Երևան, 14.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հավաքական Արևմուտքի խոսքերը ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին որևէ արժեք չունեն, շղարշ են՝ իրենց նյութական ակնկալիքները բավարարելու համար». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ ունեցավ Տավուշի մի քանի գյուղերի բնակիչների հետ, խոսեց «չորս գյուղերն Ադրբեջանին վերադարձնելու» մասին՝ ակնարկելով, որ հակառակ դեպքում պատերազմ կսկսվի: Տավուշում մարդիկ անգամ չեն ուզում լսել «հող հանձնելու» մասին: Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալ յանը չի կարծում, որ երբ Նիկոլ Փաշինյանը ասաց, թե չորս գյուղը կամ անբնակ նախկին գյուղի ներկայիս տարածքները պետք է վերադարձնել, ժողովուրդն էլ մի փոքր ընդվզեց, ապա դրանով ամեն ինչ ավարտվեց:

«Դրանով չի ավարտվել, գործընթացը շարունակվում է: Դրա վառ վկայություններից է օրերս Ադրբեջանի հետ շփման գծի գրեթե ողջ երկայնքով հարձակումները՝ Գեղարքունիքում, Սյունիքի և Տավուշի հատվածներում: Կարծում եմ, որ Ադրբեջանը դեռևս նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում և, այնուամենայնիվ, փորձելու է ուժով վերցնել դրանք: Առավել ևս՝ ինքն իր ուժի կիրառումը լեգիտիմ է համարելու՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունները: Ընդ որում, ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ նաև նրա խմբի տարբեր ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններն այդ տարածքները պատրաստակամորեն «վերադարձնելու» Ադրբեջանին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հասան-Ջալալյանը:

Վերջին օրերին ակտիվացած թշնամու կրակոցները փորձագիտական որոշ շրջանակներ կապում են նաև ապրիլի հինգին Բրյուսելում տեղի ունեցած ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպման հետ: «Կդժվարանամ փաստ վկայակոչել և շաղկապել եռակողմ հանդիպման հետ: Այդ հանդիպումը լիներ, թե չլիներ, հանդիպումը լիներ քառակողմ, թե ոչ, դա որևէ էական ազդեցություն չէր ունենալու Ադրբեջանի այս ապօրինի հավակնությունների, նկրտումների վրա: Թուրքադրբեջանական տանդեմը խնդիր է դրել աշխարհի քաղաքական քարտեզից վերացնել Հայաստանի Հանրապետությունը, վերացնել հայկական զույգ հանրապետությունները: Դժբախտաբար, Արցախի Հանրապետության պարագայում դա նրանց հաջողվեց, շատ մեծ հույս ունեմ, որ դա ժամանակավոր բնույթ է կրելու, և կարողանալու ենք վերադարձնել, դեօկուպացնել Արցախի Հանրապետությունը: Իսկ հիմա աշխատում են Հայաստանի Հանրապետությունը աշխարհի քաղաքական քարտեզից վերացնելու ուղղությամբ:

Առավելագույն նպատակը հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելն է, նվազագույն նպատակը հայ ժողովրդին աշխարհով մեկ ցրելն ու թափառական մի ժողովուրդ դարձնելը և Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների տարածքներին տիրելն է և վերջ: Սրանից բխող մնացյալ գործողությունները՝ Արցախի օկուպացիան, Տավուշի ուղղությամբ այս նկրտումները, Սյունիքի առնչությամբ՝ նրա տարածքով անցնող ճանապարհը, նպատակ ունեն, որ Թուրքիան Ադրբեջանին կապող ճանապարհ լինի այդտեղ և այլն, իմ նշած գլխավոր նպատակից ածանցյալներն են»,-նշում է մեր զրուցակիցը:

Կարծիքներ կան, որ Տավուշում մարդկանց ընդվզումը, որն ուղղված է նախ սեփական տների ու ընտանիքների անվտանգության ապահովմանը և երկրորդ՝ երկրի համար անվտանգային կարևոր ենթակառուցվածքի պահպանմանը, գուցե սկիզբ դառնա համապետական ընդվզման: «Երբ Արցախի պատերազմում կրեցինք պարտություն, երբ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ին ստորագրվեց չարաբաստիկ այդ հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանը և իր խմբի ներկայացուցիչները մի քանի օր կամ մինչև մեկ շաբաթ չէին երևում, վախից բունկերներն էին մտել: Դժբախտաբար, մեզ չհաջողվեց դա իրականացնել: Երբ ասում եմ՝ մեզ, առաջին հերթին նկատի ունեմ քաղաքական ուժերին, որոնք նման դեպքերում պետք է հանրությանը կոնսոլիդացնեն, համախմբեն և տանեն դեպի իշխանափոխություն: Որոշակի վերապահում ունեմ նաև՝ ասելով չհաջողվեց. ոչ թե ձեռնարկեցին ու չհաջողվեց, այլ պարզապես ոչինչ չձեռնարկվեց: Մեկ շաբաթ կարելի էր որոշակի քայլեր ձեռնարկել և իշխանությունը վերցնել, դա չարվեց: Դժվարանում եմ ասել՝ Տավուշի պարագայում, երբ, Աստված մի արասցե, այս չորս նախկին բնակավայրերը, բայց արդեն Հայաստանի տարածքում գտնվող մեր հողերը հանկարծ հանձնվեն Ադրբեջանին և ընդվզում տեղի ունենա, սրա հետևանքով տեղի կունենա՞ իշխանափոխություն, թե՞ ոչ: Մեծ կասկածներ ունեմ, դժվարանում եմ այս հարցին լիարժեք պատասխան տալ»,-ընդգծում է քաղաքագետը:

Հավաքական Արևմուտքը, հիմք ունենալով սեփական շահը, շարունակում է սիրաշահել Հայաստանին՝ տրամադրելով նրան մի քանի միլիոն դրամաշնորհ և անսահման խոստումներ, Ռուսաստանը նախազգուշացնում է Հայաստանին նույն Արևմուտքի ձեռքում գործիք դառնալու մասին: «Այս հարցը պետք է շաղկապեմ ադրբեջանա-արցախյան հակամարտության հետ: Ոչ միայն Արևմուտքի, այլ նաև Հարավկովկասյան տարածաշրջանում շահեր հետապնդող բոլոր խաղացողների համար, մեծ հաշվով, որևէ նշանակություն չունի, թե Արցախում ովքեր կապրեն՝ հայերը, թուրքերը, թե մի երրորդ ազգի ներկայացուցիչներ: Բոլորը, ովքեր ուղղակի կամ անուղղակի խառնված են խնդրի կարգավորման մեջ, սպասարկում են իրենց շահը: Այնպես չէ, որ գիշերը չեն քնում ու մեր՝ Հայաստանի, Արցախի մասին են մտածում: Ռուսաստան, Արևմուտք, ում ուզում եք դիտարկեք այս կոնտեքստում, յուրաքանչյուրի համար հետաքրքրությունն իր շահերի սպասարկումն է: Նման վարքագիծը համարում եմ նորմալ և բնական:

Ինչո՞ւ որևէ օտար պետություն պետք է մտածի մեր, Արցախի խնդրի մասին և այլն: Նրա շահը ո՞րն է: Արևմուտքի հիմնական խնդիրն է Հայաստանին սիրաշահելը: Ապրիլի հինգի հանդիպման ժամանակ ֆինանսական օժանդակությունների մասին խոստումներ տրվեցին, հայտարարություն ընդունվեց և այլն, ընդ որում՝ խիստ համեստ թվեր և գումարներ: Չեմ ակնարկում, թե գումարը մեծ պետք է լիներ, և մեզ գոհ զգայինք: Ամենևին: Ինչ գումար էլ, որ տան, դա չի կարող փոխհատուցում հանդիսանալ անգին Արցախի դիմաց, մեր հինգ հազար, իսկ ըստ օդում կախված տեղեկությունների՝ յոթ հազար զոհերի կյանքի դիմաց: Նման գումար չկա, ուզում է տրիլիոններով գումարներ տան, դա չի կարող փոխհատուցել այն կորուստը, որն ունեցել ենք, մի մասն անդառնալի, մյուսը՝ դառնալի: Հիմա հիմնական խնդիրը հետևյալն է. Արցախի խնդիրը մի ձևով, մի հնարքով լուծեն, որպեսզի անխոչընդոտ կերպով Ադրբեջանի հետ սպասարկեն իրենց նյութական ակնկալիքները, շահերը:

Մարտի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, աշխատանքային այցով գտնվելով Բաքվում, հարցազրույց տվեց «Ազերթաչ» լրատվական գործակալությանը՝ ասելով հետևյալը. «Մեզ համար կարևոր է Ադրբեջանի գազը: Հիմա էլ ողջունում եմ, որ աշխատանքներ են տարվում էլեկտրահաղորդման գծերի միջոցով էլեկտրաէներգիայի արտահանման աշխատանքների մեկնարկը տալու համար»: Սրանք են հավաքական Արևմուտքի ձգտումները, նպատակները, հետաքրքրություններն Ադրբեջանից: Մարդիկ դա չեն թաքցնում, ուղիղ ասում են: Ասվածի լույսի ներքո շատ հստակ ու պարզորոշ է դառնում, թե ինչ արժեք ունեն հավաքական Արևմուտքի խոսքերը ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին:

Կարող եմ արձանագրել, որ դրանք որևէ արժեք չունեն, ուղղակի շղարշ են իրենց նյութական ակնկալիքները սպասարկելու կամ բավարարելու համար»,հավելում է մեր զրուցակիցը: Իսկ այն դիտարկմանը, թե Հայաստանը կարո՞ղ է հակամարտության նոր օջախ ու ճակատ դառնալ ընդդեմ Ռուսաստանի, քաղաքագետն արձագանքում է. «Դա քիչ հավանական եմ համարում: Հայաստանում գտնվում է ռուսական ռազմաբազան, և ընդհանրապես, Ռուսաստանի ներկայությունը Հարավկովկասյան տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանում ոչ թե տարիների կամ տասնամյակների պատմություն ունի, այլ հարյուրամյակների: Ռուսաստանն այստեղ շատ խոր արմատներ ունի՝ մշակութային, տնտեսական, ռազմական, քաղաքական և այլն: Շատ դժվար է այսպիսի մի տարածքը, որտեղ Ռուսաստանն ունի բազմաշերտ ներկայություն, դարձնել ընդդիմադիր գոտի Ռուսաստանի հանդեպ: Դա քիչ հավանական եմ համարում»,-եզրափակում է Ստեփան Հասան-Ջալալյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գազ չի լինելու Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Մատենադարանից Զորավոր Սբ․ Աստվավածածին է տարվել Ավետարանը՝ ի հիշատակ Մովսես Տաթևացու ԵՊՀ մի խումբ դասախոսներ, սատարելով Բագրատ Սրբազանի շարժմանը, պահանջում են Փաշինյանի հրաժարականը Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Վաղը ժամը 15:00 հավաքվում ենք հետևյալ չորս կետերում և շարժվում դեպի Օպերա. Սրբազան 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են Ձեզ չենք լքելու, հուսախաբ չենք անելու․ Մեր ուժը մեկ երկնքից է, մեկ՝ ձեզանից․ Բագրատ Սրբազանը՝ ժողովրդին Նորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել է Բագրատ Սրբազանը կոչ արեց վաղը, ժամը 17։00-ին լինել Օպերային թատրոնի մոտ Չնայած ՔՊ-ն իրեն լավ չի պահում, բայց ես կհանդիպեմ իրենց հետ, դա էլ է մեր առաքելությունը. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ամփոփում է օրըՍպասվում են անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի Երևանում կտեղադրվի ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանը Ռուս սահմանապահները Հայաստանում մնում են, հսկելու են Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ (տեսանյութ) Դոլարի և եվրոյի փոխարժեքները աճել են Քավության նոխազի փնտրտուքներով 36 ժամ գազ չի լինի Առաջիկայում շահագործման կհանձնվի Իգդիր-Նախիջևան գազատարը. Թուրքիայի էներգետիկայի նախարար Արմեն Աշոտյանը նստած է նրա համար, որ փողոցում շարժումներին նոր թափ չտա. Աննա Մկրտչյան Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները մի փոքր աճել են Ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. Բորտնիկով Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին ԵԱՏՄ-ում արդյունավետ կոոպերացիայի և Ռուսաստանի հետ համագործակցության շնորհիվ Հայաստանը տնտեսական աճի տեմպերով դարձել է համաշխարհային առաջատարներից մեկը. Կոպիրկին Ուզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառումՎրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը Ժողովու’րդ, ռուսական փողով խաչապուրի կտա՞ք. Սրբազանի հեգնանքը՝ ուղղված ամբաստանողներին Պուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ Կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ ԾառուկյանՀուսով ենք, որ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք կբերվի համապարփակ և կայուն խաղաղության համաձայնություն. Բայրամով ՊՆ հայտարարությունը Սրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազությունՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Բագրատ սրբազանին Գարեգին Նժդեհ հրապարակում դիմավորեցին ծափահարություններով ու երգով Սրբազանը փուռ մտավ և հյուրասիրեց շարժման մասնակիցներին Ալեն Սիմոնյանը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Ոստիկանությանը հրահանգվել է կոշտ արձագանքել ցուցարարներին Ինչո՞ւ են մարդիկ որոշել հալեցնել պանիրը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՅԻՍԻ). Ստեղծվել է Վարշավայի պայմանագրի երկրների դաշինքը. «Փաստ»Երևանում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը Կրակոցներ՝ Արարատի մարզումԻմ վահանն ուրիշ տեղից է, ոչ մի բանից չեմ վախենում. ստի մասին տեսանյութը շատ տարածեք. Բագրատ սրբազան Արևմուտքն էլ է շահագրգիռ՝ ազատվել Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանը մուտքի մոտ դիմավորում է Բագրատ սրբազանին Սրբազանը կատակեց Շարժման ֆինանսավորման մասինԻ՞նչ է քննարկել Սուրեն Պետրոսյանը արտերկրում.մանրամասներ