Երևան, 05.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Realtribune.ru-ն «Սարգիս Ծատուրյան. Հայը նա է, ով գիտի Հայաստանի իրական սահմանները» վերնագրով հոդվածում գրում է, որ «Հայկական երազանք» գրքի հեղինակ, քաղաքական գործիչ Սարգիս Ծատուրյանը հայրենասերներին կոչ է արել՝ Երևանի տեղապահների առաջ չարդարանալ Տավուշին և Հայաստանին պատկանող հայկական հողերի հարցով։

«Պարբերաբար տեսնում եմ, թե ինչպես են ոչ անտարբեր հայերը զգացմունքային կերպով ապացուցում Երևանի տեղապահներին, որ Տավուշի գյուղերը նախնադարյան հայկական հող են։ Եվ ես ինձ անհանգիստ եմ զգում: Ո՞ւմ առաջ եք արդարանում, ընկերներ: Դուք չէ, որ պետք է ապացուցեք, որ Տավուշը, Արցախը, Ուտիքը կամ Նախիջևանը նույն հայկական հողն են, ինչ Երևանն ու Վանաձորը։ Երևանի տեղապահները պետք է մեզ բոլորիս ապացուցեն, որ իրենք հայ են։ Եթե ժողովուրդը Արցախը, Ուտիքն ու Տավուշը համարում է հայկական հող, իսկ Երևանի տեղապահները դրա հետ համաձայն չեն, դա չի նշանակում, որ մեր ժողովուրդը սխալվում է։ Դա ուղղակի նշանակում է, որ տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը։ Որովհետև Հայքի բոլոր 15 գավառները Հայաստանին պատկանելը մերժող անձը հայ կոչվելու բարոյական իրավունք չունի։ Լեզուն իմանալն ու հայ ծնողներ ունենալը բավարար չէ իրեն հայ համարելու համար։ Հայը հոգևոր կատեգորիա է, նա ճանաչում է սեփական հողի սահմանները, որը հայի բարոյականության հիմքն է։ Հայոց հողը մեր ժողովրդի բարոյականությունն է», - նշել է Ծատուրյանը։

Քաղաքական գործիչը ելնում է նրանից, որ «հայը գեների և հոգևոր արժեքների հավասարակշռված համակցություն է»։ «Հայաստանը չի կարելի վերացականորեն սիրել, քանի որ Հայաստանը կոնկրետ սահմաններով կոնկրետ ֆիզիկական երևույթ է։ Երբ սիրում ես կնոջը կամ երեխային, ուրեմն սիրում ես նրան ամբողջությամբ՝ հոգով և մարմով՝ ոտքից մինչև գլուխ։ Ուրեմն մենք՝ հայերս, պետք է բացարձակ սիրով սիրենք մեր Հայրենիքը՝ ճանաչելով նրա ֆիզիկական սահմանները՝ Եփրատից մինչև Քուռ, քանի որ Հայաստանն այլ սահմաններ չունի։ Մնացած ամեն ինչը օկուպանտների և նրանց գաղութատիրական տեղապահների հորինվածքն է»,- ընդգծել է Ծատուրյանը։

Դեռ 2022 թվականի ապրիլին էր Ծատուրյանը իր հեղինակային «Իշխանություն» հաղորդաշարում խոսել հայկական իրական սահմանների մասին, որոնք ավելի քան 4,5 հազար տարի առաջ բաժանել են Հայաստանը արտաքին աշխարհից։ Քաղաքական գործչի խոսքով, Հայաստանի և, այսպես կոչված, Ադրբեջանի միջև միակ սահմանն անցնում է արևելքում՝ Քուռ գետով, որը դարեր շարունակ բաժանել է Ալբանիան և հայկական պետությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբումՏյումենի մարզում գետերի վարարումների պատճառով հարյուրավոր տներ են հեղեղվելՈ՞ւմ է հակացուցված կանաչ սալորըԲայդենի վարչակազմը դադարեցրել է ամերիկյան զինամթերքի մատակարարումը ԻսրայելինՃՏՊ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին. կա տուժած«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանըԵրևանում դաշտամիջյան հատվածում՝ ծառից կախված, հայտնաբերվել է տղամարդու մարմինՄահացել է «Տիտանիկ» ֆիլմի հայտնի դերասանը (լուսանկար)Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումըԱրցախցի երիտասարդները միացել են Սևանում երթինԵռագույններով քոչարի՝ Երևան-Սևան ճանապարհին․ տեսանյութԵրևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացել ենՆույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսինՖրանսիացի զինվորականներն արդեն Ուկրաինայում են. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնականԼորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա ՎինտուրըԲագրատ Սրբազանի շարժումը հասավ Սևան՝ ուղիղՉավի․ Արդյունավետության պակասը սպանում է «Բարսելոնային»Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցերԱրտակարգ իրավիճակ՝ Երևանի «Հրազդանի» կիրճում․ անձրևի հետևանքով թափված քարերը ճանապարհը դարձրել են վտանգավոր Ուժեղ պայթյուններ են տեղի ունեցել Սլավյանսկայա ՋԷԿ-ում (ֆոտո)Անձրևային եղանակը կշարունակվի. սպասվում է նաև կարկուտԵրեւանից 15 հոգով միացել ենք այս շարժմանը. քայլերթի մասնակիցՕրը շատ հարմար է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար. մայիսի 5-ի աստղագուշակՎթար Արագածոտնիում. վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանՄի շարք հասցեներում գազ չի լինի Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա եղանակի կանխատեսումը Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Որտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Երթ՝ դեպի Երևան (ֆոտոշարք) Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Ինչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ) Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ ՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում Իջևանն անցանք, ուղղությունը` Հաղարծնի վանք․ «Տավուշը հանուն հայրենիքի» (տեսանյութ) Խոշոր վթար՝ Արագածոտնում. «Pathfinder»-ը բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել, վիրավորներ կան Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Առաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ) Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Բագրատ Սրբազանը ցույց տվեց Աշոտ Երկաթի տնկած ծառը, որը մատուռի է վերածվել Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում