Երևան, 05.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Մասիս քաղաքի թիվ 4 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արև Վրացյանը արցախցի երեխաների նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է դրսևորում»,- այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց աշակերտներից մեկի ծնողը՝ Դիանան։ 

Նրա խոսքով՝ մեկ անգամ չէ, որ Վրացյանը բուլինգի է ենթարկում արցախից բռնի տեղահանված աշակերտներին։ 

«Ընկեր Վրացյանն իր ձեռքից գցել է գրիչը, իմ աղջիկը վերցրել ու ասել է՝ «ընկեր Վրացյան, ձեր գրիչը վերցրեք», շրջվել, բռնել է ուսից, թե՝ «արցախցիք պիտի մեռնեին, ոչ թե հասնեին ստեղ»։ Աղջիկս դողալով հասել է տուն, հիմա հազիվ եմ խնդրում, որ դպրոց գնա, ասում ա՝ «մամա, հիմա իր ցանկությունն է, որ եղբայրներս՝ Արթուրն ու Տիգրանը, պատերազմից ողջ դուրս չգայի՞ն»։ Իսկ մյուս ուսուցիչները հրաշք են, թե՛ որպես մարդ և թե՛ որպես մասնագետ, իսկ տնօրեն տիկին Բարսեղյանը ոսկե անձնավորություն է, առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերում արցախցիներին»,-ասաց Դիանան։ 

Ծնողի խոսքով՝ մի քանի օր առաջ էլ ոտքով հարվածել է իր քրոջ տղային, որը վերջերս էր վիրահատվել։

«Որտե՞ղ եք տեսել, որ ուսուցիչը քացով հարվածի աշակերտին»,- զարմանում է մեր զրուցակիցը, ապա ավելացնում, որ քրոջ որդու ոտքի ծնկի հատվածն ուռած հասել է տուն։ 

«Իհարկե՛ չենք լռել, հարցրել ենք՝ ինչո՞ւ եք հարվածել, ինչո՞ւ եք վիրավորում արցախցի երեխաներին, ախր առանց այն էլ դժոխքից են փրկվել, այդքան սթրես են տարել, ասում է՝ «ազդեցության տակ եմ եղել, կոկաին եմ օգտագործել…» հասկանո՞ւմ եք, կոկաինի ազդեցության տակ դպրոց մտնելը ո՞րն ա։ Անգամ եթե սա կատակ է, բա այդպիսի կատակ անո՞ւմ են: Համապատասխան տեսանյութեր էլ կան, որտեղ պարզ լսվում է իր ասածը։ Հոգեպես անհավասարակշիռ ոչ մի անձ, անկախ նրա մասնագիտական որակավորումից, չպետք է դասարան մտնի, եթե նա տարբերություն է դնելու մասիսցի, արցախցի և կամ գյումրեցի ու երևանցի աշակերտների միջև»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Նա նաև տեղեկացրեց, որ հաշվի առնելով երեխաների՝ Արև Վրացյանի պատճառով ու դպրոցի հանդեպ վախն ու վերաբերմունքը, խնդիրը հասցրել են իրավապահ մարմիններին և սպասում են զարգացումների:

MediaHub-ը ներկայացնում է նաև տեսանյութը, որում ուսուցիչը խոսում է «կոկաինի» ազդեցության տակ լինելու մասին:

Մեզ չհաջողվեց կապ հաստատել տիկնոջ հետ, բայց MediaHub-ը կլինի հետևողական:

Տեսանյութն այստեղ

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/arm24live

«Աստծով». Լիանա Վանոյանն աջակցում է Բագրատ սրբազանինՎաշինգտոնում ավտոմեքենան բախվել է Սպիտակ տան ցանկապատին«Չելսին» ջախջախեց «Վեսթ Հեմին»Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջԵրթը հասնում է Սևանի կղզուն. անձրևի տակ մարդիկ շարունակում են քայլելՊայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբումՏյումենի մարզում գետերի վարարումների պատճառով հարյուրավոր տներ են հեղեղվելՈ՞ւմ է հակացուցված կանաչ սալորըԲայդենի վարչակազմը դադարեցրել է ամերիկյան զինամթերքի մատակարարումը ԻսրայելինՃՏՊ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին. կա տուժած«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանըԵրևանում դաշտամիջյան հատվածում՝ ծառից կախված, հայտնաբերվել է տղամարդու մարմինՄահացել է «Տիտանիկ» ֆիլմի հայտնի դերասանը (լուսանկար)Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումըԱրցախցի երիտասարդները միացել են Սևանում երթինԵռագույններով քոչարի՝ Երևան-Սևան ճանապարհին․ տեսանյութԵրևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացել ենՆույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսինՖրանսիացի զինվորականներն արդեն Ուկրաինայում են. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնականԼորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա ՎինտուրըԲագրատ Սրբազանի շարժումը հասավ Սևան՝ ուղիղՉավի․ Արդյունավետության պակասը սպանում է «Բարսելոնային»Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցերԱրտակարգ իրավիճակ՝ Երևանի «Հրազդանի» կիրճում․ անձրևի հետևանքով թափված քարերը ճանապարհը դարձրել են վտանգավոր Ուժեղ պայթյուններ են տեղի ունեցել Սլավյանսկայա ՋԷԿ-ում (ֆոտո)Անձրևային եղանակը կշարունակվի. սպասվում է նաև կարկուտԵրեւանից 15 հոգով միացել ենք այս շարժմանը. քայլերթի մասնակիցՕրը շատ հարմար է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար. մայիսի 5-ի աստղագուշակՎթար Արագածոտնիում. վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանՄի շարք հասցեներում գազ չի լինի Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա եղանակի կանխատեսումը Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Որտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Երթ՝ դեպի Երևան (ֆոտոշարք) Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Ինչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ) Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ ՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում Իջևանն անցանք, ուղղությունը` Հաղարծնի վանք․ «Տավուշը հանուն հայրենիքի» (տեսանյութ) Խոշոր վթար՝ Արագածոտնում. «Pathfinder»-ը բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել, վիրավորներ կան Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Առաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ)