Երևան, 31.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


2017 թվականի կանխատեսում. քանի դեռ Կարմիր հրեղեն աքաղաղը չի կտցահարել

ԼԱՅՖ

Հաղթանակող Վեներա

Մոտեցող տարին հաղթանակող Վեներայի տարին է, որի հաղթական երթը կմեկնարկի 2017 թվականի մարտի 21-ին և կշարունակվի մինչև 2018 թվականի մարտի 21-ը: Վեներան կառավարում է Կենդանակերպի միանգամից երկու նշաններ՝ Ցլին և Կշեռքին, իսկ դա նշանակում է, որ տարին ներծծված կլինի Ցուլ-Կշեռք տանդեմի էներգետիկայով:

Վեներայի ազդեցությունը չափազանց սակրալ է և էզոթերիկ խորը բնույթ է կրում: Վեներան «հակառակ» մոլորակ է, ոչ թե պարզապես այլ է, այլ հակառակ է, քանի որ պտտվում է Արեգակին և մոլորակների մեծամասնությանը հակառակ ուղղությամբ: Ակնկալվում է, որ տարին կլինի անկանխատեսելի, ընդունված միտումներին հակասող և անողորմ:


Կարմիր հրեղեն աքաղաղ
Արևելյան ավանդույթների համաձայն, Կարմիր հրեղեն աքաղաղն երթը կսկսի հունվարի 28-ից: Տարվա տոտեմն իրեն դրսևորում է Ին-էներգիաներում և ակտիվ կլինի մինչև 2018 թվականի փետրվարի 15-ը:

Տարվա տիեզերական տարրը Հոգևոր Կրակն է, քանի որ կնոջ Ին էներգիան համադրվում է տղամարդու Յան էներգիայի հետ:

Արևելյան օրացույցով Աքաղաղի նշանը տասներորդն է, իսկ Կենդանակերպի տասներորդ նշանն Այծեղջյուրն է: Այսպիսով, Բարենպաստ Այծեղջյուրը նույնպես կկառավարի տարին: Այդ դիրքում Այծեղջյուրը կգործի ինչպես Ամալֆը՝ բարերար ազդեցություն գործելով Սատուրնի էներգիաների միջոցով, այդ իսկ պատճառով անսպասելի իրադարձությունների և շրջադարձերի պակաս չի զգացվի: Տարին լի կլինի բոլոր տեսանկյուններից և հնարավորինս դինամիկ:

Տարվա ընթացքում բարերար ազդեցություն կունենան պղինձն ու լատունը, քարերից՝ մալաքիտն ու զմրուխտը, հատկապես զմրուխտը տարվա ընթացքում կպահպանի սերն ու երջանկությունը, կա կանաչ հազվագյուտ շափյուղա, որը կոչվում է «Արևելյան Զմրուխտ»՝ Վեներայի տարվա ամենաճիշտ համայիլը: Տարվա գույներն են՝ կանաչը, վարդագույնը և կարմիրը, ինչպես նաև ոսկեպղնձագույնի և արծաթագույնի բոլոր երանգները և համադրությունները:

Հունվարը շատերի, բայց հատկապես Երկվորյակների, Կույսերի, Առյուծների, Աղեղնավորների և Ձկների համար ԲԱՐԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ամիս կլինի:


Բախտավոր Ջրհոսներ
2017 թվականը Ջրհոսների համար շատ հաջողակ կլինի: Չնայած, որ անցումային ժամանակահատվածի ծանրությունն ամենից շատ կազդի նրանց վրա (քանի որ Ջրհոսի ժամանակաշրջանն օգտվելու է իր իրավունքներից՝ կոտրելով այն ամենը, ինչ ենթակա է փոփոխության և ուտիլիզացման), տարին լի է լինելու խորը և բարերար վերապրումներով:

Հատկապես կարևոր է լինելու օգոստոսի 3-ից 2018 թվականի հունվարի 2-ն ընկած ժամանակահատվածը, որը հիանալի ժամանակ է գաղափարները և նախագծերը վերանայելու համար:


Կանխագուշակ Ձկներ
Վեներայի տարում Ձկներն իրենց մեջ կբացահայտեն կանխագուշակի ընդունակություններ: Տարվա ընթացքում նրանք կունենան մի շարք հիանալի հնարավորություններ գործերի հաջող առաջխաղացման և նորերը սկսելու համար: Շատ կարևոր է տարվա ընթացքում լսել սրտի ձայնը և չենթարկվել ինքնախաբեության:

2017 թվականի հունիսի 14-ից նոյեմբերի 23-ը մի փոքր լարված կլինի, Ձկները որոշակի խճճվածություն կամ հուզում կզգան, բայց դրանք կկարողանան օգտագործել ի շահ իրենց:


Նախակարապետ Խոյեր
Խոյերի համար տարին խոստանում է լինել հագեցած, լի անակնկալներով և նոր նախաձեռնություններով: Գաղափարների հաջող իրագործման համար արժե հիմնվել ներքին զգացողության, ինտուիտիվ ընկալման վրա:

Տարին հաջողակ կլինի, բայց հսկայական էներգիա կպահանջի ամբողջական հաջողության համար: Խոյերը պետք է նոր ուղիներ բացեն և հնարավորություններ ստեղծեն՝ լիարժեք հաջողության հասնելու համար:


Հաղթահերոս Ցուլեր
2017 թվականը Ցուլերի համար հաղթանակի տարի կլինի։ Ռիսկն ու գործողությունների արագությունը կբերեն սպասելի արդյունք։ Ցուլերը պետք է ոգևորությամբ իրականացնեն այն, ինչ երկար ժամանակ մտադրված էին անել։

Առողջությունն ու ընտանեկան հարցերը տարվա ընթացքում կհարթվեն (իհարկե այն ներկայացուցիչների մոտ, ովքեր ունեին նման խնդիրներ)։ Նոր նախաձեռնություններն ու միջավայրի փոփոխությունը շատ կարևոր են տարվա ընթացքում, նման փոփոխությունները կդառնան Ցուլերի հաջողության և բարգավաճման գրավականը։


Երջանիկ Երկվորյակներ
2017 թվականը երջանկության տարի կլինի Երկվորյակների համար։ Կշարունակվեն նախորդ տարի մեկնարկած հաջողությունները, կստեղծվեն մեծ հնարավորություններ կարիերայի աճի համար։ Սակայն հարկավոր է շատ զգոն լինել հաջողությունը բաց չթողնելու համար։

Տարվա ընթացքում Երկվորյակները պետք է հաղթահարեն բազմաթիվ խոչընդոտներ, որոնք միայն կուժեղացնեն նրանց և կդարձնեն անպարտելի։

гороскоп, знаки зодиака,близнецы

Խեցգետինները` Տիեզերքի պաշտպանության ներքո
Խեցգետիները 2017 թվականին կվերաիմաստավորեն սեփական անձն ու կյանքն ընդհանրապես։ 2017 թվականը նրանց համար կլինի հաջող։ Նրանք կգտնվեն տիեզերական ուժերի պաշտպանության և հովանավորության ներքո, ինչի արդյունքում կկարողանան ապահովել հարմարավետություն և բարեկեցություն իրենց համար, ինչպես նաև ավելի հարմարավետ կդարձնեն մտերիմների և հարազատների կյանքը։


Հաղթանակած Առյուծներ
Առյուծները շարունակում են վերելքը, տարին հաջող է նոր միությունների և գործնական փոփոխությունների համար։ Գործողություններն ու նախաձեռնությունները խոստանում են ստեղծել անհրաժեշտ հարթակ երկարատև հաջողության համար։ Նրանք ազատ են գործելու և ստեղծագործելու հարցում։

Վեներայի տարին շատ բարենպաստ է Առյուծների համար հատկապես ստեղծագործելու և նոր ուղիներ բացահայտելու հարցում։


Օրենսդիր Կույսեր
Կույսերը նոր կարգ կստեղծեն հետագա աշխատանքի համար: Խիստ կապված լինելով Վեներայի հետ` Կույսերն աներևակայելի մեծ դժվարություններ կհաղթահարեն և երջանիկ կդառնան:

Տարվա ընթացքում նրանց համար շատ կարևոր կլինեն հետևյալ ժամանակաշրջանները՝ դեկտեմբերի 19-ից 2017 թ.-ի հունվարի 8-ը, ապրիլի 10-ից մայիսի 3-ը, օգոստոսի 13-ից սեպտեմբերի 5-ը և դեկտեմբերի 3-ից մինչև 23-ը:


Ստեղծագործ Կշեռքներ
Հաջորդ տարի Կշեռքներն առավելագույնս կարտահայտեն իրենց անկախ և ազատ որակները: Նրանց կյանքում շատ փոփոխություններ են սպասվում, կբացվեն շատ ուղիներ և հնարավորություններ:

Կշեռքները կկարողանան ստեղծել այն ամենն, ինչ ցանկանում են, քանի որ օժտված են կամքի հաստատակամությամբ և ստեղծագործման ազատությամբ: Այս նշանի ներկայացուցիչների համար տարին կլինի ստեղծագործական և շատ պատասխանատու:


Կարիճներն ուժեղ են, ինչպես երբեք
Կարիճներն արդեն հասել են գագաթնակետին և արդեն կարողացել են դիմանալ այն փորձություններին, որ նրանց դարձրել են ուժեղ, ինչպես երբեք: Այս առեղծվածային նշանի այն ներկայացուցիչները, ովքեր կարողացել են անցնել այդ «խորխորատը», Վեներայի տարում կհասնեն ներդաշնակության և հանգստության:

Առողջության և գործերի մեջ հաջողության հետ կապված հարցերն արդեն լուծված են: Կարիճները պետք է լայնածավալ և ինտենսիվ գործեն:


Աղեղնավորները կամփոփեն արդյունքները
2017 թ.-ը Աղեղնավորների համար երջանիկ և ճակատագրական կդառնա: Նրանք կհավաքեն այն ամենը, ինչ կուտակել են և ցանուվրիվ տվել ինը տարվա ընթացքում, կավարտեն հին գործերը: Այս ուժեղ նշանի շատ ներկայացուցիչների համար հիասթափությունների շրջան կսկսվի, նրանք կբացահայտեն ուրիշների խարդախությունները:

Տարվա երկրորդ կեսը բարերար կլինի Աղեղնավորների ստեղծագործական գործունեության համար:


Թագավոր Այծեղջյուրներ
2017 թ.-ը թագավորական կլինի Այծեղջյուրների համար: Առողջության և ստեղծագործական մտահաղացումների հետ կապված բոլոր հարցերը կլուծվեն տարվա առաջին կեսում:

Հաջողությունը և հաղթական բարձունքը կախված կլինի կարծրատիպերը կոտրելու իրենց ունակությունից:

10 հազար վոլտ էլեկտրալարի կտրվելու հետևանքով հովվի շունն ու գյուղում հայտնված 3 շնագայլերը, հոսանքահարվել ու սատկել են Ի՞նչ եղանակ է սպասվում փետրվարի 1-ից 3-ը Սաստիկ բքի պատճառով Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար ԱՄՆ-ում սկսել են հետաքննել Meta-ին կոդավորված հաղորդագրությունների հասանելիության մասին տեղեկությունից հետո Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին «Վեոլիա Ջուրը» հայտարարություն է տարածել Նոր աշխատատեղեր լինելու են նաև քո համայնքում․ «Մեր ձևով»Լույսն ու ջերմությունը արդեն շատ մոտ են․ Սուրենյանը հրապարակում է արել Եվրո-2026․ Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Խորվաթիայի դեմ Գագիկ Ծառուկյանի նոր նախաձեռնությունը մեծ ոգևորություն է առաջացրել երիտասարդների շրջանում Թեհրանում կազմակերպվել են ապաստարաններ մոտ 2,5 մլն մարդու համար Քաղաքացին հունվարին աշխատանքից ազատվում է, բայց պարտավոր է 10,800 դրամները յուրաքանչյուր ամիս վճարել․ սա աննորմալություն է ուղղակի․ Նաիրի Սարգսյան«Նոան» ԱՄԷ-ում կայացած ստուգողական խաղում զիջեց «Լոկոմոտիվ»-ին «Եվրոպան չի գա մեզ փրկելու». Արման Ղուկասյանը՝ իրական քաղաքականության մասին (տեսանյութ) ՔՊ-ականները խուճապի մեջ են Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի պատճառով․ Անդրանիկ ԳևորգյանԽոշոր հրդեհ՝ Երևանում Իրանական քաղաքում պայթյունի հետևանքով վիրավորվել է 14 մարդ, մեկը՝ մահացել Մուշեղ և Վահան Սրբազաններին նույնպես արգելել են լքել ՀՀ տարածքը Մոսկվայում ձերբակալել են միջուկային հարվածներից պաշտպանության բունկերներ ստեղծողին Անգլերենի միասնական քննություններն անցել են խայտառակ պայմաններում. թեստերը եղել են թերի. ահազանգ Ինչ է առաջարկում «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագիրը երիտասարդներին Թրամփը, Նեթանյահուն եւ եվրոպացի առաջնորդները փորձել են անկարգություններ հրահրել Իրանում. Փեզեշքիան Հանրապետության բազմաթիվ շրջաններում ձյուն է գալիս Ուժերի հավասարակշռությունը փոխվում է. Իլոն Մասկ Առանց ուժի իրավունքը դատարկ բառ է․ Արմեն ՄանվելյանՇղթայական ավտովթար Երեւան–Սեւան ճանապարհին «ռեԱրմենիա» նորաստեղծ ակադեմիան ներգրավել է 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գնահատմամբ ներդրում և սկսում է AI կրթության ու տեխնոլոգիաների արտահանումըՈրպես անհետ կորած որոնվող 16-ամյա Լաուրա Խնկիկյանը հայտնաբերվել է Փաշինյանն ասում է ընտրեք ինձ, որ խաղաղությունը երաշխավորված լինի․ Մենուա Սողոմոնյան2005 թվականից գործող Տաշիրի կարի ֆաբրիկան այսօր Լոռու մարզի խոշոր գործատուներից մեկն էԱշխատելու համար մարդկանց արտերկիր մեկնելը լուծում չէ․ «Մեր ձևով»Սուրենն ու Ալենը Աղդամի հարցում 100 տոկոսով ճիշտ էին. Աղդամը հաստատ իրենց հայրենիքն է․ Զաքարյան Սա խաղաղության ու պատերազմի ընտրություն չէ, սա հանձնվելու կամ դիմադրելու հարց է․ Ավետիք ՉալաբյանԱննայի հայրը՝ Արա Մկրտչյանը, արդարացվեց․ թեմային անդրադառնալն այլևս ձեռնտու չէ․ Տիգրան ԱբրահամյանԱրցախը ոչնչացվել է, հերթը Սյունիքինն է․ էթնիկ զտումից՝ հայերի արտամղում. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ) Իրանի իշխանությունները պետք են վերանայեն իրենց վարքագիծը, որպեսզի արտաքին ուժերին միջամտելու առիթ չտան. Փեզեշքիան Այսօր դուք Եկեղեցու պառակտման գործին եք միացել, մինչդեռ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը իրականացրել է տասնյակից ավելի զորավարժություններ. Աննա ՂուկասյանՍպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Որպես անհետ կորած որոնվող 16-ամյա Լաուրա Խնկիկյանը հայտնաբերվել է Հրազդանում 4 մեքենա է բախվել Անարդար պայմաններ տելեկոմների համար. վճարահաշվարկային ընկերությունները մինչև 400% ավելի բարձր միջնորդավճար են պահանջում Ինչո՞ւ չի կարելի հագուստը չորացնել ռադիատորի վրաՏղամարդը խանդի հողի վրա դանակահարել է մրցակցին և սպանել նրանՌուսաստանի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանը և՛ ՌԴ-ից, և՛ ՀԱՊԿ-ից էժան գներով կամ էլ անվճար զենք ենք ձեռք բերել Կլոր սեղան «Ավանդական արժեքները Հայաստանում․ սպառնալիքներ և մարտահրավերներ»Ապահովագրությամբ փոխհատուցվող գումարը լիարժեք բուժմանը չի բավականացնելու․Մենուա ՍողոմոնյանՀայաստանը լրացուցիչ աջակցություն է խնդրում ԵՄ-ից ՔՊ դիսկոտեկի մասնակիցների ցանկը հատուկ բծախնդրությամբ է ընդունվել 0 տոկոս հարկ` փոքր բիզնեսի համար. Ռուբեն Մխիթարյան Առանց ուժի իրավունքը դատարկ բառ է․ Արմեն Մանվելյան