Երևան, 15.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 27-ին և 28-ին լավագույն գործատուների փառատոնին՝ Career City Fest-ին, բազմաթիվ ընկերությունների տաղավարների շարքում միանգամից նկատելի էր Ամերիաբանկի տաղավարը: Փառատոնի այցելուները շտապում էին այնտեղ՝ VR ակնոցների միջոցով հայտնվելուAmeria Space-ում:

Ամերիաբանկի Տաղանդների ներգրավման, զարգացման և վերապատրաստման թիմերի ղեկավարՎահան Մելքումյանն ընդգծում է՝ այս տարի ընկերությունը ներկայացել է թվային տաղավարով. «Ներկաները հնարավորություն ունեցան 360 աստիճան տուր կատարել մեր աշխատավայրում, բացահայտել մեր կազմակերպության կոորպորատիվ միջավայրն ու մշակույթը, ծանոթանալ մեր թիմին ու հետաքրքիր նախագծերին, թվային փոխակերպման ուղուն, ինչպես նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բազմաթիվ ծրագրերին, որոնց մեր թիմակիցներն ակտիվորեն ներգրավված են լինում տարվա ընթացքում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելքումյանը: 

Նա հավելում է՝ մասնակցությունը նման միջոցառումներին ընկերությանը թույլ է տալիս մոտ լինել իր թիրախային սեգմենտներին: «Սա մեզ հնարավորություն է տալիս անմիջականորեն շփվել ուսանողների, երիտասարդների հետ ու ունենալ հետադարձ կապի հնարավորություն: Մեր այցելուներն այս կերպ ավելի լավ են ճանաչել մեզ, հասկանում, թե ինչպես ենք մտածում, ինչն ենք կարևորում և այլն: Լինելով Հայաստանի ֆինանսատեխնոլոգիական առաջատար ընկերություն, նման միջոցառումների մասնակցելով՝ մի փոքր ավելի մեծ հանձնառություն ենք ստանձնում, քանի որ այս կերպ ցանկանում ենք ձևավորելմշակույթ ու բերել փոփոխություն: Այդ իսկ պատճառով ամեն տարի հանդես ենք գալիս նոր գաղափարներով ու մոտեցումներով՝ փորձելով ապահովել նոր փորձառություն մեր այցելուների համար»,-ընդգծում է մեր զրուցակիցը: 

CCF 2K24-ի ընթացքում տեղի են ունեցել նաև մի շարք քննարկումներ և մասնագիտական ելույթներ, որոնցից մեկն էլ Վահանի՝ «Աշխատակիցների երջանկության բանաձևը» թեմայով ելույթն էր: «Այսօր կազմակերպությունների հաջողությունը պայմանավորված է նախ և առաջ աշխատակիցների երջանիկ լինելու հանգամանքով, որը ռազմավարական նշանակություն պետք է ունենա նրանց համար: Ելույթիս ժամանակ ուղևորվել ենք քիմիայի աշխարհ, բացահայտել աշխատակիցների երջանկության բանաձևը: Ընդգծեմ, որ Ամերիաբանկն իր աշխատակիցներին երջանկացնելուն ուղղված բազմաթիվ ծրագրեր է իրականացնում: Իհարկե, մենք ունենք տարբեր արտոնություններ նրանց համար, բայց նախ և առաջ ստեղծում ենք միջավայր, որտեղ աշխատակիցներին խրախուսում ենք անընդհատ սովորել ու զարգանալ: Ստեղծում ենք մի միջավայր, որտեղ աշխատակիցները կարողանում են հասնել իրենց նպատակներին, գնահատված են լինում, մաս են կազմում տարբեր ինտելեկտուալ, սպորտային միջոցառումների: Շատ ենք կարևորում թիմակիցների անմիջական ներգրավվածությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախագծերում: Այս ամենը նպաստում է, որ մեր աշխատակիցները ավելի երջանիկ լինեն իրենց աշխատավայրում»,-եզրափակում է Մելքումյանը:

Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցի կարծիքով՝ այս և նմանատիպ միջոցառումները գործատուի և աշխատակցի շփման լավագույն հարթակներից են: «Սա յուրաքանչյուր ընկերության համար շատ լավ հարթակ է ընկերության մշակույթն ուարժեքները ներկայացնելու,երիտասարդների հետ փորձով ու գիտելիքով կիսվելու համար: Սերնդափոխությունը շատ կարևոր է, և որպես պատասխանատու գործատու, Ամերիաբանկն ունի իր ներդրումը այս կարևոր գործում: Ունենք բազմաթիվ ծրագրեր երիտասարդների համար: Նրանց հետ աշխատելը մեզ համար առանձին ու կարևոր ուղղություն է: «Ամերիա սերունդ» ծրագրի շրջանակում երիտասարդներին ենք փոխանցում այն բոլոր հմտությունները, կարևորագույն հատկանիշները, որոնք լրացնում են նրանց բուհական կրթությունը: Շատ դինամիկ աշխատում ենք բուհերի հետ՝ իրականացնելով տարաբնույթ ծրագրեր: Երիտասարդները բուհական ծրագրերի շրջանակում այցելում են կազմակերպություն, տեսնում ընկերությունը ներսից, պարզում, թե ինչն է իրենց համար կարևոր գործատու ընտրելիս և այլն:Սա նրանցհամար կարիերային նպաստող նախապատրաստական փուլ է, արժեքավոր փորձառություն»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Աննա Վարդանյանցը: 

Փառատոնի ընթացքում տեղի են ունեցել նաև մի շարք պանելային քննարկումներ երիտասարդներին հետաքրքրող տարբեր թեմաներով: Աննա Վարդանյանցը «Ինչպե՞ս կառուցել ՄՌԿ կարիերա» թեմայով պանելային քննարկման մասնակիցներից մեկն էր: Ըստ նրա, այն մասնագիտության վերաբերյալ ավելի բազմակողմանի և տարբերվող զրույց էր:

«Կա կարծրատիպ, որ HR-ը ավելի հումանիտար մասնագիտություն է, ավելի շատ էմպատիայի մասին է: Այսօր մեր թիմում կան տարբեր մասնագիտության տեր մարդիկ աշխարհի տարբեր երկրներից: Սա ևս շատ հետաքրքիր թրենդ է, քանի որ երբ թիմում ներգրավում ես տարբեր մարդկանց, սա օգնում է, որ դու նույնպեստարբեր կերպ մտածես: Խնդիրներին տարբեր կողմերից ու տարբեր կերպ նայելը շատ է օգնում: Մասնագիտությունների շրջանակն էլ շատ լայն է: Ունենք, օրինակ, տվյալագետ մասնագետներ և տվյալագիտության վրա հիմնվածշատ հետաքրքիր նախագծեր ենք իրականացնում»,- ասում է Աննան: Նրա խոսքով՝ ոչ միայն մարդկային ռեսուրսների կառավարման, այլ ցանկացած ոլորտում պետք է լինել նպատակասլաց, ունենալ աճելու և զարգանալու մեծ ձգտում, սահմանել նոր նշաձողեր և մարտահրավերները դարձնել հնարավորություն:

Ամերիաբանկի թափուր հաստիքներին կարող եք ծանոթանալ հղումով՝ https://recruitment.ameriabank.am/job-list

Քաղաքացիների անհնազանդության ակցիան Խանջյան փողոցում Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մասիսում վիճելիս փայտերով և մահակներով հարվածել են քաղաքացուն, նա էլ գազային ատրճանակից կրակել է. կիրառվել է տնային կալանք Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները տեղափոխվել են նոր դիրքեր Խարկովի մարզում Ալիևի նոր պահանջը Նշված հասցեներում ջուր չի լինի Փաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիuառազմական գործողության՝ կասկածելի նպատակներով. ՌԴ ԱԳՆ Ամուր ընտանիքի հիման վրա է ձևավորվում ուժեղ պետությունը. Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից․ Վահե Հովհաննիսյան Մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. Գալուզին Արարատի մարզում «BMW»-ն բախվել է գազախողովակին ու կոտրել այն, ապա բախվել բնակելի տան պատին և փլուզել այն Հայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Գիշերն իշխող վարչախումբն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Ռուբեն Մելիքյան Ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Կոտայքում տղամարդը մուտք է գործել ծանոթ կնոջ բնակարան, սպառնացել զենքով և սեռական բռնության ենթարկել նրան Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է, որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանը և քաղաքական սոդոմին. ԿամենդատյանԵրևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են Հայտնի է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրըԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ» Ով էր Բագրատ Սրբազանին չբարևած կինը Կիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է. Չալաբյան Էրդողանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1000 անդամ բուժվում է Թուրքիայում Պուտինը Կրեմլում շնորհավորել է կառավարության նոր կազմին Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երեւանի կենտրոնում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով Սրբազանն այցելել է ոտքի կոտրվածք ստացած Կարեն Գևորգյանին Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿ Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Օդի ջերմաստիճանը կնվազի․ հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Մատենադարանից Զորավոր Սբ․ Աստվավածածին է տարվել Ավետարանը՝ ի հիշատակ Մովսես Տաթևացու ԵՊՀ մի խումբ դասախոսներ, սատարելով Բագրատ Սրբազանի շարժմանը, պահանջում են Փաշինյանի հրաժարականը Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Վաղը ժամը 15:00 հավաքվում ենք հետևյալ չորս կետերում և շարժվում դեպի Օպերա. Սրբազան 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են Ձեզ չենք լքելու, հուսախաբ չենք անելու․ Մեր ուժը մեկ երկնքից է, մեկ՝ ձեզանից․ Բագրատ Սրբազանը՝ ժողովրդին Նորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել է Բագրատ Սրբազանը կոչ արեց վաղը, ժամը 17։00-ին լինել Օպերային թատրոնի մոտ Չնայած ՔՊ-ն իրեն լավ չի պահում, բայց ես կհանդիպեմ իրենց հետ, դա էլ է մեր առաքելությունը. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ամփոփում է օրըՍպասվում են անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի Երևանում կտեղադրվի ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանը Ռուս սահմանապահները Հայաստանում մնում են, հսկելու են Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ (տեսանյութ) Դոլարի և եվրոյի փոխարժեքները աճել են Քավության նոխազի փնտրտուքներով