Kissenger՝ նոր սարք սմարթֆոններով համբույրներ փոխանցելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեծբրիտանական Imagineering Lab ընկերությունը մշակել է սմարթֆոնների համար նոր պատյան՝ հեռավորության վրա համբույրը փոխանցելու համար։ Այս մշակումը ստացել է Kissenger անվանումը, հայտնում է Oane–ը
Պատյանի ներքեւում օվալաձեւ սիլիկոնային մաս կա, որը յուրատեսակ հաղորդիչի դեր է կատարում շրթերի համար։ Սարքը օգտատիրոջ հպումի միջոցով որոշում է շրթերի չափերը, դրանց շարժումը, հիշում է այդ տվյալները ու փոխանցոմ նույնատեսակ սարքի, որը համբույրի հասցեատիրոջ մոտ է գտնվում։ Նա, ում ուղարկվել է համբույրը, շրթերով հպվում է պատյանի սիլիկոնային մասին ու ստանում ցանկալի համբույրը։
Այս սարքը ստեղծողները հույս ունեն, որ ապագայում այն պահանջված կլինի նաեւ ռոբոտների մշակման համար։ Սարքը նաեւ օգտատիրոջ հպումից տեղեկություններ է հավաքում նրա զարկերակի ու արյան ճնշման մասին։