Yerevan, 18.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ցանկացած ֆարշ՝ աղացած միս, ձուկ կամ բանջարեղեն, որը մանրակրկիտ կերպով փաթաթված է խմորի բարակ շերտի մեջ, ավանդական կերակուր է մի շարք ազգերի ազգային խոհանոցներում: Պելմենիի այնպիսի անալոգները, ինչպիսիք են խինկալին, կոլդունները, մանթիները, ցզյաո ցզիները և այլն, վաղուց են հայտնի համաշխարհային խոհարարության մեջ: Այնուամենայնիվ, որտեղի՞ց են առաջացել դրանք: Ո՞ր ժողովրդին է պատկանում դրանց առաջին «հեղինակային իրավունքը»: Այս զարմանալի և այդքան սիրված կերակուրի պատմությունը մնում է մութ և անհասկանալի: Ռուսական և սիբիրյան խոհանոցները վաղուց արդեն պելմենին ճանաչում են որպես իրենցը: Բայց պետք է խոստովանել, որ այդ ուտեստն ի սկզբանե չինական արմատներ ունի: Չինական խոհանոցը իր հինգ հազարամյակի պատմությամբ գրեթե յուրաքանչյուր ժամանակակից ուտեստի անալոգներն ունի:

Պելմենիի պատմությունը հասնում է շատ հեռավոր անցյալ: Չինական պելմենիի խմորը ավանդաբար հունցվել է ալ յուրով և ջրով, իսկ որպես միջուկ ընտրվել են շատ տարբեր մթերքներ՝ միս, բանջարեղեն, ձու, բանջարեղենով միս և այլն: Չինաստանում ամենահայտնի պելմենին է «լոտոսը ջրի մեջ», որը վերաբերում է ամենաբարդ տեսակին, ունի 13 անցք և թխվում է ձեռքով, կամ՝ «կայսրուհի մայրիկը», որը լցոնվում է հավամսով և այնքան փոքր է, որ հիշեցնում է մարգարիտ: Պլատոնի «Խնջույք» տրակտատում (մ.թ.ա. 385-380) նկարագրվում է մի կերակրատեսակ, որը չափազանց հիշեցնում է պելմենին՝ լապշայի մեջ փաթաթված մսի կտորներ: Այդ կերակրատեսակի մասին գրել է նաև հին հռոմեացի Պետրոնիուսը: Իսկ Պլատոնի ժամանակակից Արիստոֆանեսի կատակերգության մեջ ասվում է, որ մի խնջույքի ժամանակ ազնվականությանը հյուրասիրել են տապակած խմորի տոպրակներով, որոնք լցոնված են այլ մթերքով:

Նշենք, որ խոհարարության պատմաբանները համաձայն են, որ հենց Չինաստանն է «լցոնել» Եվրոպան պելմենիներով: Մոնղոլները այն ցեղերն են, որոնք ձիերով շրջել են ողջ հարավային Սիբիրում, Ուրալում, Ասիայում, իհարկե՝ նաև Չինաստանում, և կապել են բոլոր ժողովուրդներին նաև խոհարարության տեսակետից: Քոչվորների համար պելմենին դարձել է հիանալի կիսաֆաբրիկատ, որն իսկական փրկություն է եղել երկարատև արշավների ժամանակ: Մոնղոլները ներկայում էլ շատ կզարմանան, եթե ինչ-որ մեկն ասի, որ պելմենին ուրիշի ազգային ուտեստն է: Այնպես որ, անհնար է ճշգրտորեն ասել, թե ով է հորինել պելմենին: Միսը խմորով փաթաթելու գաղափարը այնքան ակնհայտ է, որ ցանկացած մարդ կարող էր դա իրականացնել՝ չինացին՝ Չինաստանում, ռուսը՝ Ռուսաստանում, հույնը՝ Հունաստանում, մոնղոլը՝ Մոնղոլիայում և անգամ գերմանացին՝ Գերմանիայում:

Ի դեպ, վերջիններս համոզված են, որ պելմենիի հեղինակները բողոքական վանականներ են, և այդ ուտեստը պաշարված բերդերում թույլ է տվել մարդկանց գոյատևել: Ըստ Նախաուրալում բնակվող ֆինն-ուգրական ժողովուրդների, պելմենին իրենց հայտնագործությունն է, և դրա ամենակարևոր ապացույցը «պելմենի» բառն է, որը թարգմանվում է որպես «հաց- ականջ»: Եվ իրոք, պելմենին կարծես ականջ լինի, հիանալի պահվում է սովորական տոպրակի մեջ ձմռանը, եթե մնա ցրտին, նկուղում կամ միջանցքում, պատրաստելն էլ շատ հեշտ է: Ռուսական հողում ևս պելմենիի առաջացման բազմաթիվ վարկածներ կան: Չնայած ռուսները համարում են, որ պելմենին «իսկոննի» ռուսական կերակրատեսակ է, այդուամենայնիվ, մինչ 1820-ական թվականները ռուսական խոհարարական որևէ գրքում պելմենիի մասին հիշատակում չկա: Կարելի է երկար վիճել այն մասին, թե արդյո՞ք պելմենին ավանդական ռուսական ուտեստ է, թե՞ ոչ: Ինչքան մարդ, այնքան կարծիք: Բայց այն փաստը, որ ռուսի համար պելմենին իսկական տոն է, անվիճելի է:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli