Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակ

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ: Անկախ նրանից, թե ինչ ծրագրեր ունեք, շտապեք իրականացնել դրանք: Այսօր դուք պարզապես պարտավոր եք գործի անցնել: Հակառակ դեպքում, եթե ձեռքերը ծալալծ նստեք և սպասեք հրաշքների, ապա ոչ միայն կկորցնեք հաջողության հասնելու ձեր հնարավորությունները,այլև կզրկվեք այն ամենից, ինչը թանկ է ձեզ համար:

Խուսափեք ընտանեկան վեճերից , դրանք էլավելի կսրեն առանց այն էլ լարված իրավիճակը: Օրվա երկրորդ կեսը ցանկալի է անցկացնել միայնության մեջ: Ադպիսով կհաջողվի հանգիստ խորհել ծագած հարցերի շուրջ, կողմնորոշվել ապագա ծրագրերի  և դրանց իրականացման եղանակների հարցում:

Ցուլ: Այսօր կոմերցիոն  գործունեությունը հաջողություն կբերի: Նոր գործընկերների հետ կնքած գործարքները շահութաբեր կլինեն և անգամ կգերազանցեն ձեր սպասելիքները: Նպատակահարմար օր է ստեղծագործական մոտեցում և օրիգինալ լուծումներ պահանջող, անսովոր նախագծերի շուրջ աշխատելու համար: Արվեստի հանդեպ հետաքրքրասիրությունը կմեծանա: Ցուլ նշանի շատ ներկայացուցիչներ իրենց մեջ կբացահայտեն նոր տաղանդներ, որոնց մասին պատկերացում անգամ չեն ունեցել:

Մտերիմները կհպարտանան ձեր հաջողություններով: Հակառակ սեռի ներկայացուցիչներն այսօր  առանձնակի ուշադրություն կցուցաբերեն և հաճոյախոսություններ կշռայլեն: Զգացմունքային դաշտը կայուն է: Օրը լի է վառ տպավորություններով, հաճելի հիշողություններով:

Երկվորյակ: Կհաջողվի իրականացնել այն, ինչ ծրագրել էիք, սակայն, ոչ միանգամից: Հաջողությանի հասնելու համար երբեմն անհրաժեշտ է կիրառել այնպիսի մեթոդների, որոնց նախկինում երբեք չեք դիմել: Ձեզ դուր են գալիս ամեն տեսակ փորձարկումները և օրվա պարգևած սուր զգացողությունները: Հեշտությամբ եք ռիսկի դիմում: Եթե անգամ սխալվում եք, ապա չեք հուսահատվում,ընդհակառակը՝ նորանոր քայլեր եք ձեռնարկում, ցանկալի արդունքը ստանալու համար: Համոզված եք, որ ձեր հաստատակամությունն անպայման կգնահատվի:

Այն Երկվորյանկներն, ովքեր ձգտում են նոր ծանոթությունների և ցանկանում ընդլայնել ընկերների շրջանակը, ապա այսօր նման առիթներ շատ կունենան: Հավանական են  նոր, հետաքրքիր հանդիպումներ, իսկ նախաձեռնող լինելու դեպքում, հնարավոր է ռոմանտիկ հարաբերության սկիզբ դրվի:

Խեցգետին: Անախարժություններով լի օր է: Անգամ ամենամանր խնդիրները ձեզ հունից հանում են, իսկ ծրագրերի ձախողման դեպքում , լիովին կորցնում եք հոգեկան հավասարակշռությունը: Մտերիմներին ձեր պահվածքն անհասկանալի կթվա, իսկ տրամադրություն բարձրացնելու նրանց բոլոր ջանքերն, ապարդյուն կանցնեն: Հնարավոր են  ֆինանսական որոշ խնդիրներ, անհաջող գնումներ:

Օրվա երկրորդ կեսը կնվիրեք ընտանիքին, հարազատների բարեկեցությունը ձեզ համար առաջնային կլինի: Փորձեք ժամանակ գտնել նաև հանգստի համար: Աշխատեք բարձր պահել տրամադրությունը, լավացնել ինքնազգացողությունը և ցրել մռայլ մտքերը:

Առյուծ: Թեև օրվա ընթացքում դժվարությունները շատ կլինեն, այնուամենայնիվ, կհաջողվի իրականացնել, այն ինչ ծրագրել էիք և անգամ ավելին: Մասնագիտական առավել նշանակալի ձեռքբերումներ են սպասվում Առյուծ նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր աշխատում են բժշկության, մանկավարժության, մշակույթի ոլորտներում:

Ֆինանսական պատկերը գոհացնող է: Կարող եք ձեզ որոշ գնումներ թույլ տալ: Օրն անցկացրեք ընկերուհիների, զարմուհիների ընկերակցությամբ: Կանանց հետ հրաշալի լեզու կգտնեք, կլսեք հաճելի նորություններ: Երեկոյան առավել զգուշավոր եղեք: Վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է:

Կույս: Աշխատեք առավելագույնս արդյունավետ օգտագործել օրվա առաջին կեսը, քանզի հենց այս ժամանակահատվածն է բարենպաստ գործնական հաջողություններ ունենալու, նաև անձնական կյանքում  դրական փոփոխություններ կատարելու համար: Այսօր ստիպված կլինեք լեզու գտնել, ձեզ համար, ոչ համակրելի մարդկանց հետ,  նաև առնչվել նրանց հետ, ովքեր նախկինում նեղացրել են ձեզ: Այդ ամենին փորձեք հանգիստ վերաբերվել, և չխառնել հույզերն ու գործնական շահերը:

Օրվա երկրորդ կեսին, ինքնազգացողության վատացում կզգացվի հատկապես նրանց մոտ, ովքեր զբաղվում են ծանր ֆիզիկական աշխատանքով: Երեկոն անցկացրեք հանգիստ, ընտանեկան միջավայրում: Խուսափեք ամեն տեսակ հավաքույթներից, բարձրաշխարհիկ միջոցառումներից:

Կշեռք: Օրվա առաջին կեսիը կարող է առանձնանալ մի շարք հետաքրքիր իրադարձություններով: Շատ Կշեռքներ մասնագիտական նոր պարտականություններ կստանձնեն: Ու թեև անելիքները կշատանան, միևնույն է տհաճ զգացողություններ չեն լինի: Նախ, առջևում շատ ժամանակ ունեք, որպեսզի մի լավ ծանրութեթև անեք նոր խնդիրները և երկրորդ՝ ձեր բոլոր ջանքերն աննկատ չեն մնա, կգնահատվեն ըստ արժանվույն:

Հրաշալի օր է շփումների, նաև անձնական և գործնական հարաբերությունների կարգավորման համար: Միակ բանը, որ չարժե անել, դա վերադարձն է այն մարդու մոտ, ումից երբևէ հիասթափվել ու հեռացել եք: Որքան էլ գայթակղությունը մեծ լինի, պետք չէ նման հարաբերություններին երկրոդ  հնարավորությունը տալ:

Կարիճ: Բարեհաջող օր է: Ճիշտ այն օրերից, երբ ամեն բան ստացվում է, ծրագրերն ու ցանկություններն՝ իրականանում: Իսկ  հաճելի անակնկալները պարզապես անխուսափելի են: Առավել հավակնոտ Կարիճներին կհաջողվի, փայլուն կերպով, դրսևորել իրենց մասնագիտական հմտությունները և ապացուցել, որ արժանի են բարձր պաշտոններ ստանձնելու: Գործում ի հայտ կգան նոր ներդրողներ:

Ինքնազգացողությունից չեք դժգոհի, աողջական խնդիրների առաջացման վտանգ, թերևս, չկա: Ովքեր հիվանդ են, կսկսեն ապաքինվել: Հրաշալի օր է լավ մարզավիճակը վերականգնելու, ինչպես նաև, հոգեկան հավասարակշռություն ձեռք բերելու համար:

Աղեղնավոր: Հաջողությունը հեշտ չի տրվում, և եթե,այնուամենայնիվ, ցանկանում եք որևէ արդյունքի հասնել, ապա այսօր ստիպված եք շատ քրտինք թափել: Փորձեք որոշումներն ինքնուրույն կայացնել, հատկապես եթե խոսքը վերաբերում է ֆինանսական հարցերին: Այսօր մտերիմների խորհուրդները, գործընկերների առաջարկությունները, առավել ևս, այսպես կոչված, մասնագետների հուշումները ձեզ օգուտ չեն բերի:

Հրաշալի օր է հարազատներին այցելելու, ընտանեկան տոներ կազմակերպելու համար: Դուք ոչ միայն լավ ժամանակ կանցկացնեք, այլև կօգնեք վերջերս գժտված մարդկանց հաշտության եզրեր գտնել: Իսկ ինքներդ հոգեկան մեծ բավարարվածություն կստանաք ձեր խաղարարար առաքելությունից:

Այծեղջյուր: Այսօր լուրջ անախորժությունները խիստ անհավանական են, թերևս, միայն մանր խնդիրները կարող են անհանգստացնել ձեզ: Հրաշալի օր է գնումների համար: Ձեռք բերեք այնպիսի իրեր, որոնք, կզարդարեն աշխատավայրը և կօգնեն ձեզ առավել հաճույքով աշխատել: Ցանկալի է տանը կամ գրասենյակում որոշ  տեղափոխություններ կատարել, կարող եք  գնել սենյակային բույսեր:

Ձեզ կհաջողվի լեզու գտնել մտերիմների հետ: Ներողամտություն կցուցաբերեք այնտեղ, որտեղ պետք է: Որոշ զիջումների հետ մեկտեղ, չեք մոռանա նաև պաշտպանել սեփական  շահերը: Շրջապատող մարդկանց,  հերթական անգամ, կհիացնեք  ձեր հզոր կամքի ուժով և սբզբունքայնությամբ:

Ջրհոս: Այսօր պետք է ծայրահեզ զգուշավոր լինել:  Ամենափոքր սխալն անգամ կարող է լուրջ և չափազանց տհաճ հետևանքներ ունենալ: Խուսափեք վեճերից թե՛ տանը և թե՛ աշխատավայրում: Իսկ եթե, այնուամենայնիվ, բանավեճի մեջ ներքաշվեք , ապա առավելագույնս հարգալից եղեք զրուցակիցների նկատմամբ, միայն այդ կերպ կկարողանաք խուսափել կոնֆլիկտներից, որոնք կարող են կործանարար լինել ձեր հարաբերությունների համար:

Ֆինանսական կարևոր հարցերը փորձեք հետաձգել: Այսօր տնօրինեք միայն փոքր գումարներ, որոնք ձեր բյուջեի համար էական նշանակություն չունեն: Սիրելիի հետ հնարավոր են տարաձայնություններ, փոխզիջումների կգնաք միայն օրվա վերջում:

Ձկներ: Բարեհաջող օր է: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Կհաջողվի ավարտին հասցնել սկսած բոլոր գործերը, ինչպես նաև ձեռնամուխ լինել նոր նախագծերի իրականացմանը: Համարձակ եք և ինքնավստահ, և դա պատահական չէ, քանի որ ամեն բան ստացվում է այնպես, ինչպես ծրագրել էիք և, շատ հաճախ, գերազանցում ձեր սպասելիքները: Հրաշալի օր է ֆինանսական հարցեր կարգավորելու, նաև խոշոր գնումներ կատարելու համար:

Օրվա երկրորդ կեսին կարող եք, երկարաժամկետ համագործակցությանը վերաբերող, որոշ հարցեր քննարկել: Շատերը հետաքրքիր ու հեռանկարային գործնական առաջարկներ կստանան: Երեկոն ցանկալի է անցկացնել մտերիմների հետ: Խուսափեք անծանոթ անձանց հետ շփումից:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/arm24live

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli