Բամիան մի շարք վիտամինների աղբյուր է
ԼԱՅՖԲամիայով կարելի է պատրաստել տարբեր ապուրներ և աղցաններ։ Բամիան հանդիսանում է կալցիումի հարուստ աղբյուր։ Այն պարունակում է երկաթ, մագնեզիում, ֆոսֆոր, ցինկ, A, B1, B2, B3, C, E, վիտամիններ։
Բամիան խթանում է առողջ հղիությունը: Բամիան հարուստ է ֆոլաթթվով, որը կանխում է ծննդաբերական թերությունները և օգնում է երեխայի առողջ աճին։ Վիտամին C-ն ևս շատ կարևոր է պտղի զարգացման համար։
Կանխում է շաքարախտը: Բամիան կարող է կայունացնել շաքարի մակարդակը արյան մեջ և կանխել շաքարախտի առաջացումը։
Օգնում է շնչառական խնդիրների ժամանակ: Բամիայի մեջ պարունակվող վիտամին C-ն կրճատում է ասթմայի ախտանշանների առաջացման և սրտի կաթվածի ռիսկը։
Կանխում են սակավարյունությունը: Բամիայի մեջ առկա երկաթը, ֆոլաթթուն, վիտամին K-ն օգնում են հեմոգլոբինի ձևավորմանը, արյան կարմիր բջիջների արտադրությանը՝ նվազեցնելով սակավարյունության ռիսկը։
Իջեցնում է խոլեստերինը: Բամիան նպաստում է մարսողության լավացմանը, ինչպես նաև դրական խոլեստերինի մակարդակին, նվազեցնում է բացասական խոլեստերինն արյան մեջ։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: