Երևան, 15.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Համահայկական ճակատ» շարժման առաջարկը՝ Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ, ուշագրավ քննարկումների առիթ է դարձել ոչ միայն այդ տրիբունալի հեռանկարից վախեցող գործող իշխանությունների, այլ նաև հանրային լայն շրջանակների մեջ, որոնք ցանկանում են հասկանալ, թե իրենից ի՞նչ է ներկայացնելու տրիբունալը, ինչպե՞ս է աշխատելու և ինչպե՞ս է կայացնելու իր առանցքային վճիռները։

Ի՞նչ է տրիբունալը։ Բառը ծագում է լատինական «տրիբունալ»՝ դատարան, դատելու վայր բառից։ Հին Հռոմում տրիբունալ կոչում էին քարից, հողից, կամ փայտից պատրաստված քառանկյուն բարձունքները, որոնց վրա նստում էին դատավորներն ու վճիռներ էին կայացնում։ Հետագայում, միջին դարերում տրիբունալն օգտագործում էր եկեղեցին՝ անհավատներին դատելու նպատակով։ Արդեն 19-20-րդ դարերում տրիբունալները մի քանի տեսակ էին, որոնք քննում էին ռազմական և առանձնահատուկ ծանր քաղաքացիական հանցագործությունները։

Արտակարգ դատարանների այս ֆունկցիան 20-րդ դարում ընդամենը մեկն է. կազմավորվելուց հետո քննարկել կոնկրետ որևէ գործ, վճիռ կայացնել և դադարեցնել իր գործունեությունը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, հիշեցնենք, առաջարկում է «Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալ» ստեղծել, որի միջոցով էլ հանրային դատապարտման ենթարկել Նիկոլ Փաշինյանին և Հայաստանը ծայրահեղ ծանր վիճակի հասցրած նրա թիմակիցներին, քանի որ Հայաստանում գործող դատական համակարգն ունակ չէ գնահատական տալ երկրի ղեկավարի գործունեությանը։

Սովորաբար տրիբունալների օրինակ կարելի է համարել Նյուրնբերգի դատավարությունը, որը 2-րդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորվել էր մի քանի երկրների կողմից և խիստ պատիժներ կայացրել նացիստական Գերմանիայի ռազմական հանցագործների նկատմամբ։ Դատաքննության ավարտից հետո Նյուրնբերգի ռազմական տրիբունալը դադարեցրել էր իր գործունեությունը՝ այդ կերպ մտնելով պատմության մեջ։

Կոնկրետ Հայաստանի մասով՝ Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալ ստեղծելու առաջարկը չափազանց ուշագրավ և անհրաժեշտ է։ Կարապետյանն, ընդ որում, առաջարկում է այդ տրիբունալում ընդգրկել հանրային լայն ճանաչում ունեցող իրավաբանների, պատմաբանների, վստահություն վայելող մարդկանց, որոնք, քննելով Նիկոլ Փաշինյանի և նրա հանցախմբի գործունեությունը, կկայացնեն այնպիսի մի վճիռ, որը կբխի հայ ժողովրդի ընդհանուր շահերից: Լայն առումով՝ դա դատարան անվանել հնարավոր չէ՝ բառի ավանդական ընկալմամբ, բայց փաստ է, որ այսօր Հայաստանին նման մի կառույց է անհրաժեշտ, քանի որ փաշինյանական իշխանությունն այնպիսի արհավիրքներ է բերել Հայաստանի Հանրապետությանը, որ սովորական քաղաքացիական դատարաններով քննությունը տևելու է երկար տարիներ, իսկ տրիբունալի գործունեությունը կարող է լինել ավելի կարճ և որևէ կասկածի տեղիք չտալ հանրության շրջանում։

101 գիտնականներ միացել են Բագրատ Սրբազանի շարժմանը Էլ գող, էլ ավազակ, էլ «նարկոբարոն» են ասել մեզ, բայց չեն հերքել հրապարակի ցույց տրված տեսանյութը. Սրբազան (տեսանյութ) Զորամասերում ստուգվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակը Սրբազանը հայրաբար գրկեց ոստիկանին. «Ես քեզ վիրավորելու հարց չունեմ, Լևոն ջա’ն» Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան «Հանգի'ստ, հե'տ գնացեք». քաշքշուք` ոստիկանների և Սրբազանի Շարժման մասնակիցների միջև (տեսանյութ) Այս անունը քիչ տվեք. Սրբազանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ) Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն ՄանվելյանՏավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ-որ վատ իրադարձության. Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ)Ցույցի մասնակից աղջիկներից մեկի ինքնազգացողությունը վատացավ. Սրբազանը օգնություն ցուցաբերեց (տեսանյութ) Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Անխուսափելի է, որ Փաշինյանն իշխանությունը կորցնելու է․ Շարմազանով Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան Պատվիրակությունները փորձում են անցնել․ լարված իրավիճակ Օպերայի ճանապարհին Ոստիկանները զինված են արցունքաբեր գազով Մի շարք հուշարձաններում իրականացվել են մշտադիտարկման աշխատանքներ AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորությունԲագրատ Սրբազանն ասաց՝ առավոտից ում հետ ու ինչ հանդիպումներ է ունեցելՌԴ ԶՈՒ-ն գրավել է Ռաբոտինո, Գլուբոկոե, Լուկյանցի գյուղերը Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները ՀԻՄԱ․ ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց. թույլ չեն տալիս, որ սպասարկեն Այս պահին Տավուշում ընթանում են հայ-ադրբեջանական բանակցություններԱրտակարգ դեպք՝ ԲալահովիտումՈրևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք ՉալաբյանՀավաքը չենք հետաձգելու, ակնհայտ է՝ իշխանությունները վախեցած են․ Գառնիկ Դանիելյանը՝ Օպերայի հարակից տարածքները ոստիկանության կողմից փակելու մասին Կիրանցում անորոշություն է. ի՞նչ է լինելու ՈՒՂԻՂ․ Սրբազանի կոչով քաղաքացիները շրջափակում են Օպերան, որտեղ Փաշինյանն է գտնվում Տեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա ՍողոմոնյանԱրևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճիԲանակցությունների ընթացքում քննարկվել է որոշ շրջաններից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը. Զախարովա Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրըՎթար՝ Արարատում. բախվել են «Volkswagen Passat»-ն ու «Mazda»-ն, որոնում են վթարի պատճառ «Jeep»-ը Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 82,89 դոլար «Քիչ մնաց, պինդ կացեք». Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը Էրդողանը գիշերն արտակարգ հանդիպում է հրավիրել․ նոր հեղաշրջման սպառնալիք կա ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՔրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում Քաղաքացիների անհնազանդության ակցիան Խանջյան փողոցում Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մասիսում վիճելիս փայտերով և մահակներով հարվածել են քաղաքացուն, նա էլ գազային ատրճանակից կրակել է. կիրառվել է տնային կալանք Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները տեղափոխվել են նոր դիրքեր Խարկովի մարզում Ալիևի նոր պահանջը Նշված հասցեներում ջուր չի լինի Փաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիuառազմական գործողության՝ կասկածելի նպատակներով. ՌԴ ԱԳՆ