Երևան, 14.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանն արդեն մի քանի տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում անարգել իրականացնում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. ԼՂՓԻ միություն

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը պատասխանել է Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևայի հայտարարությանը։

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության պատասխան հայտարարության մեջ նշված է. «Օրերս Ադրբեջանի մշակութային ժառանգության, պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան հայտարարել է, որ պետական մակարդակով ձեռնարկվելու են քայլեր՝ կապված «Դադիվանքում հայերի կողմից իրականացված վանդալիզմի հետ»։ Այսպիսով Ադրբեջանը կրկին փորձ է անում փաստերի պարզունակ խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը։ Սակայն մեծ հարց է, թե ինչպես է Ադրբեջանը պատրաստվում հերքել Խաչենի ավագ իշխան Հասան Վախթանգյանի 1182 թ. հայտնի խաչքարի արձանագրությունը, Հասան Վախթանգյանի որդի Վախթանգի կնոջ արձանագրությունը, որոնք Դադիվանքի կառուցման, պատմաշրջանի ռազմաքաղաքական իրադարձությունների մասին պատմող վկաներն են։

Այս քարե վկայությունների հաղորդած տեղեկությունների խեղման միակ միջոցը դրանց ուղղակի ոչնչացումն է, ինչը բնավ խորթ չի լինի ադրբեջանական սանձարձակ վանդալիզմին։

Ադրբեջանն արդեն մի քանի տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում անարգել իրականացնում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացում։ Դրա վառ ապացույցն է 2020թ 44-օրյա պատերազմի ընթացքում և պատերազմից հետո երկրաչափական պրոգրեսիայով աճող՝ հայկական պատմամշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման ադրբեջանական պետական քաղաքականությունը, որի արդյունքում մի շարք հայկական հոգևոր-մշակութային կոթողներ, ինչպիսիք են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին, Մատաղիսի Սբ Եղիշա եկեղեցին, Ստեփանակերտի Հեքիմյան թաղամասում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցին, Մեխակավանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ Ժամ), Քարվաճառի Ծար գյուղի եկեղեցիները և մի շարք այլ հոգևոր-մշակութային կոթողներ դարձել են ադրբեջանական վանդալիզիմի զոհ։ Դրա արտահայտությունն է ոչ միայն հայկական հոգևոր-ազգային հուշարձանների ֆիզիկական ոչնչացումը, այլև դրանց պատմական և բովանդակային ձևախեղումը, որն արտահայտվում է հայկական հուշարձանների ալբանացման քաղաքականությամբ։

Սա երկրամասում «ադրբեջանականության» բնիկացման հուսահատ, սակայն լայնամասշտաբ և պետականահեն մոտեցում է, որը մեկ անգամ չէ, որ դատապարտվել է միջազգային հանրության կողմից։

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը, հանձն առնելով բնիկ արցախցիների քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքների պաշտպանությունը, քաղաքակիրթ հանրության ուշադրությունն է հրավիրում տասնամյակներ շարունակ Ադրբեջանի կողմից տարածաշրջանի պատմական, մշակութային ողջ ընթացքը բացեիբաց նենգապղծելու հանգամանքներին և խստորեն դատապարտում սեփական վանդալիզմները քողարկելու պատրվակով հնչեցրած հայելային մեղադրանքները, որոնք որևէ առնչություն չունեն իրականության հետ։

Թումանյան-Խանջյան խաչմերուկը այս պահին (տեսանյութ) Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում ԱՄՆ պետքարտուղարությունը կշարունակի աջակցել ԼՂ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին. Վեդանտ Պատել Ակցիաներից բերման ենթարկվածների թիվն այս պահի դրությամբ«Պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք լինի իշխանափոխությունը. իրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին». «Փաստ»ՀՀ ԶՈւ-ում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը Զգուշացնում ենք` ճանապարհ չփակե'ք, հակառակ դեպքում բերման ենք ենթարկելու Անձրև, ամպրոպ. եղանակը՝ Հայաստանում Բերման ենթարկվեց Համբիկ Սասունյանը Տնտեսվարողներին աջակցություն կտրամադրվի. նախագիծ. «Փաստ»Այսօր Բագրատ Սրբազանը կայցելի ԵՊՀ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ»Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ»«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ»Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ»Նեպալի պատվիրակությունն ԱԺ-ում էր․ «Ակադեմիական քաղաքն» են քննարկել Ջուր չի լինելու․ հասցեներ Նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ Սրբազան «Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է Առանց զոհաբերության ոչինչ չի նվաճվում, սա այսպես է անձնական և հավաքական առումներով. Սրբազան (տեսանյութ) Կրթական դասադուլը կշարունակվի նաև վաղը Օրվա ամփոփիչ հավաքը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ․ ՈՒՂԻՂ Սահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցը Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Խաղաղ ճանապարհով տարածքներ տալը սառը պատերազմ է. Մովսեսի գյուղապետ Արշակ Սրբազանի արձագանքը Արսեն Թորոսյանի գրառմանը Դոլարն ու եվրոն էժանացել են Ժամանակակից հանքային տեխնիկան առավել հարմար է շահագործել, հեշտ է կառավարվում, դրան զուգահեռ, սակայն, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունդ չի նվազում. ԶՊՄԿ աշխատակից՝ Արմեն Արշակյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել «Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ Կենդանակերպի այս նշանները մայիսի 15-ից կկարողանան բարելավել իրենց ֆինանսական վիճակը Շարժումը մեծ էներգիա ունի, սա համազգային զարթոնք է (տեսանյութ) Իսպառ բացակայում է ոստիկանության գործողություններում օրինական հիմքը. Աննա ՄկրտչյանՈստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան Աբրահամյան Մեգամոլի անվտանգության աշխատակիցներն արգելեցին Հայաստանի դրոշով մուտք գործել մոլ (տեսանյութ) Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին Երեկոյան կհասկանանք վաղվա մեր անելիքները, այս պահին հանդիպումներ ունեմ. Սրբազան (տեսանյութ) Փարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքո «Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ Ղազախստանում կնոջ սպանության համար մեղադրվող նախկին նախարարը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման (տեսանյութ) Ուկրաինայի ՀՕՊ համակարգերի արդյունավետությունը կտրուկ ընկել է. խոցվել է ռուսական հրթիռների միայն 30%-ը Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Ծափողջույններով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով«Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում