Երևան, 26.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սոֆի Դևոյան կրտսերը նկարահանվում է «Կայարան» սերիալում

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Սոֆի Դևոյան կրտսերը սերիալային տևական դադարից հետո այժմ նկարահանվում է «ATV» հեռուստաընկերության «Կայարան» սերիալում։ BlogNews-ի հետ զրույցում Սոֆին նշեց, որ այս տարիներին չէր նկարահանվում, քանի որ դպրոցում քննությունները, պարապմունքները շատ էին։

«Ես երկար ժամանակ չէի նկարահանվել սերիալներում, բայց շատ հեշտ էր մտնել կերպարի մեջ։ Շատ հաճելի է, որ կրկին էկրաններին եմ։ Շատ էի կարոտել նկարահանման պրոցեսը»,- ասաց պատանի դերասանուհին ու հավելեց, որ ուրախ է կրկին Ելենա Արշակյանի հետ աշխատելու համար։

Հենց Ելենան է տասը տարի առաջ Սոֆիին վստահել առաջին դերը «Որբերը» հեռուստասերիալում։ «Ելենան իմ ամենասիրելի ռեժիսորներից մեկն է։ Նա կատարելագործված է իր մասնագիտության մեջ։ Շատ-շատ եմ սիրում իրեն և շատ շնորհակալ եմ։ «Որբերը» ինձ համար շատ կարևոր նշանակություն ուներ, քանի որ իմ դերասանական ճանապարհը այդտեղից է սկսվել։ Ամեն մանրուքի, սխալի վրա միասին աշխատելով՝ մենք հասել ենք արդյունքի։ Մեծ բավականություն եմ ստանում իր հետ աշխատելուց»,- նշեց Սոֆին։

«Կայարանում» նա մարմնավորում է իրեն հասակակից աղջկա․ «Ես 15 տարեկան եմ, կերպարս՝ 14։ Նա շատ նման է իր մայրիկին, ամեն ինչ խաբար է տալիս մայրիկին։ Մի քիչ վատ բնավորություն ունի, ամեն ինչ անում է, որ հորաքրոջ վրա խոսակցություն գա»։

Սոֆիի խոսքով՝ ընկերները շատ լավ են արձագանքել, երբ իմացել են հեռուստասերիալում նկարահանվելու մասին։ «Ընկերներիցս շատերը չէին տեսել իմ խաղը փոքր տարիքում։ Անհամբերությամբ սպասում էին, որ տեսնեն ինձ էկրանից։ Շատ ուրախ էին ինձ համար»,- ասաց Սոֆին։

Պատանի դերասանուհին այժմ սովորում է Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրում, 10-րդ դասարանում։ Խոսելով մասնագիտական ընտրության մասին՝ Սոֆին ասաց․ «Դպրոցս արվեստի թեքումով է։ Ինձ համար 3 ուղի կա, որոնք ես մանկուց սիրել եմ՝ պարը, դիզայնը և դերասանական արվեստը։ Պարն իմ կյանքի գլխավոր մասն է կազմում, դերասանությունն իմ սիրելի զբաղմունքն է։ Դեռ չգիտեմ՝ որ ուղղությամբ եմ շարունակելու, սակայն հստակ կարող եմ ասել, որ լինելու եմ արվեստի մեջ»։

    

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

 

Գյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի Գյուղացին չպետք է իր բերքը հավաքի ու մտածի, թե ինչպես իրացնի. Իրինա Յոլյան Երևանի այն փաստարկները, թե ՌԴ-ի կոնցեսիան խոչընդոտում է լոգիստիկ նախաձեռնություններին մասնակցելուն, չեն համապատասխանում իրականությանը. ՌԴ ԱԳՆ Իրինա Յոլյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության ավարտի շուրջ բանակցությունները փակուղում են. Եգիպտոսի ԱԳՆ Մենք չպետք է ընտրություն կատարենք Հայաստանի և Եվրոպայի միջև. Հարություն Հարությունյան Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով՝ իշխանությունը չարաշահելը հոդվածով ձերբակալված կա 52-ամյա տղամարդը կացնով հարձակվել է 2 երեխաների վրաՈւկրաինան միանշանակ պարտվում է hակամարտությունում. Պեսկով Գյումրու Սայաթ - Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնըԱնարգանք է. հազարամյակների պայքարի արդյունքում ստեղծված մեր Անկախության հռչակագիրը փոխվում է այն ազգի ղեկավարի ցուցումով` ում դեմ մաքառել ենք. Նարեկ ԿարապետյանՇախմատային մտածողությունը՝ աշխատանքի մեջ․ Ալենի պատմությունը ԶՊՄԿ-իցԿոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԻշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՄիայն թշնամին է հարվածում ազգային արժեքներին և եկեղեցուն. Արսեն ԳրիգորյանՉկան միջպետական փաստաթղթեր, որոնցով մեր երկրի տարածքները հանձնված կլինեն Ադրբեջանին. Ավետիք Չալաբյան