Երևան, 26.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ժամանակ». Սեյրան Օհանյանը սլաքը կփոխի՞, թե՞ կլիցքավորի դատարկված «պարկուճը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի առաջին ֆեյսբուքյան գրառումը կամ քաղաքական ակտիվ քայլը, որ նա կատարել է ակտիվ քաղաքականություն մուտք գործելուց հետո, վերաբերում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին եւ դրանում Օհանյանի քաղաքական դիրքորոշման ձեւակերպմանը:

Որպես առաջին ակտիվ քայլ արտահայտված դիրքորոշումն ուշագրավ է նրանով, որ Օհանյանը, փաստորեն, ընդգծում է, թե ինչն է լինելու իր քաղաքական գործունեության եւ նախընտրական դիրքավորման ելակետը, շարժիչ ուժը: Իհարկե այստեղ կա իսկապես բովանդակային քննարկումների անհրաժեշություն, ինչը հայաստանյան ներքաղաքական կյանքի պարագայում երկու տասնամյակ շարունակ գոյություն ունեցող մեծ դեֆիցիտ է:

 

Ինչքանո՞վ է Սեյրան Օհանյանի նախընտրական մասնակցությունը բերելու այդ դեֆիցիտի լրացմանը: Դա մի հարց է, որի պատասխանը պարզ կլինի առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում: Դրանից կախված կլինի մեկ այլ ոչ պակաս կարեւոր հանգամանք: Բանն այն է, որ Սեյրան Օհանյանը իր նախանշած ուղղով փաստորեն կարող է վերածվել նախընտրական գործընթացների ապասոցիալականացմանը:

Ակնհայտ է, որ Օհանյանը լինելու է նախընտրական ուշադրության մեծ բաժին կենտրոնացնող ֆիգուր՝ անկախ նրա հանդեպ վերաբերմունքից: Ըստ այդմ, այդ ֆիգուրի առաջ քաշած նշաձողերը լինելու են հանրային ուշադրության տեսանկյունից գերակա եւ օրակարգ թելադրող:

Այդպիսով, Սեյրան Օհանյանը հստակ ցույց է տալիս, թե ինչ ելակետով է թելադրելու նախընտրական օրակարգն ինքը: Տարիներ շարունակ ղարաբաղյան թեման հայկական քաղաքական իրականությունում առավելապես ունեցել է սոցիալ-տնտեսական ուղղակի հարցադրումները զսպելու, ծածկելու նշանակություն, երբ այդ հարցադրումներին տրվել են ուղիղ կամ անուղղակի արձագանքներ, թե ունենք պատերազմի խնդիր եւ սոցիալական սուր հարցադրումների ժամանակը չէ:

Իհարկե ապրիլի պատերազմը ցույց տվեց, որ իրականում դա եղել է շահարկում, քանի որ ինչպես պարզվեց, հանուն բանակի, հանուն առաջնագծի նշանաբանով «զրկանքները» իրականում այդքան էլ չեն եղել բանակի ու առաջնագծի համար, այլ ավելի շատ ծառայել են նաեւ հենց բանակի առաջնագծի պաշտպանվածության հաշվին հարստացած կոռուպցիոներներին: Պաշտպանության նախարարի պաշտոնն ութ տարի զբաղեցրած Սեյրան Օհանյանը կկարողանա՞ փոխել իրերի այդ դասավորությունը, եւ ղարաբաղյան թեման Հայաստանի ներքաղաքական դաշտում դարձնել ուղիղ սոցալ-տնտեսական հարցադրումների ելակետ, փոխելով այդ առումով մինչ այժմ ունեցած խլացուցիչի նշանակությունը, թե՞ Օհանյանը այլեւս ընդդիմադիր կամ այլընտրանքային ուժի կարգավիճակում նոր «լիցք» կհաղորդի թեմայի «խլացուցիչ» իմաստին, հատկապես, որ այդ նոր «լիցքի» կարիքը իշխող համակարգն ունեցել է ապրիլի պատերազմի «մերկացումից» հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ստվերային «լուծումներ» Վրաստանի սահմանին. ո՞ւմ շահերն են սպասարկվում. «Փաստ»Հայհիդրոմետի տնօրենը գրում է ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել 20 անհատների և կազմակերպությունների նկատմամբ՝ Իրանի հետ կապերի համար Զելենսկին մեկնաբանել է Թրամփի հետ իր զրույցը Վրաստանում կկայանա Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան 7-րդ գործարար համաժողովըՀՀ դեսպանը վրացական կողմի հետ փոխգործակցության հարցեր է քննարկել Մահացել է հայտնի պարուսույց Պետրոս Աֆարյանը Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցն արդեն տեղի է ունեցել. Ուկրաինայի նախագահի գրասենյակ Հայաստանը չի՛ վերադառնալու մութ, ցուրտ և անջուր տարիներ, որովհետև ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ իրականություն է դառնալու Սամվել Կարապետյանի հետ. Մարիաննա ՂահրամանյանՍպերցյանը խոսել է այն մասին, թե ինչու եվրոպական որևէ առաջնություն իր տեղափոխությունը մինչ օրս չի կայացել Նորոգված հոգով կարողանանք ժառանգել խոստացված երկիրը․ Արագածոտնի թեմ Փաշինյանի մոտ 8 տարում չստացվեց, Սամվել Կարապետյանը դա կանի․ Նարեկ ԿարապետյանԱրեգակի վրա տեղի է ունեցել վերջին երկու շաբաթվա ընթացքում ամենահզոր M դասի արեգակնային բռնկում Բյուջեից 3.5 միլիարդ թալանչիների ու նրանց ընկերների համար․ իսկ թոշակառուն 10 հազարն ին՞չ պետք է անի. Էդմոն ՄարուքյանԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 17-23-ը «Բլեֆ են անում դրանք, Ծառուկյանը ճիշտ է ասում». քաղաքացիները՝ Երաշխավորված խաղաղության մասինԴոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել «Ռեալի» և «Բենֆիկայի» միջև կայանալիք խաղից առաջ Օգնության կրճատում, կուտակված պարտքեր. ինչպե՞ս են Արցախից բռնի տեղահանվածները գոյատևում Հայաստանում Օդի ջերմաստիճանի նվազումը ուղեկցվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակի աճով Ռանչպար գյուղում կուտակված անասնակեր է այրվել «Հեռախոսս զանգեց…». IDBank-ը զգուշացնում է «բանկից զանգ» սխեմայով զեղծարարությունների աճի մասինԱլիևը նորից հանդես է եկել թշնամական հռետորաբանությամբ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դուրս է մնացել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի՝ «Բենֆիկայի» դեմ պատասխան խաղի հայտացուցակից Ներկայացվել է Հայաստանի կողմից ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի մանրամասները Հարություն Պապյանը որոնվում է որպես անհետ կորած ԱՄՆ-ն առաջընթաց է գրանցում և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հետ. Վենս Լարված իրավիճակ՝ «33» գազաբենզալցակայանի շահագործման շուրջ Ուկրաինային միջուկային զենք փոխանցելու եվրոպական ծրագրերը բացարձակ խելագարություն են․ Պեսկով Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպանը միացավ «Ալաշկերտին» Պետությանը պատճառված վնասից քրեական վարույթներով վերականգնվել է 225 միլիոն 416 հազար դրամը Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Մի քանի օր առաջ անդրադարձ էի կատարել այս պրիմիտիվ հարցին. Արամ ՎարդևանյանԸնտրությունների պատմության մեջ առաջին՝ «Ուժեղ Հայաստան» չատ բոտըՈրքան կկազմի նվազագույն թոշակը, երբ իշխանության գա «Ուժեղ Հայաստանը». Հարց՝ Նարեկ ԿարապետյանինԹոշակների 10 000 դրամով բարձրացնելը լուրջ խնդիր է լինելու հունիսին եկող կառավարության համար. սա անազնիվ քայլ է. Արամյան Հայաստանը ջրի պակաս չունի. այն, որ անցնում են ջրամատակարարման 17–ժամյա ռեժիմի, վատ կառավարման արդյունք է. երկրաբան Ռաիսա Մկրտչյանը նշում է ծննդյան 84-րդ տարեդարձը Հայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմոն ՄարուքյանԲերբոքը սխալ է թույլ տվել՝ Գրենլանդիան Եվրամիության մաս անվանելով Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Իրանի նախագահը լավ հեռանկարներ է տեսնում Ժնևում ԱՄՆ-ի հետ անցկացվելիք բանակցությունների համար «Թոշակները բարձրացրին, քանի որ իշխանությունը վտանգ զգաց». Նարեկ ԿարապետյանՏոտալ կոլապս է ջրի, էներգիայի, գազամատակարարման ոլորտում, վատ կառավարման հետևանք է․ Նարեկ ԿարապետյանՄեր երկրում ջուր կա, կառավարում չկա, ինչպե՞ս կարելի է 65% կորուստ ունենալ, ու մարդկանց ասել ջուր մի սպառեք․ Նարեկ Կարապետյան21-րդ դարում մեր երկրի մայրաքաղաքում հազարավոր բնակիչներ օրական 7 ժամ ջուր չեն ունենալու․ բոլոր ոլորտներում մենք ունենք տոտալ պարտված քաղաքականություն․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն հրաշալի քարոզիչներ ունի․ երեք պատերազմ է բերել ու ասում է՝ աջակցեք մեզ. դա գերի վերցնելու դասական սինդրոմ է՝ Ստոկհոլմյան սինդրոմ. Նարեկ Կարապետյան Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը. ՈւՂԻՂԲացահայտվել է հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ. չորս անձ ձերբակալվել է