Երևան, 05.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայտնի է, որ 1915 թ. հայոց ձեռագրերն ուրույն պատմություններով են անցել իրենց փրկության ուղին: Դրանցից մեկը Լիմ մենաստանի վանահայր Հովհաննես վարդապետ Հյուսյանի նախաձեռնմամբ Վասպուրականից ձեռագրերի փրկության և Սուրբ Էջմիածին տեղափոխման առաքելությունն էր, հայտնում են Մատենադարանից:

՛՛Ապրիլյան կոտորածի օրերին Հովհաննես վանահայրը հոգում էր թե՛ վանքի շեն մնալու, թե՛ ձեռագրերի և թանկարժեք սպասքի պահպանման, թե՛ հազարավոր անմեղ հայերին Լիմում ապաստան տալու և մահից փրկելու խնդիրները։ Լիմ կղզում նա կազմակերպել էր պաշտպանություն, որի արդյունքում նավերով կղզի էին հասել և փրկվել շուրջ 12 հազար մարդ՝ այնտեղ մնալով մինչև մայիս ամիսը, երբ հայ կամավորական խմբերը և ռուսական զորքերը մտան Վասպուրական։ Հուլիս ամսին ռուսական զորքերի ժամանակավոր նահանջը ստիպեց կոտորածից ողջ մնացած հայությանը բռնել գաղթի ճանապարհը։

Հուլիսյան մեծ գաղթի ժամանակ Արևելյան Հայաստան գնացող ժողովրդի հետ Հովհաննես վանահայրը և Կտուց մենաստանի միաբան Ստեփան վարդապետը Սուրբ Էջմիածին են տանում ձեռագրերի առաջին խմբաքանակը։ Այդ գրչագրերից 17 ընտիր նմուշներ ներկայացնելով Գևորգ Ե. կաթողիկոսին՝ Հովհաննես վանահայրը դիմում է Վեհափառին՝ խնդրելով Վասպուրականից բերված ձեռագրերը պահել Մայր Աթոռում։ Նա ստանում է հայրապետի օրհնությունը վերադառնալու Վասպուրական` ձեռագրերը և սրբազան սպասքը փրկելու նպատակով։

1915 թ. օգոստոսին ռուսական զորքերի և հայ կամավորների առաջխաղացումը հնարավորություն է ստեղծում հայության համար վերադառնալ Վասպուրական։ Վեհափառի ցուցումով Հովհաննես վարդապետը, Ստեփան վարդապետը, Աղթամարի վանքի միաբան Դանիել վարդապետ Զադոյանը և Թիֆլիսի Կովկասյան թանգարանից նրանց միացած հնագետ, պատմաբան Սմբատ Տեր-Ավետիսյանը հավաքում են Աղթամար, Լիմ և Կտուց կղզիներում մնացած ձեռագրերը, Վարագավանքում գտնվածները, Վանի եկեղեցիներում պահպանվածները և 1916 թ. հունվարին Հովհաննես վրդ. Հյուսյանի գլխավորությամբ բերում Սուրբ Էջմիածին։

Մայիս ամսին Հովհաննես վարդապետը Վասպուրականի տարբեր վայրերից գտած ևս մի խումբ ձեռագրեր է ուղարկում Սուրբ Էջմիածին։

Այսպես, 1915-1916 թթ. փրկվում է շուրջ 1440 միավոր։ Այս մեծ հավաքածուին ավելանում են նաև գաղթականների բերած սակավաթիվ մատյանները :

Մատենադարանում այժմ պահվում է Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

Բայդենի վարչակազմը դադարեցրել է ամերիկյան զինամթերքի մատակարարումը ԻսրայելինՃՏՊ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին. կա տուժած«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանըԵրևանում դաշտամիջյան հատվածում՝ ծառից կախված, հայտնաբերվել է տղամարդու մարմինՄահացել է «Տիտանիկ» ֆիլմի հայտնի դերասանը (լուսանկար)Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումըԱրցախցի երիտասարդները միացել են Սևանում երթինԵռագույններով քոչարի՝ Երևան-Սևան ճանապարհին․ տեսանյութԵրևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացել ենՆույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսինՖրանսիացի զինվորականներն արդեն Ուկրաինայում են. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնականԼորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա ՎինտուրըԲագրատ Սրբազանի շարժումը հասավ Սևան՝ ուղիղՉավի․ Արդյունավետության պակասը սպանում է «Բարսելոնային»Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցերԱրտակարգ իրավիճակ՝ Երևանի «Հրազդանի» կիրճում․ անձրևի հետևանքով թափված քարերը ճանապարհը դարձրել են վտանգավոր Ուժեղ պայթյուններ են տեղի ունեցել Սլավյանսկայա ՋԷԿ-ում (ֆոտո)Անձրևային եղանակը կշարունակվի. սպասվում է նաև կարկուտԵրեւանից 15 հոգով միացել ենք այս շարժմանը. քայլերթի մասնակիցՕրը շատ հարմար է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար. մայիսի 5-ի աստղագուշակՎթար Արագածոտնիում. վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանՄի շարք հասցեներում գազ չի լինի Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա եղանակի կանխատեսումը Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Որտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Երթ՝ դեպի Երևան (ֆոտոշարք) Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Ինչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ) Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ ՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում Իջևանն անցանք, ուղղությունը` Հաղարծնի վանք․ «Տավուշը հանուն հայրենիքի» (տեսանյութ) Խոշոր վթար՝ Արագածոտնում. «Pathfinder»-ը բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել, վիրավորներ կան Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Առաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ) Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Բագրատ Սրբազանը ցույց տվեց Աշոտ Երկաթի տնկած ծառը, որը մատուռի է վերածվել Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Էջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթին Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըՔայլերթ` հանուն հայրենիքի. պայքարը Տավուշից գալիս է Երևան