Երևան, 05.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկության տարիներին շատ ակտիվ էր Վարդանս, ամեն տեղ աչքի էր ընկնում՝ մանկապարտեզում, դպրոցում, բակում խաղալիս: Ցանկացած միջոցառման ժամանակ պիտի առաջինը լիներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռեգինան՝ Վարդանի մայրիկը:

Զրույցների տարբեր հատվածներում տղաների հարազատները չեն կարողանում զսպել իրենց հուզմունքը: Վարդանի մասին զրուցելիս ու նրա մանկություն մտովի տեղափոխվելիս մայրիկի ձայնի մեջ որսացի այնքան բնական հուզմունքը: Վարդանը ծնվել է մայրաքաղաքում, սովորել է թիվ 54 դպրոցում, հետո տեղափոխվել թիվ 82 դպրոց, որն էլ ավարտել է: «Չեմ կարող ասել, թե գերազանցիկ էր, բայց այն առարկաները, որոնք իրեն դուր էին գալիս, սովորում էր, ակտիվ մասնակցում: Սիրում էր մաթեմատիկան, ուսուցիչն ասում էր՝ ամեն ինչ հասկանում է, շուտ կողմնորոշվում: Աշխարհագրությունն էր իրեն հետաքրքիր, նախնական զինվորական պատրաստությունից միշտ իններ էր ստանում: Այդ առարկայի ուսուցիչը մինչ հիմա ասում է, թե Վարդանը որքան ակտիվ էր իր դասերին ու միշտ պատրաստ: Դպրոցից հետո ուսումը շարունակեց Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում: Երգի բաժնում մեկ տարի սովորեց, շատ լավ երգում էր:

Քոլեջում սովորելուն զուգահեռ նաև աշխատում էր ավտոլվացման կետում: Չէր սիրում պարապ մնալ: Ամեն աշխատանք մեծ սիրով անում էր: Երբ արդեն պետք է զորակոչվեր ծառայության, զրույցներից մեկի ժամանակ ասաց. «Մա՛մ, որ բանակից գամ, չեմ կարծում, թե երգով կկարողանամ այնքան գումար վաստակել, որ ընտանիք կազմեմ, ձեզ օգնեմ»: Նպատակներ շատ ուներ: Ավտոլվացման կետում աշխատելու ժամանակ իր նախաձեռնությամբ սուրճի պատրաստման մի փոքրիկ կետ էր բացել: Ամեն ինչ հասցնում էր: Բանակից գալուց հետո մտածում էր իր փոքր բիզնեսն ունենալու, այն ընդլայնելու, նաև սննդի կետ ունենալու մասին: Աշխատասեր էր, անընդհատ ինչ-որ բան էր մտմտում, տանը նստել ու ոչինչ չանել չէր սիրում, գնում-գալիս էր, մեկ էլ կասեր՝ ինձ համար նոր աշխատանք եմ գտել»:

Վարդանը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվում 2022 թ. հունվարի 18ին: Ծառայում էր Կապանի Կարմրաքար զորամասում: «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը, առհասարակ լավատես էր: Միշտ ասում էր՝ կծառայեմ, կվերադառնամ: Բայց մի քանի անգամ նաև ինձ ասել է՝ մա՛մ, գիտե՞ս, որ գնամ, հետ չեմ գալու: Բնական է, հարցրեցի. «Վարդան, ինչի՞ ես նման բան ասում, նման մտքեր որտեղի՞ց»: «Չգիտեմ, մա՛մ, ինձ թվում է, որ գնամ, հետ չեմ գալու»: Բայց արդեն ծառայելու ընթացքում, երբ զրուցում էինք, իր տրամադրությունը միշտ բարձր էր, ասում էր՝ ամեն ինչ նորմալ է: Երբեք չի դժգոհել: Ծառայության ութ ամսվա ընթացքում երկու անգամ եկել է, իրեն տեսել եմ: Մենք ենք մի քանի անգամ իր մոտ գնացել: Ասում էր՝ թռնում են օրերը, շուտով մի տարին կլրանա, երկրորդը կգա, երկրորդն ավելի արագ կանցնի: Ես էլ զրույցների ժամանակ իրեն դրական էի տրամադրում, ասում՝ Վարդա՛ն, մի ամիս էլ անցավ:

Պատմում էր, թե որքան լավ տղաների հետ է ծառայում, լավ ընկերներ ուներ: Միշտ տեսանյութեր էր ուղարկում, երգում էին, հաց ուտում, անգամ դիրքերից է ինչ-որ կադրեր ուղարկել այն նպատակով, որ հանգիստ լինեմ, որ ամեն ինչ նորմալ է»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի գիշերը թշնամու թիրախում հայտնվեցին Սյունիքը, Գեղարքունիքը, Վայոց ձորը: Պատերազմ էր: «Սեպտեմբերի 12-ին՝ երեկոյան ժամը 10-ի շրջանում իր հետ խոսել եմ, ինձ ասաց՝ ամեն ինչ նորմալ է, հանգիստ քնի, այսօր ես եմ սահմանին կանգնած: Ու հանգիստ քնեցի: Մտքովս չանցավ, թե ինչ է կատարվում: Այն մտքով քնեցի, որ ամեն ինչ լավ է, Վարդանը լավ է, իր հետ խոսել եմ: Գիշերը երկուսին մեր ծանոթներից մեկը զանգահարեց, հարցրեց, թե Վարդանը որտեղ է ծառայում:

Արձագանքեցի՝ Կապանում: Ասաց՝ անմիջապես իրեն զանգի, պատերազմ է սկսվել, ոնց որ թե Կապանից են կրակում: Ու այլևս չկարողացա Վարդանի հետ կապվել: Միշտ այն մտքով էի, որ իմ տղան ճարպիկ է, կկարողանա իջնել դիրքից, բայց իր ընկերոջ պատմելով՝ չի փախել, մինչև վերջ պայքարել է: Վարդանը բավականին ծանր վիրավորում է ունեցել, ընկերն ասում է՝ ձայն տվեցի իրեն, բայց Վարդանն էլ չկար, ընկել էր»: Վարդանն անմահանում է սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում: «Երկար սպասեցինք Վարդանին, փնտրում էինք: Շատ վատ վիճակում էի, չէի կարողանում գնալ ու արյան անալիզ հանձնել, նաև վստահ էի, որ Վարդանը վերադառնալու է: Երկու շաբաթ հետո վերջապես ուժ գտա իմ մեջ գնալու և արյան անալիզ հանձնելու, սեպտեմբերի 30ին զանգահարեցին մեզ, ասացին, որ համընկնում կա, ու Վարդանին «գտել» են:

Իր արարողությունը եղավ հոկտեմբերի 3-ին: Այդ օրերի ընթացքում բոլոր հնարավոր հեռախոսահամարներով զանգահարել ենք, գնացել, հասել Կապան, բայց այնտեղ ոչ մեկին չենք կարողացել գտնել, ոչ ոք չի եղել, բոլորի դռները փակ էին: Ծնողներն էին այնտեղ, ճանապարհը փակ էր, շատերին չէին թողնում: Խառը իրավիճակ էր, սպասման մեջ էինք ապրում: Բոլոր հիվանդանոցները զանգել ենք, մեզ պատասխանում էին, որ այդ անուն-ազգանունով մարդ իրենց մոտ չկա: Ասում էին՝ սպասեք, նորություն կլինի: Գնացին Ուլնեցի փողոցի վրա գտնվող գրասենյակ, տարբեր նկարներ էին նայել, բայց Վարդանին չէին գտել այդ տղաների մեջ: Հետո պարզվեց, որ առաջին կամ երկրորդ խումբ նկարների մեջ Վարդանն էլ է եղել, բայց իրեն չեն ճանաչել: Այդ պատճառով էլ ԴՆԹ համընկնումով «գտանք» Վարդանին»: Վարդանը երեք կրտսեր եղբայր ունի: Երրորդ եղբայրը ծնվել է նրա զոհվելուց հետո: Նրան Վարդան են անվանակոչել: «Վարդանի հետ երազ էի տեսել: Եկավ, փաթաթվեց ինձ, համբուրեց՝ մա՛մ ջան, գիտես, չէ՞, որ դեկտեմբերին գալու եմ, կսպասես, չէ՞:

«Իհարկե, կաղոթեմ, որ դու գաս, Վարդան ջան»: Տղաս պետք է դեկտեմբերին ծնվեր, ինչպես Վարդանն էր ասում, բայց սթրեսային վիճակների պատճառով յոթ ամսական ծնվեց: Այդ երազից հետո եմ իմացել, որ բալիկի եմ սպասում: Բժիշկս ասաց՝ Աստծո պարգևն է: Մեծ և փոքր Վարդանները շատ նման են իրար: Վարդանիս նման ժպտերես է, աշխույժ: Որքան շատ ժամանակ է անցնում, այնքան շատ է մեծ եղբորը նմանվում: Երբ իրեն գրկում եմ, թվում է, թե Վարդանը վերադարձել է: Եռաբլուրում Վարդանին էլ եմ ասում՝ կարծես կողքիս լինես, միշտ հետս ես: Վարդանից հետո շատ էի կոտրվել, բայց նայում էի երկու տղաներիս, մտածում, թե ինչպես են լինելու առանց ինձ, ինչ են անելու, չէի կարող թույլ տալ, որ կոտրվեին: Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար»:

Հ. Գ. - Վարդան Կևորկովը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մարտական հերթապահություն» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանՄի շարք հասցեներում գազ չի լինի Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա եղանակի կանխատեսումը Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Որտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Երթ՝ դեպի Երևան (ֆոտոշարք) Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Ինչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ) Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ ՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում Իջևանն անցանք, ուղղությունը` Հաղարծնի վանք․ «Տավուշը հանուն հայրենիքի» (տեսանյութ) Խոշոր վթար՝ Արագածոտնում. «Pathfinder»-ը բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել, վիրավորներ կան Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Առաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ) Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Բագրատ Սրբազանը ցույց տվեց Աշոտ Երկաթի տնկած ծառը, որը մատուռի է վերածվել Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Էջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթին Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըՔայլերթ` հանուն հայրենիքի. պայքարը Տավուշից գալիս է ԵրևանՏեղատարափ անձրևի հետևանքով 15 րոպեում 2111 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ ՓԾ Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը Փարիզում հեծանվորդի է վրաերթի ենթարկել «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըՎերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, որոնք առաջնահերթություն են տալիս երկրի եվրոպական ապագային. Միշել Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Չեխիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր խորհրդակցությունների մասին 2024 թվականին Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԵրեկվա հորդառատ անձրևի հետևանքով Երևանի Դավիթ Բեկ փողոցի բնակարանները ամբողջությամբ լցվել են ջրով (տեսանյութ) Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերությունները 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Սփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանը ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Երևանում տեղատարափ անձրևի հետևանքով տեղի են ունեցել հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ