուրասիրեց շարժման մասնակիցներին Ալեն Սիմոնյանը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Ոստիկանությանը հրահանգվել է կոշտ արձագանքել ցուցարարներին Ինչո՞ւ են մարդիկ որոշել հալեցնել պանիրը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՅԻՍԻ). Ստեղծվել է Վարշավայի պայմանագրի երկրների դաշինքը. «Փաստ»Երևանում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը Կրակոցներ՝ Արարատի մարզումԻմ վահանն ուրիշ տեղից է, ոչ մի բանից չեմ վախենում. ստի մասին տեսանյութը շատ տարածեք. Բագրատ սրբազան