Ռուսական Տու-154 օդանավի վթարային վայրէջքի կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)
ՎԻԴԵՈՌուսական Տու-154 օդանավը վթարային վայրէջք է կատարել Յակուտիայում, գրում է ռուսական lenta.ru կայքը:
Վթարային վայրէջքի կադրերը հրապարակվել են «360» հեռուստաալիքի կողմից և տարածվել համացանցում:
Նշվում է, որ «Ալրոսա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը Միրնի քաղաքից ուղևորվելիս է եղել Նովոսիբիրսկ: Թռիչքից որոշ ժամանակ անց շարժիչներից մեկում անսարքություն է հայտնաբերվել, և օդանավի անձնակազմն օդանավակայան վերադառնալու որոշում է կայացրել։
Վայրէջքի ընթացքում ոչ ոք չի տուժել: Հայտնի է, որ օդանավում գտնվել է ավելի քան 100 մարդ:
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



