Երևան, 14.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ադրբեջանի պահանջով միակողմանի զիջում են Հայաստանի Հանրապետության տարածքները»,- «Փաստի» հետ զրույցում Տավուշի մարզում տեղի ունեցող սահմանագծումն ու սահմանազատումն այսպես է բնութագրում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Հաջորդ կարևոր հարցն է՝ հնարավո՞ր է իրավիճակը փոխել: «Հնարավոր է, եթե լինի իշխանափոխություն: Սա նախանշված ծրագիր էր, որը սկսվել է 2018 թ.-ին, երբ քաղաքական այս ուժին բերեցին իշխանության երեք խնդիր լուծելու համար՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, որը չեզոքացնում է Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում, «Զանգեզուրի միջանցքի» տրամադրումը, ինչը կասեցվեց Իրանի Իսլամական Հանրապետության ջանքերի շնորհիվ, և Ռուսաստանի հետ բոլոր կապերի խզում ու ամեն գնով «Խաղաղության պայմանագրի» կնքում, որպեսզի Ռուսաստանը Հայաստանից դուրս գա: «Խաղաղության պայմանագիր» կնքելու համար պետք է Ադրբեջանի բոլոր պահանջները բավարարվեն, ինչը և կատարվում է: Դա Արևմուտքի ծրագիրն է, ինչը քայլ առ քայլ իրականացվում է»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ սահմանագծումը և սահմանազատումը երկարատև գործընթաց է: «Խնդիրը շատ շտապ է դրված, որ ամեն գնով Ադրբեջանի բոլոր պահանջները պետք է կատարվեն: Այս գործընթացը սահմանազատման հետ որևէ կապ չունի»: Տավուշյան սահմանազատումը իր հետ նաև մարդկանց ընդվզումն է առաջ բերում, տեղի ունեցող գործընթացներն ընկալելի չեն մարդկանց համար: Կարծիքներ են հնչում, որ մարդիկ արթնացել են թմբիրից: «Մարդիկ երբևէ թմբիրի մեջ չեն եղել, մարդկանց գիտակցությունն է փոխվել: Ասում են, թե մարդիկ թմբիրի մեջ են, «քնած» են, պետք է ոտքի կանգնեն, սա նշանակում է, որ նման կարծիք հայտնողները հասարակության տրամադրություններին անիրազեկ են: Ուղղակի հասարակության մեծ մասի գիտակցությունը փոխվել է նախորդ երեսուն տարվա ընթացքում վարված քաղաքականության արդյունքում, երբ հասարակության դիմադրողականությունը սիստեմատիկ և ծրագրավորված ջարդում էին: Արդյունքում ունեցանք այն, ինչ ունեցանք: Տավուշի իրադարձություններում ամսի 25-ին ընդվզման գործընթացներ տեղի ունեցան, որոնք ոստիկանական ուժերը ջարդեցին, և վերջացավ»,-կարծիք է հայտնում քաղտեխնոլոգը:

Ստացվում է, որ ընտրություններով ու փողոցում ընդվզման տարբերակով հնարավոր չէ իշխանություններին հեռացնել: Այդ դեպքում ի՞նչ անել. «Տեղի ունեցող գործընթացները լրիվությամբ հասկանալի ու ընկալելի են ժողովրդի համար, այդ պատճառով մարդկանց մի մասը փորձում է ընդվզել, մյուս մասն էլ չի փորձում, քանի որ գիտակցության մեջ փոփոխություններ են տեղի ունեցել: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ անել, դա թող ընդդիմությունը մտածի: Պետք է նստեն ու մտածեն՝ ինչ անել, որ արդյունք լինի»: Իսկ հնարավո՞ր է, որ սեփական թիմում ևս ոչ բոլորն են աջակցում Նիկոլ Փաշինյանին՝ իշխանափոխությունից հետո «ալիբի» ունենալու համար: Բադալ յանը, սակայն, հակադարձում է սրան: «Չկա այդպիսի բան, հեքիաթներ են տարածում: Իշխանության բոլոր ներկայացուցիչները՝ սկսած խորհրդարանական խմբակցությունից, բուռն կերպով պաշտպանում են վարչապետին: Հակառակ դեպքում պետք է տեսնեինք հակառակ արձագանքը, եթե չենք տեսնում, ուրեմն պաշտպանում են նրան: Մանկամիտ խոսակցություններ են, թե Փաշինյանի ելույթի ժամանակ ականջներն են փակում կամ էլ այլ կետի են նայում»: Ոստիկանական ուժերի կողմից բիրտ ուժի կիրառման մասին խոսելիս մեր զրուցակիցն ասում է՝ սա ոչ թե ներքին վախի դրսևորում է, այլ լավ մոռացված հնի կրկնություն:

«Հայաստանում ոստիկանությունը միշտ էլ եղել է ոչ թե իրավապահ, այլ իշխանապահ մարմին: Ցանկացած իշխանություն հենվել է ոստիկանության վրա: Դա սկսվեց 1992-93 թթ.ին, երբ ներքին գործերի նախարար դարձավ Վանո Սիրադեղյանը ու երկրում հիմնեց ոստիկանապետություն: Հիմա ոստիկանները, լինելով այս իշխանությունների ջերմ պաշտպանները, իրականացնում են նրան պահպանելու իրենց քաղաքականությունը, հատկապես, որ դրա համար բավականին մեծ պարգևավճարներ են ստանում: Ոչ մի տարօրինակ բան չկա: Եթե նրանց վաղն ասեն, որ պետք է ադրբեջանցի վերաբնակիչների պաշտպանել, հավատացեք՝ նույն եռանդով ադրբեջանցիներին են պաշտպանելու: Նրանք ուսադիր են կրում և պարտավոր են կատարել ցանկացած հրաման, որ կգա վարչապետից՝ անկախ նրանից՝ օրինական է, թե ոչ: Նրանք ուսադիր են կրում, ուրեմն ենթակա են վարչապետին:

Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին, որոնք արձագանքում են իրավապահ համակարգի գործադրած ուժին, ձերբակալություններին ու կալանավորումներին, ապա միջազգային կառույցները նրանց լուրջ էին ընդունում մինչև 2018 թ.-ը, երբ կարծում էին, որ իրենցից իրոք կախված էին: Դրանից հետո, երբ իրենց բերած ուժը Հայաստանում խայտառակություններ իրականացրեց, լռում էին: Հիմա էլ նշանակություն չունի, թե միջազգային կառույցները կամ ԱՄՆ Պետդեպարտամենտն ինչ ելույթ է ունենում՝ դրական, թե բացասական, քննադատում է վարչապետին, թե ոչ: Օրեր առաջ Freedom House-ը և ԱՄՆ Պետդեպը զեկույցներ հրապարակեցին, քննադատեցին, բայց ի՞նչ: Քննադատելը քիչ է, պետք է պատժամիջոցներ լինեն: Եթե սրանից հետո գա ազգային իշխանություն, նա հաշվի չի առնելու, թե ԱՄՆ Պետդեպն ինչ զեկույց է հրապարակելու, ոստիկանական նույն բռնություններով ջարդելու է այսօրվա քպական մեծամասնությանը, որը կդառնա ընդդիմություն: Նա այլևս հաշվի չի առնելու, թե միջազգային կառույցները ինչ են քննարկում կամ չեն քննարկում», - եզրափակում է Արմեն Բադալյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավարտվեց «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական առաջին եռօրյա ֆորումը, որին մասնակցում էր շուրջ 200 երիտասարդ Արցախից և Հայաստանից. Գագիկ Ծառուկյան«Աշխույժ, կենսուրախ, բոլորին միավորող». Արտյոմ Պողոսյանն անմահացել է 2023 թ. ապրիլի 23-ին դիպուկահարի կրակոցից. «Փաստ»Եթե չէիք հավատում, ուրեմն պետք է չասեիք, շատ բարկացած եմ․ ԵՊՀ պրոռեկտորն իջավ Սրբազանի մոտ ու հայտարարեց, որ ինքը ուսանողներին չի սպառնացել Միանում եմ դասադուլին և գործադուլին, այսօր մեր դասը չի կայանա․ Շարմազանով Լեգենդար Համբիկ Սասունյանը փնտրում է իրեն բռունցքով հարվածած «պիդբուլ» բերետավորինԱտելությունն ատելություն է ծնում, բայց հաղթահարելի է, եթե նպատակներն ազնիվ են ու արդար. Աննա ԿոստանյանԻշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի. «Փաստ»Ուսանողներին առիթ ու պատճառ տվեք, որ այս ընթացքը շարունակենք. Բագրատ Սրբազանի Շարժումը՝ ՀՊՄՀ-ում ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածո՞ւ. նա պատրաստ է ստանձնել ցանկացած պատասխանատվություն «Հայոց Ազգային հպարտության տրիբունալը» կդառնա աշխարհի երկրների համար նախադեպային իրավունքի մեխանիզմ․ Արշակ Կարապետյան Արդեն մեծ մասը միացած է․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկանների մասինԱլիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ»Թումանյան-Խանջյան խաչմերուկը այս պահին (տեսանյութ) Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում ԱՄՆ պետքարտուղարությունը կշարունակի աջակցել ԼՂ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին. Վեդանտ Պատել Ակցիաներից բերման ենթարկվածների թիվն այս պահի դրությամբ«Պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք լինի իշխանափոխությունը. իրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին». «Փաստ»ՀՀ ԶՈւ-ում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը Զգուշացնում ենք` ճանապարհ չփակե'ք, հակառակ դեպքում բերման ենք ենթարկելու Անձրև, ամպրոպ. եղանակը՝ Հայաստանում Բերման ենթարկվեց Համբիկ Սասունյանը Տնտեսվարողներին աջակցություն կտրամադրվի. նախագիծ. «Փաստ»Այսօր Բագրատ Սրբազանը կայցելի ԵՊՀ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ»Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ»«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ»Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ»Նեպալի պատվիրակությունն ԱԺ-ում էր․ «Ակադեմիական քաղաքն» են քննարկել Ջուր չի լինելու․ հասցեներ Նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ Սրբազան «Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է Առանց զոհաբերության ոչինչ չի նվաճվում, սա այսպես է անձնական և հավաքական առումներով. Սրբազան (տեսանյութ) Կրթական դասադուլը կշարունակվի նաև վաղը Օրվա ամփոփիչ հավաքը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ․ ՈՒՂԻՂ Սահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցը Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Խաղաղ ճանապարհով տարածքներ տալը սառը պատերազմ է. Մովսեսի գյուղապետ Արշակ Սրբազանի արձագանքը Արսեն Թորոսյանի գրառմանը Դոլարն ու եվրոն էժանացել են Ժամանակակից հանքային տեխնիկան առավել հարմար է շահագործել, հեշտ է կառավարվում, դրան զուգահեռ, սակայն, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունդ չի նվազում. ԶՊՄԿ աշխատակից՝ Արմեն Արշակյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել «Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ Կենդանակերպի այս նշանները մայիսի 15-ից կկարողանան բարելավել իրենց ֆինանսական վիճակը