Երևան, 15.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բարեհաջող օր է. ապրիլի 22-ի աստղագուշակ

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ: Բարեհաջող օր է: Նոր հնարավորություններ կբացվեն բոլոր նրանց առջև, ովքեր համարձակ են իրենց ծրագրերում և չեն վախենում կյանքի կոչել դրանք: Հրաշալի օր է գործարար, ինչպես նաև անշարժ գույքի ոլորտում աշխատող Խոյերի համար:

Սպասվում են  հաճելի հանդիպումներ, հնարավոր են նոր ծանոթություններ: Բարեհաջող օր է հարազատ մարդկանց հետ շփվելու, և բոլորին անհանգստացնող հարցերը քննարկելու համար:Կենսական ներուժը բարձր է: Օրը նվիրեք հանգստին:Զբաղվեք սպորտով:

Ցուլ: Ձեռնամուխ եղեք նոր գործերի, սկսեք  աշխատել բոլոր այն նախագծերի շուրջ, որոնք նախկինում  բարդ են թվացել և շփոթեցրել են ձեզ: Այսօր հաջողությունը կուղեկցի ձեզ ցանկացած գործում: Ձեր կողքին կկանգնեն բոլոր նրանք, ում աջակցության կարիքն ունեք: Կարող եք քննարկել երկարաժամկետ համագործակցության ծրագրեր:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը, ընդհանուր առմամբ, բարեհաջող է: Միայն թե, փորձեք հեռու մնալ աշխատանքային սիրավեպերից: Ինքնազգացողությունից չեք դժգոհի, եթե հրաժարվեք վնասակար սննդից և ալկոհոլային խմիչքներից:

Երկվորյակ: Լարված օր է սպասվում: Այն համեմատաբար հանգիստ կանցնի, եթե ծայրահեղ զգուշավոր լինեք: Առանձնակի ուշադրություն կպահանջեն ֆինանսական խնդիրները: Լրջորեն կշռադատեք ցանկացած գործողություն: Նոր գործընկերների հետ հարաբերություններում մի շտապեք: Այսօր մագնիսի պես ձեր կողմն եք ձգում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հաջողության հասնել ուրիշների հաշվին:

Անսպասելի ուղևուրություները ցանկալի չեն: Եթե, այնուամենայնիվ, ստիպված եք ճանապարհ ընկնել, ապա պատրաստ եղեք չնախատեսված ծախսերի: Մանրուքների շուրջ հնարավոր են տարաձայնություններ, որոնք, սակայն, լուրջ կոնֆլիկտի չեն վերաճի:

Խեցգետին: Օրվա առաջին կեսին հնարավոր են հաջողություններ, որոնք կգերազանցեն ձեր սպասելիքները: Այսօր կկարողանաք դուրս գալ, անգամ, ամենախճճված իրավիճակներից: Փորձեք ապագայի համար գործողությունների ծրագիր մշակել: Համաձայնության գալ այն մարդկանց հետ, ովքեր հետագայում կարող են օգտակար լինել:

Օրվա երկրորդ կեսից բացասական միտումների ազդեցությունը, ժամ առ ժամ, կմեծանա: Իրավիճակը կլարվի: Հնարավոր է տրամադրության անկում: Շատ կարևոր է հանգստություն պահպանել: Զբաղվեք յոգայով, ցրեք մռայլ մտքերը՝ հետաքրքիր ու զվաճալի գործերով:

Առյուծ: Նպատակահարմար օր է առաջնորդի ձեր հատկությունները դրսևորելու համար: Այսօր բոլոր մրցակիցների հանդեպ հաղթանակ  եք տանում և հեշտությամբ գլուխ բերում անգամ ամենաբարդ գործերը: Դաշնակիցների օգնության կարիք ամենևին էլ չեք զգա: Հրաշալի օր է ֆիզիկական ծանրաբեռնվածության , սպորտով  նաև մարտարվեստով զբաղվելու համար:

Օրվա վերջում անախորժություններ կծագեն  այն անձնավորության մեղքով, ում ի սկզբանե չեք համակրել: Հնարավոր են ֆինսական չնչին կորուստներ: Հավանական է ավտոմեքենայի անսարքություն:

Կույս: Դժվար կլինի, հատկապես, օրվա առաջին կեսին: Որոշումներ կայացնելու հարցում շատ եք շտապում: Այն դեպքում, երբ անհրաժեշտ է վերլուծել ստեղծված իրավիճակը, կարևորում եք վստահություն չներշնչող մարդկանց կարծիքը, հետևում նրանց խորհուրդներին: Բանավեճերի ընթացքում փորձեք ծայրահեղ զսպվածություն ցուցաբերել, հակառակ դեպքում՝ կոնֆլիկտներն  անխուսափելի են:

Օրվա երկրորդ կեսին  հնարավորություններ կընձեռնվեն՝ կապված նոր առաջարկների ու մտահաղացումների հետ: Ամեն դեպքում, որևէ լուրջ քայլ ձեռնարկելու համար դեռ վաղ է:

Կշեռք: Բարեհաջող օր է: Հաջողությունների կարող եք հասնել կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Միակ բանը, որ ձեզնից պահանջվում է, դա գործելն է:  Մի՛ հետաձգեք ծրագրերն ու մի՛ ծուլացեք, անգամ այն դեպքերում, երբ աշխատելու ցանկություն բոլորովին չկա: Հնարավոր է գումարային շահույթ, ինչը կարող է ավելի մեծ լինել քան ակնկալում էիք:

Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողության հետ խնդիրներ չեք ունենա: Անգամ ամենածանր աշխատանքը հոգնեցուցիչ չի թվա: Նպատակահարմար օր է մաքրության, վերանորոգման աշխատանքների, ինչպես նաև գնումներ կատարելու համար:

Կարիճ: Հրաշալի օր է երևակայություն և ստեղծագործական մոտեցում պահանջող գործերով զբաղվելու համար: Մարդիկ սկզբում կքննադատեն, այնուհետև հավանության կարժանացնեն ձեր որոշումները: Հնարավոր է արդյունավետ համագործակցության սկիզբ դրվի: Չեն բացառվում աշխատանքային սիրավեպերը: Բարեփոխումներ կատարելու հնարավորություններ կընձեռնվեն, որոնք շատ ջանքեր չեն պահանջի:

Ցանկելի է հրաժարվել կոմերցիոն գործունեությունից, ամեն տեսակ գործարքներից նաև գնումներից: Նրանք , ովքեր առևտրով են զբաղվում, հնարավոր է մասնագիտական խնդիրներ ունենան:

Աղեղնավոր: Օրը նպատակահարմար չէ, ցանկացած բնույթի, կարևոր հարցեր քննարկելու համար: Այսօր ձեզ չի հաջողվի լեզու գտնել շրջապատի մարդկանց հետ, հեռու կվանեք անգամ մտերիմներին: Ձեր մեկնաբանություններն աննրբանկատ են , իսկ կատակները՝ վիրավորական: Կարևոր հնադիպումների, գործնական բանակցությունների ժամանակ առավել զգուշավոր եղեք, փորձեք չխախտել էթիկայի կանոնները:

Կարող եք մասնագիտական, կամ կոմերցիոն գործունեությանը վերաբերող, երկարաժամկետ ծրագրեր կազմել:Ոմանց մոտ կծնվեն գաղափարներ, որոնք հետագայում եկամտաբեր կլինեն:

Այծեղջյուր: Բարեհաջող օր է: Աստղերն այսօր ձեր կողմից են, և դուք դա հրաշալիորեն զգում եք: Մի հետաձգեք այն, ինչ ծրագրել եք: Ճիշտ ժամանակն է զգացմունքների մեջ կողմնորոշվելու համար: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ են: Անգամ կարևոր հարցեր քննարկելիս՝ լուրջ տարաձայնություններ չեն ծագի:

Աշխատեք հնարավորինս շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում, դա կապահովի ձեր լավ ինքնազգացողությունն այսօր և հաջորդող օրերին: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պետք է չափավոր լինի, իսկ նոր սպորտաձևերով զբաղվելու համար օրը նպատակահարմար չէ:

Ջրհոս: Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք անախորժություններ: Կնյարդայնացնի այն, որ ստեղծված իրավիճակի, մտերիմների հետ տարաձայնությունների, աշախատավայրում ծագած խնդիրների իրական պատճառները, ձեզ համար, անհասկանալի կմնան: Բավական է բոլոր անհաջողություններում ինքներդ ձեզ մեղադրեք:

Հրաշալի օր է ստեղծագործական գործունեություն ծավալելու, ինքնազարգացմամբ զբաղվելու համար:Կհետաքրքրվեք հոգեբանությամբ, ինչի շնորհիվ կհաղթահարեք սեփական վախերը , զգացմունքային խնդիրները:

Ձկներ: Օրը հանգիստ կանցնի, և դա ձեր արագ կողմնորոշվելու ունակության շնորհիվ: Ճիշտ եք գնահատում իրավիճակը, կենտրոնանում հրատապ գործերի վրա, ժամանակն անտեղի չեք վատնում և այդպիսով հասնում ցանկալի արդյունքների: Օրը նպատակահարմար չէ մրցակցային պայքարի մեջ մտնելու, ղեկավարության հետ բանավիճելու համար:

Երեկոյան հնարավոր են հաճելի անակնկալներ: Ընկերների հետ հանդիպումները, ռոմանտիկ ժամադրությունները հրաշալի կանցնեն: Այն Ձկները, ովքեր կգերադասեն ժամանակն անցկացնել միայնության մեջ, դժգոհելու առիթ ևս չեն ունենա:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/arm24live

ՀԻՄԱ․ ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց. թույլ չեն տալիս, որ սպասարկեն Այս պահին Տավուշում ընթանում են հայ-ադրբեջանական բանակցություններԱրտակարգ դեպք՝ ԲալահովիտումՈրևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք ՉալաբյանՀավաքը չենք հետաձգելու, ակնհայտ է՝ իշխանությունները վախեցած են․ Գառնիկ Դանիելյանը՝ Օպերայի հարակից տարածքները ոստիկանության կողմից փակելու մասին Կիրանցում անորոշություն է. ի՞նչ է լինելու ՈՒՂԻՂ․ Սրբազանի կոչով քաղաքացիները շրջափակում են Օպերան, որտեղ Փաշինյանն է գտնվում Տեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա ՍողոմոնյանԱրևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճիԲանակցությունների ընթացքում քննարկվել է որոշ շրջաններից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը. Զախարովա Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրըՎթար՝ Արարատում. բախվել են «Volkswagen Passat»-ն ու «Mazda»-ն, որոնում են վթարի պատճառ «Jeep»-ը Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 82,89 դոլար «Քիչ մնաց, պինդ կացեք». Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը Էրդողանը գիշերն արտակարգ հանդիպում է հրավիրել․ նոր հեղաշրջման սպառնալիք կա ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՔրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում Քաղաքացիների անհնազանդության ակցիան Խանջյան փողոցում Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մասիսում վիճելիս փայտերով և մահակներով հարվածել են քաղաքացուն, նա էլ գազային ատրճանակից կրակել է. կիրառվել է տնային կալանք Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները տեղափոխվել են նոր դիրքեր Խարկովի մարզում Ալիևի նոր պահանջը Նշված հասցեներում ջուր չի լինի Փաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիuառազմական գործողության՝ կասկածելի նպատակներով. ՌԴ ԱԳՆ Ամուր ընտանիքի հիման վրա է ձևավորվում ուժեղ պետությունը. Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից․ Վահե Հովհաննիսյան Մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. Գալուզին Արարատի մարզում «BMW»-ն բախվել է գազախողովակին ու կոտրել այն, ապա բախվել բնակելի տան պատին և փլուզել այն Հայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Գիշերն իշխող վարչախումբն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Ռուբեն Մելիքյան Ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Կոտայքում տղամարդը մուտք է գործել ծանոթ կնոջ բնակարան, սպառնացել զենքով և սեռական բռնության ենթարկել նրան Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է, որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանը և քաղաքական սոդոմին. ԿամենդատյանԵրևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են Հայտնի է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրըԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ» Ով էր Բագրատ Սրբազանին չբարևած կինը Կիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է. Չալաբյան Էրդողանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1000 անդամ բուժվում է Թուրքիայում Պուտինը Կրեմլում շնորհավորել է կառավարության նոր կազմին Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երեւանի կենտրոնում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով Սրբազանն այցելել է ոտքի կոտրվածք ստացած Կարեն Գևորգյանին