Երևան, 14.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչպես կյանքի կոչվեց «երկինքը նվաճելու» երազանքը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իր պատմության մեծ մասի ընթացքում մարդկությունը փորձել է նվաճել երկինքը: Հին քրոնիկոնները պարունակում են թռիչքների նկարագրություններ, որոնցում օգտագործվել են սարքեր, որոնք ամենից հաճախ իրենց տեսքով հովանոց են հիշեցնում: Գյուտարարները ցատկել են ծառերից, տներից, ժայռերից, և դա հաճախ ողբերգական ավարտ է ունեցել լուրջ վնասվածքներով կամ մահով: Նշանակալի բարձրություններից ցատկելու համար անվտանգ սարք ստեղծելու գաղափարը պատկանում է հայտնի գիտնական Լեոնարդո դա Վինչիին։ Նա հաշվարկներ է արել և դրա հիման վրա պնդել, որ ցանկացած բարձրությունից անվտանգ ցատկի համար բավական է ունենալ տասներկու կանգուն չափսով օսլայած գործվածքից կտավ։

17-րդ դարում գիտնական Ֆաուստ Վրանչիչը նկարագրել է թռչող սարքի կառուցվածք, որը նման է եղել Լեոնարդո դա Վինչիի գյուտին։ Ճիշտ է, դրա մեջ առագաստի չափը խստորեն կարգավորվում էր անձի քաշով։ Ֆրանսիացի Լավինը այդ կառուցվածքը փորձարկել է իր վրա, երբ 17-րդ դարի 20-ականներին որոշել է փախչել բանտից։ Փախուստի դիմած անձը սավաններից վրան է կարել, կապել պարաններով, դուրս թռել պատուհանից և բարեհաջող վայրէջք կատարել։ Նմանատիպ փորձ է կատարել նաև մահապատժի դատապարտված ֆրանսիացի Ժան Դումիեն՝ հաջողությամբ ցած նետվելով բանտային աշտարակի տանիքից։ Այդ բանտարկյալին առաջարկել են փորձարկել «Պրոֆեսոր Ֆոնտաժի թռչող թիկնոցը»՝ խոստանալով հաջողության դեպքում մահապատժի չենթարկել։

1783 թվականին ֆրանսիացի ֆիզիկոս Լուի Սեբաստիան Լենորմանը հաջող ցատկ է կատարել Մոնպելիեի աստղադիտարանի տանիքից։ Նրա սարքի ձևը հովանոց էր հիշեցնում, որի վրա փռված գործվածք էր. նա այն անվանել է «պարաշուտ»։ Դրանից հետո 1797 թվականի աշնանը Ֆրանսիայի մայրաքաղաքում Անդրե-Ժակ Գարներինը ցատկել է օդապարիկից, որը համարվում է առաջին պարաշուտով ցատկը։ Հետագայում գյուտարարները կատարելագործել են պարաշուտի կառուցվածքը, նորամուծություններ ներդրել և կատարել թռիչքներ, որոնց մի մասը ողբերգական ավարտ է ունեցել: 20-րդ դարում ավիացիայի մուտքով պարաշուտը պահանջված է դարձել: Ռուս Գլեբ Կոտելնիկովն է մեծ ներդրում ունեցել պարաշուտի կատարելագործման գործում:

1911 թվականին գյուտարարը արտոնագրել է ուսապարկ պարաշուտը։ Կլոր պարաշուտը տեղադրվել է մետաղյա ուսապարկի մեջ, որը կախովի համակարգի միջոցով ամրացված է եղել օդաչուի վրա։ Օդաչուն դուրս է քաշել արտանետման օղակը և ակտիվացրել զսպանակները։ 1912 թվականին տեղի է ունեցել ինքնաթիռից առաջին ցատկը, որն արել է ամերիկացի զինվորական Ալբերտ Բերին։ Պարաշուտի կատարելագործման և զարգացման հետ համատեղ սկսել է զարգանալ նաև պարաշուտային սպորտը: Պարաշուտային սպորտի աշխարհի առաջին առաջնությունն անցկացվել է 1951 թվականին Հարավսլավիայում, որին մասնակցել են պարաշուտիստներ Ֆրանսիայից, Հարավսլավիայից, Հոլանդիայից, Իտալիայից և Մեծ Բրիտանիայից։ Առաջին տեղը գրավել է Ֆրանսիայի ներկայացուցիչը։

ԽՍՀՄ-ը մարզիկների ուժեղ թիմ է ունեցել, բայց քաղաքական նկատառումներով չի մեկնել Հարավսլավիա։ Ներկայում պարաշուտային սպորտի աշխարհի առաջնություններն անցկացվում են երկու տարին մեկ անգամ։ Ընդունող է դառնում այն երկիրը, որի ներկայացուցիչները նախորդ առաջնությանը դառնում են չեմպիոն։ Պարաշուտային սպորտի տեսակներն են՝ ճշգրիտ վայրէջքը, անհատական ակրոբատիկ հնարքները, գմբեթային ակրոբատիկան, մի խումբ մարզիկների կատարմամբ ակրոբատիկ ցատկերը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊՆ հայտարարությունը Սրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազությունՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Բագրատ սրբազանին Գարեգին Նժդեհ հրապարակում դիմավորեցին ծափահարություններով ու երգով Սրբազանը փուռ մտավ և հյուրասիրեց շարժման մասնակիցներին Ալեն Սիմոնյանը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Ոստիկանությանը հրահանգվել է կոշտ արձագանքել ցուցարարներին Ինչո՞ւ են մարդիկ որոշել հալեցնել պանիրը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՅԻՍԻ). Ստեղծվել է Վարշավայի պայմանագրի երկրների դաշինքը. «Փաստ»Երևանում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը Կրակոցներ՝ Արարատի մարզումԻմ վահանն ուրիշ տեղից է, ոչ մի բանից չեմ վախենում. ստի մասին տեսանյութը շատ տարածեք. Բագրատ սրբազան Արևմուտքն էլ է շահագրգիռ՝ ազատվել Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանը մուտքի մոտ դիմավորում է Բագրատ սրբազանին Սրբազանը կատակեց Շարժման ֆինանսավորման մասինԻ՞նչ է քննարկել Սուրեն Պետրոսյանը արտերկրում.մանրամասներ «Բարի օր, լա՞վ եք». Բագրատ Սրբազանը մոտեցավ ոստիկանական մեքենային, օրհնեց վարորդին (տեսանյութ) Այդ մարդիկ չեն հասկանում հայրենիքն ինչ է. Արշակ Կարապետյան Պատրանքներ լինել չեն կարող. ի՞նչ «դարպասներ» է ուզում բացել Ղազախստանը և ո՞ւմ համար. «Փաստ»Ավարտվեց «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական առաջին եռօրյա ֆորումը, որին մասնակցում էր շուրջ 200 երիտասարդ Արցախից և Հայաստանից. Գագիկ Ծառուկյան«Աշխույժ, կենսուրախ, բոլորին միավորող». Արտյոմ Պողոսյանն անմահացել է 2023 թ. ապրիլի 23-ին դիպուկահարի կրակոցից. «Փաստ»Եթե չէիք հավատում, ուրեմն պետք է չասեիք, շատ բարկացած եմ․ ԵՊՀ պրոռեկտորն իջավ Սրբազանի մոտ ու հայտարարեց, որ ինքը ուսանողներին չի սպառնացել Միանում եմ դասադուլին և գործադուլին, այսօր մեր դասը չի կայանա․ Շարմազանով Լեգենդար Համբիկ Սասունյանը փնտրում է իրեն բռունցքով հարվածած «պիդբուլ» բերետավորինԱտելությունն ատելություն է ծնում, բայց հաղթահարելի է, եթե նպատակներն ազնիվ են ու արդար. Աննա ԿոստանյանԻշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի. «Փաստ»Ուսանողներին առիթ ու պատճառ տվեք, որ այս ընթացքը շարունակենք. Բագրատ Սրբազանի Շարժումը՝ ՀՊՄՀ-ում ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածո՞ւ. նա պատրաստ է ստանձնել ցանկացած պատասխանատվություն «Հայոց Ազգային հպարտության տրիբունալը» կդառնա աշխարհի երկրների համար նախադեպային իրավունքի մեխանիզմ․ Արշակ Կարապետյան Արդեն մեծ մասը միացած է․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկանների մասինԱլիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ»Թումանյան-Խանջյան խաչմերուկը այս պահին (տեսանյութ) Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում ԱՄՆ պետքարտուղարությունը կշարունակի աջակցել ԼՂ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին. Վեդանտ Պատել Ակցիաներից բերման ենթարկվածների թիվն այս պահի դրությամբ«Պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք լինի իշխանափոխությունը. իրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին». «Փաստ»ՀՀ ԶՈւ-ում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը Զգուշացնում ենք` ճանապարհ չփակե'ք, հակառակ դեպքում բերման ենք ենթարկելու Անձրև, ամպրոպ. եղանակը՝ Հայաստանում Բերման ենթարկվեց Համբիկ Սասունյանը Տնտեսվարողներին աջակցություն կտրամադրվի. նախագիծ. «Փաստ»Այսօր Բագրատ Սրբազանը կայցելի ԵՊՀ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ»Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ»