Երևան, 14.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մեկ կտորից կարված հագուստ, որը դարձավ շատերի զգեստապահարանի անփոխարինելի մասը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր աշխարհի պոդիումները, ինչպես նաև տարբեր խանութների ցուցափեղկերը լցված են նորաձև և գեղեցիկ հագուստի լայն տեսականիով: Այնուամենայնիվ, միշտ չէ, որ գրավիչ հագուստը նշանակում է հարմարավետություն ու հանգստություն: Հագուստի արդյունաբերության զարգացման հետ մեկտեղ դիզայներները գտնում էին ավելի ու ավելի նոր լուծումներ, որոնք կարող են գրավել իրենց հաճախորդների սրտերը: Այսպիսով, որոնումների ու փորձերի արդյունքում էլ աշխարհում հայտնվել է հագուստի այնպիսի տեսակ, ինչպիսին կոմբինեզոնն է։ Ընդհանրապես, ընդունված է համարել, որ կոմբինեզոն հագուստի անալոգները ծագել են դեռ միջնադարում: Այդ հին ժամանակներում նման զգեստները տարածված էին կատակասերների, աճպարարների և ալքիմիկոսների շրջանում, քանի որ նման հագուստն օգնում էր պաշտպանել մարմինը վտանգավոր հնարքների, կամ փորձերի կատարման ժամանակ։ Բացի դա, ալքիմիկոսները կրում էին մեկ կտորից կարված հագուստներ, քանի որ կարծում էին, որ դրանք նպաստում են կախարդական էներգիայի ավելի լավ կուտակմանը, որն էլ իրենց կուղեկցի քիմիական փորձերի ժամանակ:

Կոմբինեզոն կրելը մարդիկ սկսել են դեռ 13-րդ դարից։ Այդ օրերին արիստոկրատական շրջանակի մարդիկ ևս իրենց երեխաների համար պատվիրում էին այդ տեսակի հագուստ։ Սովորաբար, նման հագուստը կարվում էր գեղեցիկ ատլասե կամ մետաքսե գործվածքից: Բնականաբար, սովորական գյուղացիները չէին կարող իրենց թույլ տալ նման թանկարժեք հագուստ կրել։ Կոմբինեզոնի զարգացման հաջորդ հանգրվանը համարվում է 19-րդ դարի կեսերը, երբ ոսկու տենդ է բռնկվել ամբողջ Ամերիկայում: Արժեքավոր մետաղ փնտրողների համար հայտնի արդյունաբերական գործիչ Լևի Շտրաուսը հորինել է անմաշ և հարմարավետ հագուստ: Նրա ստեղծած կոմբինեզոնն օգտագործվում էր բացառապես որպես աշխատանքային հագուստ, որը ափսոս չէր վնասել կամ կեղտոտել ծանր աշխատանքի ընթացքում: Նույն դարի 70-ական թվականներին Լևի Ստրաուսը կազմակերպել է այդ հագուստի զանգվածային արտադրությունը իր ձեռնարկությունում։ Նյութը ջինսե էր, որը կոմբինեզոնը դարձնում էր ոչ միայն գործնական, այլ նաև հարմարավետ կրելու համար։

Որոշ ժամանակ անց գրեթե բոլոր ֆերմերներն են սկսել ձեռք բերել այդ հուսալի և հարմարավետ նոր հագուստը: Շնորհիվ անթիվ գրպանների, լայն կտրվածքի, բազմիցս լվանալու հնարավորության, այդ հագուստը գնալով ավելի մեծ տարածում է գտել ամերիկացիների շրջանում։ Ժամանակը, երբ կանայք նույնպես սկսել են հագնել կոմբինեզոններ, եղել է մարդկության պատմության տխուր շրջանը: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ տղամարդիկ գնում էին ռազմաճակատ, թույլ սեռի ներկայացուցիչներն էին կոմբինեզոնով կանգնած հաստոցների մոտ: Մեծ պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում, որոնք ցնցեցին ամբողջ աշխարհը, կոմբինեզոնը դարձավ օդաչուների համար հաճախակի օգտագործվող հագուստ: Իսկ 20-րդ դարի քառասունականների գալուստով կոմբինեզոնը վերջնականապես հաստատվեց որպես համազգեստ պատերազմների ժամանակ: Ռազմական գործողությունները ևս մեկ անգամ ապացուցեցին դրանց հարմարավետությունն առօրյա կյանքում։ Առաջընթացը հետո էլ կանգ չառավ, աշխարհը սկսեց մասնակցել սպառազինությունների մրցավազքին, և դրան մասնակցեցին նաև կոմբինեզոնները։

Այժմ դրանք պատրաստվում էին նոր նյութից՝ լատեքսից, քանի որ հիմնականում օգտագործվում էին որպես պաշտպանիչ կոստյումներ քիմիական գործարաններում։ Կոմբինեզոնների իսկական նորաձևության պայթյունը տեղի է ունեցել անցյալ դարի 6070-ական թվականներին, երբ նորաձևության տները սկսեցին պոդիումներին իրենց մոդելներին ցուցադրել կոմբինեզոններով: Հայտնի դիզայներները՝ Պիեռ Կարդենը, Իվ Սեն Լորանը, եղբայրներ Ժերար և Պատրիկ Պարյանտները, ավելի ու ավելի շատ նոր այնպիսի համադրություններ էին առաջարկում, որ դրանք ցանկանում էին կրել և՛ տղամարդիկ, և՛ կանայք ամբողջ աշխարհում: Մերօրյա աշխարհը պետք է հատուկ շնորհակալություն հայտնի Ջերարդ և Պատրիկ Պարյանտ եղբայրներին, որոնք ստեղծեցին Naf Naf-ի նման բրենդ՝ հեղափոխելով աշխարհը: Հենց այդ ապրանքանիշի մոդելներն էլ նշանավորեցին կոմբինեզոնների նոր դարաշրջանի սկիզբը, երբ մեկ կտորից կարված կոստյումը դարձավ շատերի զգեստապահարանի անփոխարինելի իրը։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ Սրբազան «Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է Առանց զոհաբերության ոչինչ չի նվաճվում, սա այսպես է անձնական և հավաքական առումներով. Սրբազան (տեսանյութ) Կրթական դասադուլը կշարունակվի նաև վաղը Օրվա ամփոփիչ հավաքը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ․ ՈՒՂԻՂ Սահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցը Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Խաղաղ ճանապարհով տարածքներ տալը սառը պատերազմ է. Մովսեսի գյուղապետ Արշակ Սրբազանի արձագանքը Արսեն Թորոսյանի գրառմանը Դոլարն ու եվրոն էժանացել են Ժամանակակից հանքային տեխնիկան առավել հարմար է շահագործել, հեշտ է կառավարվում, դրան զուգահեռ, սակայն, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունդ չի նվազում. ԶՊՄԿ աշխատակից՝ Արմեն Արշակյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել «Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ Կենդանակերպի այս նշանները մայիսի 15-ից կկարողանան բարելավել իրենց ֆինանսական վիճակը Շարժումը մեծ էներգիա ունի, սա համազգային զարթոնք է (տեսանյութ) Իսպառ բացակայում է ոստիկանության գործողություններում օրինական հիմքը. Աննա ՄկրտչյանՈստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան Աբրահամյան Մեգամոլի անվտանգության աշխատակիցներն արգելեցին Հայաստանի դրոշով մուտք գործել մոլ (տեսանյութ) Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին Երեկոյան կհասկանանք վաղվա մեր անելիքները, այս պահին հանդիպումներ ունեմ. Սրբազան (տեսանյութ) Փարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքո «Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ Ղազախստանում կնոջ սպանության համար մեղադրվող նախկին նախարարը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման (տեսանյութ) Ուկրաինայի ՀՕՊ համակարգերի արդյունավետությունը կտրուկ ընկել է. խոցվել է ռուսական հրթիռների միայն 30%-ը Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Ծափողջույններով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով«Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցումԱրթուր Իսպիրյանը վայր է դրել մանդատըՀայաստանը պետք է աջակցի ՎԶԵԲ ընդլայնմանը Աֆրիկայի եւ Իրաքի մի շարք երկրների ներգրավմամբ. փոխնախարար Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,52 դոլար Լոռիում «Mercedes»-ը գլխիվայր շրջվել ու բախվել է ծառերին. 3 հոգի տեղափոխվել է ԲԿ ԱՄՆ-ում արևային էներգիան աճում է կտրուկ տեմպերովԱմբողջ Տավուշը սրբազանի հետ է. Տավուշից եկած քաղաքացի (տեսանյութ) Թարգեք, շատ զզվելի է. Լուսինե Թովմասյանի համար Սրբազան շարժման մասին հարցը զզվելի է Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ Եթե Արևմուտքը ցանկանում է ուկրաինական հակամարտությունը լուծել մարտի դաշտում, ուրեմն այդպես էլ կլինի. Լավրով Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին Ի՛նչ ամոթ կլիներ, եթե սա պաշտպաներ եկեղեցուն (լուսանկար). Գագիկ ՀամբարյանԱվտոերթ Գեղարքունիքում՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Հասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա և այս միտումն արագորեն տարածվելու է. Վահե Հովհաննիսյան ՃՏՊ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին Ոստիկանության բաժնից ՀՀՄ կուսակցության անդամը շտապ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունը երբ ուզի, կարող ենք իրենց հետ հանդիպել. Սրբազանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժին շտապ օգնության մեքենանաներ են կանչվել. ՀՀՄ Վերջին 3 օրում գրանցվել է 39 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է