Երևան, 14.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բնավորությամբ հանգիստ էր Հայկը, բայց մի քիչ էլ «իրասածի», երբեմն՝ կամակոր ու չարաճճի: Իր բնավորության մեջ ամեն գիծ կար, բայց ամենափոքրուց էլ շատ համեստ երեխա է եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հայկի մայրիկը՝ տիկին Աիդան:

Նոյեմբերյան քաղաքում է ծնվել Հայկը, մանկությունն ու պատանեկությունն այնտեղ են անցել, այնտեղ է դպրոց հաճախել: «Սովորել է թիվ մեկ միջնակարգ դպրոցում: Սիրում էր հումանիտար առարկաները, օտար լեզուները: Իսկ իններորդ դասարանի վերջում որոշեց, որ պետք է ընդունվի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: Ընկերոջ հայրիկն այդ տարիներին զինկոմիսարիատում էր աշխատում, և երկու ընկեր որոշեցին ընդունվել ռազմական վարժարան: Այդ ընթացքում ընկերն ընկավ, ձեռքը կոտրեց, բայց Հայկն ասաց՝ որոշել եմ, ուրեմն պետք է ընդունվեմ: Երեք տարի սովորելուց հետո Ռուսաստանի Դաշնությունում էր ցանկանում ուսումը շարունակել հրետանու գծով, քննություններ հանձնեց, բայց ընդունվել չստացվեց, արդյունքում իր հավաքած բալերով ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան»:

Տիկին Աիդան հիշում է՝ Քառօրյա պատերազմի օրերին որդին և ռազմական համալսարանի կուրսանտները մեկնել էին Արցախ, ինչպես ասում են՝ վերապատրաստումների: «Պատերազմը սկսվել է, մեր զինվորների հետ հավասար կռիվ են տվել»: Ռազմական համալսարանն ավարտելուց հետո Հայկը նշանակվեց Իվանյանի զորամասում, նա համալսարանն ավարտել և Արցախ է մեկնել լեյտենանտի կոչումով: «Պատերազմի օրերին ստացել է կապիտանի կոչում: Պատերազմից առաջ քննությունները գերազանց հանձնել էր, դեռ հրամանը չէր եկել, բայց Հայկը գիտեր, որ կապիտանի կոչում է ստանալու: Իր այդ կոչումը մեզ փոխանցվեց հետմահու: Հայկը վաշտի հրամանատարն էր»: Մայրիկն ասում է՝ սովորելու, հետո արդեն ծառայելու տարիներին Հայկն իրեն այլ տեղում չէր պատկերացնում:

«Քառօրյա պատերազմից հետո ասացի, որ դուրս գա զինվորական ծառայությունից, Հայկը պատասխանեց՝ մա՛մ, գիտե՞ս, թե մենք ինչ հայրենիք ունենք, չեմ կարող դուրս գալ ծառայությունից: Մի այլ կերպ էր սիրում իր աշխատանքը, շատ էր նվիրված դրան: Ընկերներն ասում էին՝ ազատ ժամանակ Հայկը չէր ունենում, անընդհատ աշխատում էր, անընդհատ ինչոր բան անում: Բայց մեզ հետ չէր կիսվում ծառայության ընթացքից»: Նույն կերպ էլ Հայկն ընտանիքի անդամներին հեռու է պահել պատերազմից, չի տեղեկացրել, որ թեժ կետերում է: «Չենք իմացել, որ Ջրականում է, որ իր զինվորներից զոհեր է ունեցել: Ջրականի հանձնումից հետո Հայկը վերադառնում է Իվանյան, այդ ժամանակ միայն իմացանք, այն էլ՝ իր ընկերոջից, որ Հայկը Ջրականում է եղել: Ոչ մի օր չի հանգստացել, ամեն գիշեր զենք է տարել «Մարտունի 3» ու վերադարձել:

Հոկտեմբերի 21-ին իրեն տեղափոխել են Վարանդա: Վերջին անգամ այդ ժամանակ շատ մեծ դժվարությամբ ինձ հետ կապ հաստատեց, ասաց՝ մա՛մ, ուր որ գնում եմ, կապ չի լինելու, մի քանի օր չենք խոսի: Ու այդպես էլ դրանից հետո ինձ հետ չխոսեց: Պատերազմի օրերին իր հետ կապը մշտական չէր, եղել է նաև այնպես, որ երեք օր չի զանգել: Հիմնականում զանգահարում էր առավոտյան կամ երեկոյան շատ ուշ ժամերի, զրուցում էինք, ասում էր՝ զանգել եմ, որ ձայնս լսեք: Հոկտեմբերի 18-ին կամ 19-ին զրույցի ժամանակ ասացի՝ Հա՛յկ, խնդրում եմ, հանկարծ գերի չընկնես: «Մա՛մ, չվախենաս, իմ վերջին փամփուշտն իմ մոտ է»»: Հայկը զոհվել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում: «Բայրաքթարն է հարվածել, Հայկն ու տղաները մտել են շելի մեջ: Հայկն իր տասը զինվորի հետ այդտեղ է եղել: Իրենց այդտեղից են «գտել»:

Հոկտեմբերի 26-ի երեկոյան արդեն շատ անհանգիստ էինք, ամեն հնարավոր հեռախոսահամարով զանգահարում էինք, որոնցով նա էր մեզ զանգահարել, որովհետև իր հեռախոսը չէր պատասխանում: Այդ ընթացքում կրկին իր հեռախոսահամարին զանգեցի, զարմացա, երբ օտար մարդ պատասխանեց: Հեռախոսը փոխանցեցի ամուսնուս, մտածեցի, որ գուցե ադրբեջանցի լինի, ամեն ինչ այդ պահին մտքովդ անցնում է:Ամուսինս խոսեց, տվյալներ ճշտեցին ու ոչինչ չասացին: Փաստորեն, մեզ հետ արդեն դիահերձարանից էին խոսում: Հոկտեմբերի 27-ի առավոտյան մեզ հայտնեցին լուրը, հոկտեմբերի 28-ին Հայկն արդեն «տանն էր»: Բայց չկարողացա իրեն տեսնել, ձեռքը բռնել, իմանալ՝ ի՞նքն է, թե՞ ոչ: Իր գլուխն էր վնասվել»: Հայկն ավագ եղբայր ու կրտսեր քույրիկ ունի: Վստահաբար, հենց նրանք են ծնողներին ուժ տվողը, թև ու թիկունք դարձողը: Մայրիկն ասում է. «Աղջիկս ամուսնացավ, թոռնիկ ունեցանք: Իրենով ապրում ենք: Բայց որքան շատ ժամանակ է անցնում, այնքան վերքն ավելի է խորանում»:

Հ. Գ. - Հայկ Ղարսյանը ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Նոյեմբերյանի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ»«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ»Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ»Նեպալի պատվիրակությունն ԱԺ-ում էր․ «Ակադեմիական քաղաքն» են քննարկել Ջուր չի լինելու․ հասցեներ Նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ Սրբազան «Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է Առանց զոհաբերության ոչինչ չի նվաճվում, սա այսպես է անձնական և հավաքական առումներով. Սրբազան (տեսանյութ) Կրթական դասադուլը կշարունակվի նաև վաղը Օրվա ամփոփիչ հավաքը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ․ ՈՒՂԻՂ Սահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցը Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Խաղաղ ճանապարհով տարածքներ տալը սառը պատերազմ է. Մովսեսի գյուղապետ Արշակ Սրբազանի արձագանքը Արսեն Թորոսյանի գրառմանը Դոլարն ու եվրոն էժանացել են Ժամանակակից հանքային տեխնիկան առավել հարմար է շահագործել, հեշտ է կառավարվում, դրան զուգահեռ, սակայն, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունդ չի նվազում. ԶՊՄԿ աշխատակից՝ Արմեն Արշակյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել «Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ Կենդանակերպի այս նշանները մայիսի 15-ից կկարողանան բարելավել իրենց ֆինանսական վիճակը Շարժումը մեծ էներգիա ունի, սա համազգային զարթոնք է (տեսանյութ) Իսպառ բացակայում է ոստիկանության գործողություններում օրինական հիմքը. Աննա ՄկրտչյանՈստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան Աբրահամյան Մեգամոլի անվտանգության աշխատակիցներն արգելեցին Հայաստանի դրոշով մուտք գործել մոլ (տեսանյութ) Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին Երեկոյան կհասկանանք վաղվա մեր անելիքները, այս պահին հանդիպումներ ունեմ. Սրբազան (տեսանյութ) Փարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքո «Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ Ղազախստանում կնոջ սպանության համար մեղադրվող նախկին նախարարը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման (տեսանյութ) Ուկրաինայի ՀՕՊ համակարգերի արդյունավետությունը կտրուկ ընկել է. խոցվել է ռուսական հրթիռների միայն 30%-ը Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Ծափողջույններով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով«Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցումԱրթուր Իսպիրյանը վայր է դրել մանդատըՀայաստանը պետք է աջակցի ՎԶԵԲ ընդլայնմանը Աֆրիկայի եւ Իրաքի մի շարք երկրների ներգրավմամբ. փոխնախարար Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,52 դոլար Լոռիում «Mercedes»-ը գլխիվայր շրջվել ու բախվել է ծառերին. 3 հոգի տեղափոխվել է ԲԿ ԱՄՆ-ում արևային էներգիան աճում է կտրուկ տեմպերովԱմբողջ Տավուշը սրբազանի հետ է. Տավուշից եկած քաղաքացի (տեսանյութ) Թարգեք, շատ զզվելի է. Լուսինե Թովմասյանի համար Սրբազան շարժման մասին հարցը զզվելի է Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ Եթե Արևմուտքը ցանկանում է ուկրաինական հակամարտությունը լուծել մարտի դաշտում, ուրեմն այդպես էլ կլինի. Լավրով Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին Ի՛նչ ամոթ կլիներ, եթե սա պաշտպաներ եկեղեցուն (լուսանկար). Գագիկ ՀամբարյանԱվտոերթ Գեղարքունիքում՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը