Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի գործող իշխանությունները շարունակում են իրենց հակառուսական քաղաքականությունը և յուրաքանչյուր առիթ օգտագործում այդ մասին բարձրաձայնելու։

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը չի միացել Մոսկվայի «Կրոկուս Սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ ՀԱՊԿ ԽՎ հայտարարությանը։

Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղարը տեղեկությունը հաստատել է, նշել, որ հայտարարությանը միանալու առաջարկ հայկական կողմին եղել է, սակայն Հայաստանը մերժել է առաջարկը, քանի որ սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ում։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ երեկ ճեպազրույց է տվել լրագրողներին, հայտարարել, որ ռուս սահմանապահների դուրս գալը «Զվարթնոց» օդանավակայանից Հայաստանի համար որոշված թեմա է, այլևս քննարկելու ոչինչ չունեն ռուսական կողմի հետ։

Գործող իշխանությունները Ռուսաստանին ծանուցել են, որ արդեն օգոստոսի 1-ից միայն հայ սահմանապահներն են ծառայություն իրականացնելու օդանավակայանում։

Ալեն Սիմոնյանը երեկ նաև թիրախավորել է Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմակայանը։
«Հիմա տարբեր բաներ են խոսում, ասում են, բա Թուրքիայի սահմանը ո՞վ է պահելու։ Ես շատ խիստ կասկածում եմ, որ եթե Թուրքիան որոշի Հայաստանի վրա հարձակվել, ռուս սահամանապահները կարողանալու են, կամ գործելու են, պաշտպանելու են»,- ասել է Սիմոնյանը՝ կասկած հայտնելով մի կառույցի գործունեության նկատմամբ, որն առնվազն երեք տասնամյակ պաշտպանում է Հայաստանի արևմտյան սահմանները։

Բնավ ոչ պատահականորեն Հայաստանի հայտնի սորոսական կառույցներից մեկը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, տեղեկություններ է տարածել՝ իբր քաղաքական հետապնդումներից փախած և Հայաստանում ապաստանած Ռուսաստանի քաղաքացիներին հետապնդում են հայկական համարներով մեքենաներ, որտեղ ռուսական համազգեստներով անձինք են։ ՀՔԱՎ-ը կոչ է արել դատախազությանը հայտնաբերել այդ մեքենաները և համապատասխան քրեական պատասխանատվության ենթարկել։

Իհարկե, իրավապահները որևէ նման անձի չեն կարող գտնել, սակայն նման հայտարարություններով, արևմտյան ֆինանսավորմամբ կառույցները, փորձում են կրկին հայ հասարակության մեջ ատելություն խորացնել ռուսական ռազմակայանի նկատմամբ, որը տասնամյակներ շարունակ լուրջ աշխատանք է տարել։ Գաղտնիք չէ, որ գործող իշխանությունների նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է, և այդ ճանապարհին ռուսական ռազմակայանն իսկապես նրանց թիրախում է գտնվում, առանց հասկանալու, որ ռուսական ռազմակայանի հեռանալու դեպքում ծանր իրավիճակ է ստեղծվելու Հայաստանի Հանրապետության համար։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ Հայաստանում այժմ միայն մեկ իրական գործոն է մնացել, որի հետ հաշվի են նստում բոլոր երկրները, դա ռուսական ռազմակայանն է։ «Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա այստեղից Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին», - նշել էր Կարապետյանը, նաև ընդգծել, որ 102-րդ ռազմաբազան պահում է հայ–թուրքական սահմանը։

Խոսելով շրջանառվող տեղեկությունների մասին, որ 102-րդ ռազմաբազան կարող է դուրս գրվել Հայաստանից, Արշակ Կարապետյանը նշել էր, որ նրանց հետ միաժամանակ դուրս կգան նաև հայ–թուրքական սահամանը պահող սահմանապահները, որովհետև այդ կառույցն առանց օպերատիվ ապահովման չի կարող մնալ և ռազմակայանի դուրս գալու դեպքում արդեն ռեալ վտանգ է գալու Թուրքիայի կողմից։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին Արթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ) Հայաստանի ձյուդոյի հավաքականը 3 արծաթե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի գավաթում Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ Բորել Երևանում և մարզերի տասնյակ հասցեներում կլինեն անջատումներՄեքսիկայում ուղևորներ տեղափոխող ավտոբուս է շրջվելԳազանջատումներ. հայտնի են հասցեներըԲռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոնՈւշադրություն. 24 ժամ ջուր չի լինի Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջԹբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի Ամերիկացիների կեսից ավելին հավանություն չի տալիս Բայդենի աշխատանքին. հարցում Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Մենք գոռացինք և գոռացինք, բայց ոչ ոք չլսեց: Վախենում ենք, որ պատմությունը կկրկնվի. Թուրքիան նոր աղետի սպասումովՏեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՈստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային ցածր գներով. ի՞նչ արժե այս պահինՀռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ) Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներ Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինիՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր Քաղաքացիները փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ) Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ Պեսկով Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցելԵրիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ) Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի հանգամանքները․ ՔԿՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին