Երևան, 19.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հյութերն ու դրանց գույները մեծ նշանակություն ունեն

ԼԱՅՖ

Ճապոնացի գիտնականները կարծում են, որ հյութի օգտակար հատկությունները կապված են դրա գույնի հետ։

Կարմիր գույնի հյութերը խթանում են արյան շրջանառությունը և ունեն ջերմացնող հատկություն։ Ստանում են լոլիկից, կեռասից, բալից, կարմիր պղպեղից և կաղամբից, սեխի որոշ տեսակներից։

Նարնջագույն հյութերը կանխարգելում են ցավը և ջղակծկումները մկաններում։ Օգտակար են լյարդին, հանգստացնում են նյարդերը։ Դրանք ստանում են նարնջից, գազարից, դդումից, ծիրանից։

Դեղին գույնի հյութերն ունեն բարերար ազդեցություն նյարդային և մարսողական համակարգերի վրա, խթանում են շարժողական ֆունկցիան։ Ստանում են անանասից, կիտրոնից, դեղին գրեյպֆրուտից և խնձորից, դեղձից, բանանից, եգիպտացորենից։

Կանաչ հյութերը մաքրում են արյունը, ունեն ճնշող ազդեցություն որոշ տեսակի բակտերիաների հանդեպ, հանգստացնում են նյարդերը։ Ստանում են կանաչեղենից, բրյուսելյան կաղամբից, ավոկադոյից։

Կապույտ գույնի հյութերը լավացնում են մտավոր կարողությունները, որոշ դեպքերում նվազեցնում են գլխացավը։ Ստանում են սև հապալասից, սալորից, խաղողից։ Հյութերը պետք է խմել թարմ վիճակում, քամելուց հետո 10-15 րոպեի ընթացքում։ Բազուկի հյութ. Ի տարբերություն այլ հյութերի` 2-3 ժամ պետք է պահել սառնարանում բաց տարայում։ Թարմ հյութը պարունակում է վնասակար միացություններ, որոնք տրոհվում են օդի հետ շփման հետևանքով։ Օգտագործելուց առաջ ցանկալի է լուծել եռջրի (1։2) մեջ։

Որոշ մարդկանց մոտ բազուկի հյութը կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, առիթմիա, ընդհանուր թուլություն։ Խորհուրդ չի տրվում խմել երիկամների, ստամոքսի և 12-մատնյա աղիի հիվանդությունների դեպքում։ Տոմատի հյութ. Խորհուրդ է տրվում խմել ուտելուց 20-30 րոպե առաջ։

Լոլիկի հյութը լավ է համակցվում սխտորի, համեմի, մաղադանոսի, սամիթի հետ։ Աղը նվազեցնում է հյութի օգտակար հատկությունները։ Օգտակար է հղիներին և կերակրող մայրերին, նաև գեր մարդկանց։ Ունի հակաուռուցքային հատկություն։ Հակացուցված է ստամոքսաբորբի, պանկրեատիտի, խոլեցիստիտի սրացման շրջանում։

Գազարի հյութ. Հարուստ է բետտա-կարոտինով, որի լիարժեք յուրացման համար հյութը խմելուց հետո խորհուրդ է տրվում ուտել որևէ բուսայուղով համեմված աղցան։ Գազարի հյութի չարաշահման դեպքում մաշկը կարող է ստանալ դեղնավուն երանգ։ Բետտա-կարոտինի ավելցուկն օրգանիզմում վնասակար է լյարդին։ Վիտամինի պահանջարկը բավարարելու համար խմեք օրը 100 մլ հյութ։ Հակացուցված է լուծի դեպքում։

Կաղամբի հյութ. Պարունակում է հակախոցային միացություն, որը կոչել են վիտամին U։ Խորհուրդ է տրվում խմել գոլ վիճակում, որպես կանխարգելիչ միջոց ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցային հիվանդության սրացման դեմ։ Ստւոնտիտի և լնդախտի դեպքում օգտակար է կատարել ողողումներ գոլ հյութով։ Կաղամբի հյութն ունի ևս մեկ յուրահատկություն` խոչընդոտում է ածխաջրերի փոխակերպմանը ճարպերի։ Հակացուցված է խմել աղեստամոքսային համակարգի հիվանդությունների սրացման շրջանում։

Դդմի հյութ. Հատկապես օգտակար է երիկամների և լյարդի հիվանդությունների դեպքում։ Խորհուրդ է տրվում խմել օրը 1 անգամ` 100 մլ, որպես կանխարգլիչ միջոց։ Անքնության դեպքում խմեք 50 մլ` քնելուց առաջ, մեղրի հետ։ Միզաքարային հիվանդության դեպքում խմեք 50-ական մլ դդմի հյութ` օրը 3-4 անգամ, շարունակեք 10 օր։

Խնձորի հյութ. Օգտակար է աթերոսկլերոզի, լյարդի, միզապարկի, երիկամների հիվանդությունների դեպքում։ Կարգավորում է աղիների աշխատանքը, տրոհում է քարերը։ Նպաստում է ուժերի վերականգնմանը ծանր ֆիզիկական աշխատանքից հետո։ Կարելի է խմել օրը մինչև 1 լիտր։ Հակացուցված է ստամոքսաբորբի և պանկրեատիտի սուր շրջանում։

Նռան հյութ. Հրաշալի հակաօքսիդանտ է։ Ավելի ազդեցիկ, քան ցանկացած այլ հյութ, և նույնիսկ կարմիր գինին։ Լավացնում է ախորժակը, կարգավորում է մարսողությունը, ավելացնում է հեմոգլոբինը։ Ունի միզամուղ, հակաբորբոքային, հականեխիչ, լեղամուղ հատկություններ։ Լավ է համակցվում գազարի և բազուկի հյութերի հետ։ Խորհուրդ է տրվում խմել ջրի հետ (1։1), քանի որ հյութի մեջ պարունակվող թթուները բացասաբար են ազդում ստամոքսի լորձաթաղանթի վրա և քայքայում են ատամների արծնը։ Հակացուցված է բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի և պանկրեատիտի դեպքում։

 

Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»«Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ»Գոռ Հակոբյանի ընտանիքը մեկնեց Մյունխեն՝ որդու բուժման համար Օրինազանց վարորդները հայտնաբերվել են․ մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ տուժածները հոսպիտալացվել են Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացման արդյունքը երաշխավորված չէ. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակ Ով կփոխարինի զոհված Ալի Լարիջանիին Իսրայելում վերջին 24 ժամվա ընթացքում հոսպիտալացվել է 192 մարդ Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդին՝ Լարիջանիի մահվան կապակցությամբ Չեմպիոնների լիգա․ «Բարսելոնան» տպավորիչ էր՝ 7:2 Օմանը դատապարտել է Իրանի էներգետիկ օբյեկտների թիրախավորումը Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը մոտենում է 1000-ի 1 տարեկան երեխային սպանել փորձած խորթ մորը 2 ամսով կալանավորեցին Սպիտակ տունը հայտնում է հակամարտության սկզբից ի վեր իրանական 120 նավ խորտակելու մասին «Արմավիր» ՔԿՀ–ում դատապարտյալը փորձել է կյանքին վերջ տալ «Կուռառա» ռոք խումբը Հայաստանում է Ի՞նչ եղանակ սպասել մարտի 19-ից 23-ը Խոշոր ավտովթարի 4 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍուրեն Պապիկյանը ուսանողների հետ այցելել է զինված ուժերի մի քանի պաշտպանական կառույցներ 4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած վթարից Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունՀայտնի է դարձել զոհված Ալի Լարիջանիի հնարավոր իրավահաջորդի անունը ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չի կայանա Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգերը հետ են մղել հրթիռային հարձակումը Էր Ռիադում. լսվել են պայթյուններ Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է վրեժ լուծել Լարիջանիի սպանության համար Մինչև 2035 թվականը Վաշինգտոնը կհայտնվի ավելի քան 16 հազար միջուկային հրթիռների սպառնալիքի տակ. ԱՄՆ հետախուզություն Վենսը մարտի 19-ին կհանդիպի նավթային ընկերությունների ղեկավարների հետ Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Վթար է․ ջուր չի լինելու Հայտնի են Հայաստանի պարաբազկամարտի առաջնության հաղթողները Խնածախ գյուղի Հայրենական և Արցախյան պատերազմների հուշարձանի ավերման մասին Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ ԿարապետյանՏիբո Կուրտուան վնասվածք է ստացել IDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետԱՄՆ-ի երկնքում յոթ տոննա կշռող ասուպ է պայթել Ողբերգական վթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին, «Opel»-ը գլխիվայր հայտնվել է ձորում, 3 երիտասարդ է մահացել, մեկը՝ վիրավորվել․ Shamshyan Պարոնա՛յք ընդդիմադիրներ, դուք ասելու բան չունե՞ք․ Արշակ Կարապետյան Արարատի ոստիկանները քաղաքացու նշած վայրում հրացան, ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերել Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան Հնդկաստանը ռազմանավեր է ուղարկել Հորմուզի նեղուցի ուղղությամբ Կապանի թիվ 5 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Երեկ հրապարակվեց V-dem ինստիտուտի տարեկան զեկույցը աշխարհում ժողովրդավարության մասին, որը կրկին արձանագրում է ժողովրդավարության հետընթաց Հայաստանում. Աշոտյան Իրանը թույլ չի տա իր թշնամիներին օգտագործել Հորմուզի նեղուցը․ Աբբաս Արաղչի «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Խոշոր վթար, «Opel»-ը Եղվարդում կոտրել է փայտե էլեկտրասյուն, գազախողովակներ ու հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. Shamshyan Վթար․ գազ չի լինի մի քանի ժամ Երբ ծնողները դառնում են «բեռ». ցավոտ իրականությունը՝ բեմում. «Շունչ» թատրոնի պրեմիերան՝ սիրո ու մոռացության մասին Խորթ որդին, որը սպանել էր տատին և եղբորը, դատարանում ընդունել է մեղքը