Երևան, 14.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Զինվորակա՞ն, բայքերական, թե՞ «երաժշտական» բաճկոն. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թեքաբաճկոնը կաշվից պատրաստված կարճ բաճկոն է։ Դրա անվանումը կապված է այն կոճկելու կայծակաճարմանդի տեղադրության յուրահատկության հետ. այն կենտրոնում չէ և հաճախ անկյունագծով է։ Հյուսիսի և հարավի միջև ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանի զինվորական համազգեստն է հենց դարձել այդ ժամանակակից կաշվե բաճկոնի նախահայրը: Սակայն այն ավելի երկար էր, քան սովորական բաճկոնը, և պատրաստված էր բրդից։ Զինվորական համազգեստը կաշվե բաճկոնի հետ միավորող կարևոր հատկանիշը ազդրի ձախ կողմից աջ ուսը հասնող թեք ճարմանդն էր։ Հենց դա էլ կարելի է համարել թեքաբաճկոնի նախատիպը: Թեքաբաճկոնները, որոնք հայտնի են նաև որպես բայքերական բաճկոններ, 20-րդ դարում են հանրահայտ դարձել:

Սկզբում այն եղել է միայն բայքերների հագուստի մաս, այսինքն՝ եղել է բայքերական բաճկոն, սակայն ժամանակի ընթացքում «գաղթել» է ապստամբ ոճի երկրպագուների զգեստապահարաններ: Իրականում թեքաբաճկոնն ու բայքերական բաճկոնը նույնը չեն: Առաջին բայքերական բաճկոնները ներկայացրել են Ջեք և Իրվին Շոթ եղբայրները (հիմնել են նաև Schott ապրանքանիշը 1913 թվականին)։ Դա հաստ կաշվից պատրաստված ծանր բաճկոն էր, որը պաշտպանում էր այն կրողին ընկնելու դեպքում։ 1928 թվականին Շոթ եղբայրները նաև ներկայացրել են աշխարհում առաջին կայծակաճարմանդով կաշվե բաճկոնը, որը հեղափոխություն էր այդ ոլորտում։ Այն ժամանակ կայծակաճարմանդների վատ որակի պատճառով որոշվել էր բաճկոնի կտրվածքը դարձնել ասիմետրիկ՝ կայծակաճարմանդի վրա ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար։ Այդպես էլ հայտնվել է այն կաշվե բաճկոնը, որն այն ժամանակ որոշվել է անվանել Perfecto՝ ի պատիվ Իրվին Շոթի սիրելի սիգարի տեսակի։ Schott ապրանքանիշը զբաղվում էր (և շարունակում է նաև հիմա) ԱՄՆ բանակի, ռազմաօդային ուժերի և նավատորմի համար համազգեստի արտադրությամբ:

Հետևաբար, երբ շատ օդաչուներ, թոշակի անցնելով, անցնում էին մոտոցիկլետների, որպես կանոն, դիմում էին իրենց արդեն ծանոթ ապրանքանիշին: Դասական թեքաբաճկոնը պատրաստված էր կովի կաշվից՝ երկար թևերով, ինչը թույլ էր տալիս ծածկել ձեռքերը մոտոցիկլետ վարելիս, իսկ ձեռքերի կայծակաճարմանդները թույլ էին տալիս բայքերներին հատուկ ձեռնոցներ կրել: Նման կաշվե բաճկոնների իրական ժողովրդականությունը եղել է 1950-ականներին այն բանից հետո, երբ Մարլոն Բրանդոն խաղաց հանցավոր խմբավորման առաջնորդի դերը «Վայրենին» (1953) ֆիլմում: Այդ ֆիլմը մեծ ազդեցություն ունեցավ բայքերական մշակույթի վրա Միացյալ Նահանգներում և աշխարհում: Մեկ այլ ապստամբ ևս՝ Ջեյմս Դինը, սիրահարվել էր այդ կաշվե բաճկոնին։ Նման կերպ կաշվե թեքաբաճկոնը դարձավ ազատության, ապստամբության, ռոքնռոլի և, իհարկե, բայքերական մշակույթի անձնավորում: 1960-ականներին և 1970-ականներին կաշվե թեքաբաճկոնը ձեռք բերեց երաժշտական ֆոն, այն ճանապարհներից և բայքերների ուսերից անցավ դեպի պանկերի և ռոքնռոլերների զգեստապահարաններ:

1974 թվականին Նյու Յորքում ծնվեց Ramones խումբը, իսկ 1975 թվականին Լոնդոնում՝ Sex Pistols-ը։ Բացի կեղտոտ խոսքերից, ազատության և բողոքի տեքստերից, այդ խմբերն այլ ընդհանրություն ունեին՝ թեքաբաճկոնները: Այնուամենայնիվ, դասական ծանր մոդելների փոխարեն նրանք ընտրեցին հարմարեցված՝ երբեմն կարճեցված բաճկոնները, որոնք զարդարված էին մետաղական կցամասերով և ունեին ուսադիրներ: Պանկ շարժման ժողովրդականության աճին զուգահեռ մեծացել է նաև թեքաբաճկոնի ժողովրդականությունը: 1970-ականներից հետո դրանք սկսեցին ավելի ու ավելի հաճախ հայտնվել կինոյի և հեռուստատեսության էկրաններին։ Այսօր էլ թեքաբաճկոնը մնում է ապստամբության, բողոքի, ազատության խորհրդանիշ և արմատավորված է բայքերական մշակույթի և ծանր երաժշտության մեջ: Այո, իհարկե նման բաճկոն այսօր կարելի է ավելի ու ավելի շատ տեսնել այն վայրերում, որտեղ դժվար է պատկերացնել, օրինակ՝ հիփ-հոփ համերգի ժամանակ, գրասենյակում կամ ինչ-որ նորաձև սրճարանում: Բայց դա չի հերքում սիմվոլիկան:

Ի վերջո, այդ բաճկոնով ոչինչ այնքան լավ ու բնական չէ, որքան մուգ ջինսե տաբատը, ծանր կոշիկները և վանդակավոր ֆլանել վերնաշապիկը։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ»Նեպալի պատվիրակությունն ԱԺ-ում էր․ «Ակադեմիական քաղաքն» են քննարկել Ջուր չի լինելու․ հասցեներ Նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ Սրբազան «Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է Առանց զոհաբերության ոչինչ չի նվաճվում, սա այսպես է անձնական և հավաքական առումներով. Սրբազան (տեսանյութ) Կրթական դասադուլը կշարունակվի նաև վաղը Օրվա ամփոփիչ հավաքը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ․ ՈՒՂԻՂ Սահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցը Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Խաղաղ ճանապարհով տարածքներ տալը սառը պատերազմ է. Մովսեսի գյուղապետ Արշակ Սրբազանի արձագանքը Արսեն Թորոսյանի գրառմանը Դոլարն ու եվրոն էժանացել են Ժամանակակից հանքային տեխնիկան առավել հարմար է շահագործել, հեշտ է կառավարվում, դրան զուգահեռ, սակայն, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունդ չի նվազում. ԶՊՄԿ աշխատակից՝ Արմեն Արշակյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել «Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ Կենդանակերպի այս նշանները մայիսի 15-ից կկարողանան բարելավել իրենց ֆինանսական վիճակը Շարժումը մեծ էներգիա ունի, սա համազգային զարթոնք է (տեսանյութ) Իսպառ բացակայում է ոստիկանության գործողություններում օրինական հիմքը. Աննա ՄկրտչյանՈստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան Աբրահամյան Մեգամոլի անվտանգության աշխատակիցներն արգելեցին Հայաստանի դրոշով մուտք գործել մոլ (տեսանյութ) Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին Երեկոյան կհասկանանք վաղվա մեր անելիքները, այս պահին հանդիպումներ ունեմ. Սրբազան (տեսանյութ) Փարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքո «Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ Ղազախստանում կնոջ սպանության համար մեղադրվող նախկին նախարարը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման (տեսանյութ) Ուկրաինայի ՀՕՊ համակարգերի արդյունավետությունը կտրուկ ընկել է. խոցվել է ռուսական հրթիռների միայն 30%-ը Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Ծափողջույններով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով«Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցումԱրթուր Իսպիրյանը վայր է դրել մանդատըՀայաստանը պետք է աջակցի ՎԶԵԲ ընդլայնմանը Աֆրիկայի եւ Իրաքի մի շարք երկրների ներգրավմամբ. փոխնախարար Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,52 դոլար Լոռիում «Mercedes»-ը գլխիվայր շրջվել ու բախվել է ծառերին. 3 հոգի տեղափոխվել է ԲԿ ԱՄՆ-ում արևային էներգիան աճում է կտրուկ տեմպերովԱմբողջ Տավուշը սրբազանի հետ է. Տավուշից եկած քաղաքացի (տեսանյութ) Թարգեք, շատ զզվելի է. Լուսինե Թովմասյանի համար Սրբազան շարժման մասին հարցը զզվելի է Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ Եթե Արևմուտքը ցանկանում է ուկրաինական հակամարտությունը լուծել մարտի դաշտում, ուրեմն այդպես էլ կլինի. Լավրով Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին Ի՛նչ ամոթ կլիներ, եթե սա պաշտպաներ եկեղեցուն (լուսանկար). Գագիկ ՀամբարյանԱվտոերթ Գեղարքունիքում՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Հասարակության մի զգալի հատվածի համար այս վարչապետն արդեն չկա և այս միտումն արագորեն տարածվելու է. Վահե Հովհաննիսյան ՃՏՊ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին