Երևան, 14.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայելի ստեղծելու գործընթացին մասնակցում էր ողջ աշխարհը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ըստ ավանդույթի, ժամանակին Նարցիսն իր պատկերով հիանում էր գետի կամ լճի ջրի մեջ նայելով իր արտացոլանքին: Հիմա արդեն դրա կարիքը չկա, սեփական տեսքով հիանալու համար առկա են բազմազան, բազմատեսակ ու բազմարժեք հայելիներ: Իսկ եթե ավելի լուրջ, ապա ամենավաղ արհեստական հայելիները պատրաստվել են փայլեցված սև հրաբխային ապակյա քարից՝ օբսիդիանից, որը կտրված էր լինում շրջանաձև: Նման հայելիների որոշ օրինակներ են հայտնաբերվել Անատոլիայում՝ ժամանակակից Թուրքիայի տարածքում: Դրանց տարիքը թվագրվում է մ.թ.ա. 6000 թվականով: Հին եգիպտացիներն էլ հայելիներ պատրաստելու համար օգտագործում էին փայլեցված պղինձ, իսկ հետևի կողմը զարդանախշում էին։

Հին միջագետքցիները ևս պատրաստում էին փայլեցված մետաղական հայելիներ, իսկ փայլեցված քարից պատրաստված արտացոլող մակերեսները հայտնվել են Կենտրոնական և Հարավային Ամերիկայում դեռ մ.թ.ա. մոտ երկու հազար տարի առաջ: Այսինքն, հայելու ի հայտ գալու գործընթացին մասնակցել է ողջ աշխարհը։ Ենթադրվում է, որ մետաղյա մեջքով ապակյա հայելիներ առաջին անգամ հայտնվել են Լիբանանի Սիդոնում մ.թ. առաջին դարում: Այդ նույն ժամանակ հռոմեացիները ևս ստեղծել են ապակուց հայելի, բայց կապարի ենթաշերտով:

Գոգավոր հայելիները հայտնվել են 1240 թվականին։ Ապակե գնդակներ էին փչում, որոնց մեջ լցնում էին հալեցրած կապար, որը հավասար շերտով տարածվում էր ներքին մակերեսի վրա։ Այնուհետև գնդակը բաժանվում էր կտորների: Հետո՝ 16-րդ դարի սկզբին հայելագործները սովորեցին հարթ հայելիներ պատրաստել։ Ապակու տաք գլանը կտրվում էր երկայնքով և գլորվում պղնձե սեղանի վրա՝ առաջացնելով ապակու թիթեղներ։ Միաժամանակ ամալգամներն են (այլ մետաղների հետ սնդիկի հեղուկ համաձուլվածքներ) սկսել օգտագործել ապակու վրա արտացոլող շերտ ստանալու համար։ Դրանից հետո ֆրանսիացիները սկսեցին հայելային ապակի արտադրել ոչ թե փչելու, այլ ձուլման մեթոդով։ Հալած ապակին լցնում էին հարթ մակերեսի վրա և գլանով գլորում։ Ֆրանսիական հայելիների արտադրության բացումից հետո հայելիների գները սկսեցին կտրուկ նվազել։ Դրան նպաստեցին նաև գերմանական և բոհեմյան ապակու գործարանները, որոնք ավելի ցածր գնով էին հայելիներ արտադրում: Առանձնատների պատերին, նկարների շրջանակների մեջ սկսեցին հայտնվել հայելիներ։

18րդ դարում փարիզցիների երկու երրորդն արդեն ուներ հայելի։ Բացի այդ, տիկնայք իրենց գոտիներին սկսեցին կրել փոքրիկ հայելիներ, որոնք ամրացված էին շղթաներով: Հայելիների արտադրության մեջ հեղափոխություն առաջացրեց գերմանացի քիմիկոս Յուստուս ֆոն Լիբիգը, որը 1835 թվականին սկսեց որպես արտացոլող շերտ օգտագործել արծաթը: Այդ տեխնոլոգիան ներկայում էլ գործնականում անփոփոխ դեռ օգտագործվում է հայելիների արտադրության մեջ։ Շատ դարեր շարունակ մարդիկ վախենում էին հայելիներից, որոնց համարում էին դեպի մյուս աշխարհ տանող դարպաս։

Հունական դիցաբանության մեջ Պերսևսը սպանեց Գորգոն Մեդուզային՝ օգտագործելով հայելու պես փայլուն վահան: Միջնադարյան տեքստերում հայելին պատկեր է, այլ աշխարհի խորհրդանիշ։ Հայելին հավերժության խորհրդանիշն է, քանի որ այն պարունակում է այն ամենը, ինչ անցել է, այն ամենը, ինչ հիմա է, այն ամենը, ինչ գալիք է: Միջնադարում կնոջը կարող էին մեղադրել կախարդության մեջ, եթե նրա մոտ նման իր գտնեին։ Հետագայում հայելիները սկսեցին ակտիվորեն օգտագործվել գուշակության համար: Այնուամենայնիվ, հայելում իր արտացոլանքը տեսնելու հնարավորության հայտնվելուն պես մարդիկ սկսեցին ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց արտաքինին և վարքագծին:

Ժամանակակից ինտերիերում հայելին ոչ միայն արտացոլող գործառույթներ ունի, այլ նաև օգտագործվում է տարածության և լույսի զգացողությունը բարձրացնելու համար: Ճիշտ տեղադրված հայելիները ընդլայնում են սենյակի սահմանները՝ դարձնելով այն պայծառ ու հարմարավետ։ Հայելիները նաև լայնորեն օգտագործվում են օպտիկական գործիքներում՝ սպեկտրոֆոտոմետրեր, աստղադիտակներ և այլ օպտիկական գործիքներ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ»Թումանյան-Խանջյան խաչմերուկը այս պահին (տեսանյութ) Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում ԱՄՆ պետքարտուղարությունը կշարունակի աջակցել ԼՂ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին. Վեդանտ Պատել Ակցիաներից բերման ենթարկվածների թիվն այս պահի դրությամբ«Պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք լինի իշխանափոխությունը. իրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին». «Փաստ»ՀՀ ԶՈւ-ում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը Զգուշացնում ենք` ճանապարհ չփակե'ք, հակառակ դեպքում բերման ենք ենթարկելու Անձրև, ամպրոպ. եղանակը՝ Հայաստանում Բերման ենթարկվեց Համբիկ Սասունյանը Տնտեսվարողներին աջակցություն կտրամադրվի. նախագիծ. «Փաստ»Այսօր Բագրատ Սրբազանը կայցելի ԵՊՀ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ»Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ»«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ»Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ»Նեպալի պատվիրակությունն ԱԺ-ում էր․ «Ակադեմիական քաղաքն» են քննարկել Ջուր չի լինելու․ հասցեներ Նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ Սրբազան «Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է Առանց զոհաբերության ոչինչ չի նվաճվում, սա այսպես է անձնական և հավաքական առումներով. Սրբազան (տեսանյութ) Կրթական դասադուլը կշարունակվի նաև վաղը Օրվա ամփոփիչ հավաքը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ․ ՈՒՂԻՂ Սահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցը Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Խաղաղ ճանապարհով տարածքներ տալը սառը պատերազմ է. Մովսեսի գյուղապետ Արշակ Սրբազանի արձագանքը Արսեն Թորոսյանի գրառմանը Դոլարն ու եվրոն էժանացել են Ժամանակակից հանքային տեխնիկան առավել հարմար է շահագործել, հեշտ է կառավարվում, դրան զուգահեռ, սակայն, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունդ չի նվազում. ԶՊՄԿ աշխատակից՝ Արմեն Արշակյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել «Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ Կենդանակերպի այս նշանները մայիսի 15-ից կկարողանան բարելավել իրենց ֆինանսական վիճակը Շարժումը մեծ էներգիա ունի, սա համազգային զարթոնք է (տեսանյութ) Իսպառ բացակայում է ոստիկանության գործողություններում օրինական հիմքը. Աննա ՄկրտչյանՈստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան Աբրահամյան Մեգամոլի անվտանգության աշխատակիցներն արգելեցին Հայաստանի դրոշով մուտք գործել մոլ (տեսանյութ) Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին Երեկոյան կհասկանանք վաղվա մեր անելիքները, այս պահին հանդիպումներ ունեմ. Սրբազան (տեսանյութ) Փարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքո «Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ Ղազախստանում կնոջ սպանության համար մեղադրվող նախկին նախարարը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման (տեսանյութ) Ուկրաինայի ՀՕՊ համակարգերի արդյունավետությունը կտրուկ ընկել է. խոցվել է ռուսական հրթիռների միայն 30%-ը Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Ծափողջույններով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին