Երևան, 14.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, Հայոց ցեղասպանության վերապրող և վրիժառու Սողոմոն Թեհլիրյանի ազգականներից ստացավ արժեքավոր իրեր։

Նրա հորեղբորորդու թոռնուհիները՝ Արփի Օսկանյանը և Անուշ Օսկանյան-Օհանյանը, թանգարան-ինստիտուտին հանձնեցին Սողոմոն Թեհլիրյանի անտիպ օրագրությունը և լուսանկարներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն այդ առթիվ իր ելույթում նշեց, որ միջոցառումը թանգարանի համար իսկապես բացառիկ է, քանի որ ֆոնդերը համալրվում են կարևոր նշանակություն ունեցող նմուշներով, որոնք եզակի են ինչպես պատմական, այնպես էլ գիտական առումով։

«Թեհլիրյանի օրագրությունը ներկայացնում է մի ժամանակաշրջան, որը մեզ համար խիստ կարևոր է մի քանի տեսանկյուններից։ Թանգարանին հանձնված լուսանկարները նոր լույսի ներքո են ներկայացնում մեր հերոսին, ով իր արարքով ցեղասպանության արհավիրքի միջով անցած հայ ժողովրդին թույլ տվեց հասնել արդարադատության հանգրվանի։ Այն, ինչ տեղի ունեցավ Բեռլինում, երբ Թեհլիրյանը գնդակահարեց Հայոց ցեղասպանության անմիջական ու գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային, ու այն, ինչ տեղի ունեցավ դրան հաջորդած դատավարության արդյունքում, իրավական տեսանկյունից խիստ նշանակալից է։ Դա փաստորեն Ցեղասպանության վերաբերյալ առաջին դատավարությունն էր, քանի որ Թեհլիրյանի դատը վերածվեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող դատավարության, որն ունեցավ փաստահեն հիմք ու ճանաչվեց որպես անժխտելի իրողություն»,- ասաց Գզոյանը։

Թանգարանի տնօրենը հպարտությամբ նշեց, որ Սողոմոն Թեհլիրյանը ոչ միայն հայ ժողովրդի հերոս զավակն է, այլև պատկանում է առաջադեմ մարդկությանը։ Նրա խոսքով՝ Թեհլիրյանն իր հերոսական արարքով հետագայում հիմք տվեց Ցեղասպանության կոնվենցիայի հաստատմանը, որի ակունքներում կանգնած իրավագետ Ռաֆայել Լեմկինը տևական ժամանակ հետևել է Թեհլիրյանին, ուսումնասիրել նրա կյանքն ու Էական ներդրում ունեցել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան ընդունելու գործում՝ ներկայացնելով կոնվենցիայի համաձայնագրի նախնական բանաձևը։  

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը հանգամանորեն ներկայացրեց Սողոմոն Թեհլիրյանին առնչվող և նրա հետ անմիջական կապ ունեցած ցուցանմուշները, որոնք այսօր պահվում են Էջմիածնի Մայր տաճարի թանգարանի, Հայ Հեղափոխական Դաշնակցության պատմության թանգարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուներում։ Նա երախտագիտությամբ նշեց, որ նոր ցուցանմուշներն ավելի կհարստացնեն ու բովանդակալից կդարձնեն հայ հերոսի նյութական ժառանգությունը։

Սողոմոն Թեհլիրյանի հորեղբորորդու թոռնուհիներից Արփի Օսկանյանը, թանգարանին նվիրաբերելով հայ վրիժառուի օրագրությունը, ասաց, որ այդ փաստաթուղթն իրենց ընտանիքի համար ունեցել է շատ մեծ կարևորություն և խնամքով բավականին երկար ժամանակ պահվել է ընտանեկան արխիվում։   

Այսօր Բագրատ Սրբազանը կայցելի ԵՊՀ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ»Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ»«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ»Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ»Նեպալի պատվիրակությունն ԱԺ-ում էր․ «Ակադեմիական քաղաքն» են քննարկել Ջուր չի լինելու․ հասցեներ Նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ Սրբազան «Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է Առանց զոհաբերության ոչինչ չի նվաճվում, սա այսպես է անձնական և հավաքական առումներով. Սրբազան (տեսանյութ) Կրթական դասադուլը կշարունակվի նաև վաղը Օրվա ամփոփիչ հավաքը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ․ ՈՒՂԻՂ Սահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցը Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Խաղաղ ճանապարհով տարածքներ տալը սառը պատերազմ է. Մովսեսի գյուղապետ Արշակ Սրբազանի արձագանքը Արսեն Թորոսյանի գրառմանը Դոլարն ու եվրոն էժանացել են Ժամանակակից հանքային տեխնիկան առավել հարմար է շահագործել, հեշտ է կառավարվում, դրան զուգահեռ, սակայն, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունդ չի նվազում. ԶՊՄԿ աշխատակից՝ Արմեն Արշակյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել «Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ Կենդանակերպի այս նշանները մայիսի 15-ից կկարողանան բարելավել իրենց ֆինանսական վիճակը Շարժումը մեծ էներգիա ունի, սա համազգային զարթոնք է (տեսանյութ) Իսպառ բացակայում է ոստիկանության գործողություններում օրինական հիմքը. Աննա ՄկրտչյանՈստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան Աբրահամյան Մեգամոլի անվտանգության աշխատակիցներն արգելեցին Հայաստանի դրոշով մուտք գործել մոլ (տեսանյութ) Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին Երեկոյան կհասկանանք վաղվա մեր անելիքները, այս պահին հանդիպումներ ունեմ. Սրբազան (տեսանյութ) Փարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքո «Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ Ղազախստանում կնոջ սպանության համար մեղադրվող նախկին նախարարը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման (տեսանյութ) Ուկրաինայի ՀՕՊ համակարգերի արդյունավետությունը կտրուկ ընկել է. խոցվել է ռուսական հրթիռների միայն 30%-ը Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Ծափողջույններով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով«Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցումԱրթուր Իսպիրյանը վայր է դրել մանդատըՀայաստանը պետք է աջակցի ՎԶԵԲ ընդլայնմանը Աֆրիկայի եւ Իրաքի մի շարք երկրների ներգրավմամբ. փոխնախարար Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,52 դոլար Լոռիում «Mercedes»-ը գլխիվայր շրջվել ու բախվել է ծառերին. 3 հոգի տեղափոխվել է ԲԿ ԱՄՆ-ում արևային էներգիան աճում է կտրուկ տեմպերովԱմբողջ Տավուշը սրբազանի հետ է. Տավուշից եկած քաղաքացի (տեսանյութ) Թարգեք, շատ զզվելի է. Լուսինե Թովմասյանի համար Սրբազան շարժման մասին հարցը զզվելի է Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ Եթե Արևմուտքը ցանկանում է ուկրաինական հակամարտությունը լուծել մարտի դաշտում, ուրեմն այդպես էլ կլինի. Լավրով Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը