Երևան, 14.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ամենաթունդ խմիչքներից մեկը, որը համարվում է առավել «մարդասպան» կոկտեյլների հիմքը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհի ամենաթունդ խմիչքներից մեկը Everclear լիկյորն է: Այն աշխարհի առավել «մարդասպան» կոկտեյլների հիմքն է հանդիսանում: Դրա վաճառքը Ամերիկայի 13 նահանգում նույնիսկ արգելված է: Ընդհանրապես, լիկյորները հայտնվել են միջնադարում որպես փիլիսոփայական քարը փնտրող ալքիմիկոսների հետազոտությունների «կողմնակի» արտադրանք: Հենց այդ ժամանակ են հայտնվել տարբեր խոտաբույսերի և մրգերի հիմքով հայտնի լիկյորները, որոնք հաճախ կրել են կրոնական օրդենների անուններ. օրինակ՝ գոյություն ունեցող ամենահին լիկյորներից մեկը Benedictine-ն է:

Սկզբնապես լիկյորները պատրաստվել են որպես դեղամիջոցներ, բայց աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանում կորցրել են իրենց բուժական նշանակությունը: Դրանք սկսել են մեծամասամբ պատրաստել տարբեր մրգերից ու հատապտուղներից և ծառայել են որպես մարսողությունը խթանող ըմպելիքներ: Քսաներորդ դարում լիկյորների մեջ ալկոհոլի պարունակությունը նվազեցվել է մինչև 20 %, և լիկյորները ձեռք են բերել կանանց խմիչքի համբավ: Լիկյորների պատմությունը մի փոքր ուսումնասիրելուց հետո հարց է առաջանում՝ իսկ ինչու՞ է Everclear- ը համարվում լիկյոր, եթե այն հաճախ ավելի թունդ է, քան, օրինակ՝ օղին: Պարզապես այն պատճառով, որ արտադրողը կտրականապես խորհուրդ չի տալիս օգտագործել այդ ըմպելիքը մաքուր վիճակում և այն համարում է կոկտեյլների կամ այլ ավելի «մարդկային» լիկյորների հիմք: Այս լիկյորի ալկոհոլային պարունակությունը հասնում է 95 աստիճանի:

Ճիշտ է, ԱՄՆ-ի 13 նահանգում դրա թնդությունը օրենքի պահանջով ստիպված կրճատվել է մինչև 75 աստիճանի: Բուն Ամերիկայում Everclear-ը հսկայական ժողովրդականություն է ձեռք բերել հենց կոկտեյլների հիմք հանդիսանալով: Մի կարծեք, որ դա պարզապես սովորական ալկոհոլ է: Everclear-ը չունի արտահայտված համ ու հոտ, այդ իսկ պատճառով էլ բարմենները սիրում են այն: Նման չեզոքությունը ձեռք է բերվում բազմաթիվ զտումների, բարձրորակ հումքի, ինչպես նաև որոշ գաղտնիքների միջոցով, որոնք արտադրողը, բնականաբար, չի բացահայտում: Այս լիկյորը մտել է Գինեսի ռեկորդների գիրք՝ որպես ամենաթունդ ալկոհոլային ըմպելիք: Այնուամենայնիվ, վերջին տարիներին արտադրողները վերացրել են այդ խմիչքին ներկայացվող որոշ պահանջներ, և արդյունքում Everclear-ը, որը ժամանակին եղել է լավագույնը, ներկայում այդպիսին չէ: Այն պահպանել է իր առաջնությունը միայն լիկյորների շարքում:

Ընդհանուր հաշվարկով առաջատարը լեհական Spiritus-ն է: Այդ օղին (համենայն դեպս, լեհերը դրան այդպես են ասում) ունի 96 աստիճան թնդության ամենամաքուր ալկոհոլ: Ինչպես Everclear-ի դեպքում անհայտ է, թե արդյո՞ք կան այն առանց նոսրացնելու խմող մարդիկ: Համենայն դեպս, նշենք, որ լեհերը նախազգուշացնում են, որ այդ ըմպելիքի չարաշահումը կարող է հանգեցնել մի շարք կողմնակի բարդությունների, այդ թվում՝ կուրության: Ավելացնենք միայն, որ Everclear լիկյորը քիչ է հայտնի, քանի որ այն հիմնականում օգտագործում են բարմենները այլ լիկյորներ և կոկտեյլներ պատրաստելու համար:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ»Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ»Նեպալի պատվիրակությունն ԱԺ-ում էր․ «Ակադեմիական քաղաքն» են քննարկել Ջուր չի լինելու․ հասցեներ Նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ Սրբազան «Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է Առանց զոհաբերության ոչինչ չի նվաճվում, սա այսպես է անձնական և հավաքական առումներով. Սրբազան (տեսանյութ) Կրթական դասադուլը կշարունակվի նաև վաղը Օրվա ամփոփիչ հավաքը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ․ ՈՒՂԻՂ Սահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցը Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Խաղաղ ճանապարհով տարածքներ տալը սառը պատերազմ է. Մովսեսի գյուղապետ Արշակ Սրբազանի արձագանքը Արսեն Թորոսյանի գրառմանը Դոլարն ու եվրոն էժանացել են Ժամանակակից հանքային տեխնիկան առավել հարմար է շահագործել, հեշտ է կառավարվում, դրան զուգահեռ, սակայն, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունդ չի նվազում. ԶՊՄԿ աշխատակից՝ Արմեն Արշակյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել «Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ Կենդանակերպի այս նշանները մայիսի 15-ից կկարողանան բարելավել իրենց ֆինանսական վիճակը Շարժումը մեծ էներգիա ունի, սա համազգային զարթոնք է (տեսանյութ) Իսպառ բացակայում է ոստիկանության գործողություններում օրինական հիմքը. Աննա ՄկրտչյանՈստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան Աբրահամյան Մեգամոլի անվտանգության աշխատակիցներն արգելեցին Հայաստանի դրոշով մուտք գործել մոլ (տեսանյութ) Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին Երեկոյան կհասկանանք վաղվա մեր անելիքները, այս պահին հանդիպումներ ունեմ. Սրբազան (տեսանյութ) Փարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքո «Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ Ղազախստանում կնոջ սպանության համար մեղադրվող նախկին նախարարը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման (տեսանյութ) Ուկրաինայի ՀՕՊ համակարգերի արդյունավետությունը կտրուկ ընկել է. խոցվել է ռուսական հրթիռների միայն 30%-ը Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Ծափողջույններով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով«Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցումԱրթուր Իսպիրյանը վայր է դրել մանդատըՀայաստանը պետք է աջակցի ՎԶԵԲ ընդլայնմանը Աֆրիկայի եւ Իրաքի մի շարք երկրների ներգրավմամբ. փոխնախարար Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,52 դոլար Լոռիում «Mercedes»-ը գլխիվայր շրջվել ու բախվել է ծառերին. 3 հոգի տեղափոխվել է ԲԿ ԱՄՆ-ում արևային էներգիան աճում է կտրուկ տեմպերովԱմբողջ Տավուշը սրբազանի հետ է. Տավուշից եկած քաղաքացի (տեսանյութ) Թարգեք, շատ զզվելի է. Լուսինե Թովմասյանի համար Սրբազան շարժման մասին հարցը զզվելի է Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ Եթե Արևմուտքը ցանկանում է ուկրաինական հակամարտությունը լուծել մարտի դաշտում, ուրեմն այդպես էլ կլինի. Լավրով Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին Ի՛նչ ամոթ կլիներ, եթե սա պաշտպաներ եկեղեցուն (լուսանկար). Գագիկ ՀամբարյանԱվտոերթ Գեղարքունիքում՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Հասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա և այս միտումն արագորեն տարածվելու է. Վահե Հովհաննիսյան