Ամանորյա խոզի բուդ նարնջի սոուսով. բաղադրատոմս
ԼԱՅՖԱմանորյա ամենահայտնի ուտեստը խոզի բուդն է: Ամեն տարի՝ ձեր մտերիմներին այցելելիս, նրանք ձեզ խոզի բուդ են հյուրասիրում, և բոլորի մոտ այն նույնանման է ստացվում: Այս տարի առաջարկում ենք յուրօրինակ բաղադրատոմսով խոզի բուդ պատրաստել, որը հաստատ կզարմացնի ձեր հյուրերին: Պատրաստեք այն ու հանգիստ ասեք. «Սա կեր, ուրիշ տեղ նման բան չես ուտի»:
Խոզի բուդ- 1կգ
Սխտոր- 3 հատ
Քերած մշկընկույզ-1/2թ գդալ
Նարնջի ջեմ- 200գր
Մեխակի փոշի- 1/4թ գդալ
Կոնյակ- 1ճ գդալ
Ծիրանի չիր- 100գր
2 նարնջի հյութ
1 լիմոնի քերած կեղև
Աղ
Բիբար
1. Վառարանը 180°C տաքացնել: Միսը լավ լվանալ, ազատել ավելորդ մասերից:
2. Մեկ սխտորը երկու մասի բաժանել, իսկ մնացածները բարակ կտրատել ու խցկել մսի մեջ:
3. Միսն ամբողջությամբ պատել աղի, բիբարի, սխտորի ու մշկընկույզի փոշիներով: Փաթաթել այլումինե ֆոլգայի մեջ ու դնել վառարանը 1.5 ժամով:
4. Գլազուրի համար 100գր ջեմը տաքացնել, ավելացնել լիմոնի քերած կեղևը և մեխակի փոշին, եռացնել, ավելացնել կոնյակը և լավ խառնել:
5. Միսը հանել վառարանից, նարնջի գլազուրի 1/3-ով այն պատել և նորից դնել վառարանի մեջ: Կրկնել 3 անգամ:
6. Նարնջի հյութը խառնել մնացած ջեմի հետ: Ծիրանի չիրը մանրացնել բլենդերի օգնությամբ: Ստացված սոուսը մատուցել խոզի բդի հետ միասին:
Բարի ախորժակ