Երևան, 26.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կրկին Ղարաբաղի մասին, բայց այս անգամ Սեյրան Օհանյանի հայտարարությունը կարդալուց հետո. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսպիսի մի հետաքրքիր իրավիճակ հայտնաբերեցի: Պարզվում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կամ այսպես ասեմ` ղարաբաղյան խնդրի գոյությունը չափազանց օգնում է մեր քաղաքական գործիչներին, հասարակական գործիչներին, տնտեսական գործիչներին, մտավորական գործիչներին: Դե, արվեստի գործիչների մասին չեմ խոսում, որովհետև նրանք լիուլի իրավունք ու հնարավորություն ունեն իրենց աշխատանքը կառուցել այս թեմայի վրա: Ազգային հարց, զգայացունց պատերազմական տեսարաններ, կռված տղերք, ինքնազոհության փթթուն օրինակներ և էլի նման բաներ: Կարո՞ղ է արվեստագետը արցունքները զսպել ու այս իրավիճակների ու թեմաների վերաբերյալ իր խոսքը չասել:
Բայց տվյալ դեպքում կարևորը առաջին շերտի մարդիկ են, որոնց մասին ասացի: Պատկերացնո՞ւմ եք` ով ուզում է, որ հասարակությունն իրեն տեսնի ու իր ձայնը լսի, դիմում է այս թեմային. այն կա մշտապես, մշտագո է, այժմեական է, այսրոպեական է: Կամ` ո՞վ կհամարձակվի թարս աչքով նայել հեղինակին` այս թեմայի` սուրբ թեմայի շուրջ տեսակետներ հայտնելու կամ այդ թեմայի շուրջ իր մտքերը դասավորել–շարադրելու համար:
Մի խոսքով, այս մարդկանց ընկալմամբ` սուրբ կովի նման մի բան: Խոսիր ու խոսիր հարցի շուրջ. ոչ ոք իրավունք չունի քեզ ընդհատել:
Փաստորեն այն մարդը, ով ուզում է քաղաքականության մեջ մնալ, դիմում է այս թեմային: 
Այն մարդը, ով ուզում է գալ քաղաքականություն, դիմում է այս թեմային:
Այն մարդը, ով կորցնում է ոտքի տակի հողը, ու հեսա–հեսա կկորցնի պաշտոնը կառավարման ինչ–որ համակարգում կամ պառլամենտական դահլիճում, դիմում է այս թեմային:
Այն մարդը, ով այլևս չի սիրվում մարդկանց կողմից, կորցրել է իր վարկը հասարակության մեջ, բայց ցանկանում է մնալ նրա համակրանքի մատույցներում, դիմում է այս թեմային:
Այն մարդը, ով փող է ուզում աշխատել, բայց աշխատելու հարմար տարածք ու տարածություն չի գտնում, ղարաբաղյան հարցն ու Ղարաբաղն ինքը կա ու կա: 
…Ինչո՞ւ ինձ ևս ոգեշնչեց Ղարաբաղի թեման: Կարդացի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մտորումներն առ Ղարաբաղ: Իհարկե, հայտարարությունների ժանրով արված:
Ղարաբաղյան չլուծված հարցը չի խոչընդոտում Հայաստանի զարգացմանը: Այս պայմաններում ևս կարելի է զարգացնել երկիրը, և տնտեսական աճի վագրի ցատկեր ապահովել: Հիշում եք երևի, որ նման մի արտահայտություն ժամանակին արվել էր արտաքին գործերի նախկին նախարարի կողմից: Բայց վագրի ցատկը մնաց թղթի վրա, իրականում մեր տնտեսական աճը նման եղավ վագրի ազգակից մյուս կենդանու ցատկին:
Ու… խոսքեր, խոսքեր, բարի ցանկություններ ու կենացներ: Ո՞վ չի ցանկանում մեր Ղարաբաղի լավը. բոլո՛րս ենք նրա լավն ուզում: Ավելին` ո՞վ չի ցանկանում մեր երկրի հզորացումը. բոլո՛րս ենք դա ուզում: Ո՞վ չի ցանկանում մեր տնտեսության աճը, բոլո՛րս ենք ուզում:
Մի խոսքով ոչ մի զարմանալի բան չկա «պետք է», «հարկավոր է» հրամայականների թվարկումներում:
Կարևորը վերջինն է, խոսքի վերջին հատվածը` «Ազատ և արժանապատիվ քաղաքացի ունենալը հայկական զույգ պետությունների անվտանգության ապահովման հիմնական գրավականն է: Հայաստանակենտրոն բոլոր ուժերն իրենց ջանքերը պետք է ներդնեն ներքին կյանքում դրական փոփոխությունների հասնելու և այդ որակի քաղաքացիներից բաղկացած հասարակություն ձևավորելու համար»:
Ա՛յ, այստեղ արդեն զարմանում–տարակուսում ես` պետք էր պաշտոնը կորցնել նո՞ր միայն հասկանալ այդ պարզ ճշմարտությունն ու քաղաքագիտական այբուբենը ներկայացնել որպես հայտնաբերված օրինաչափություն:
Ի վերջո, երկրում ազատ և արժանապատիվ քաղաքացու գոյությունը մաքուր աշխատանքի, կոռուպցիայից զերծ հասարակության շարունակությունն է նաև, ո՛չ միայն նրա նախապայմանը:
Իսկ մենք այսքան տարիներ այդ հասարակությունը չենք ստեղծել: Եվ ամեն մեկս դրան նպաստել ենք մեր տեղում, մեր չափով: Թող ոչ ոք ձեռքերը չլվանա պիղատոսաբար ու մեղքի իր բաժնից հրաժարվի:
Որովհետև մեղքի բաժնից հրաժարվելն էլ է մեղք, որ գործվում է արդեն նախ և առաջ եկող սերնդի առաջ: Որովհետև փորձում ենք նրա կյանքը խարսխել ստի ու կեղծիքի վրա ու նրան զրկում ենք երկիրը կառուցելու հարցում ճիշտ ելակետ ունենալու հնարավորությունից:
Ընդունենք` մենք արեցինք այնքան այս երկրի համար, որքան կարողացանք: Այժմ անելիքը նրանցն է. նրանք պետք է տերը լինեն մեր արածի լավին էլ, վատին էլ: Պարզապես չլղոզենք իրականությունը ու թույլ տանք, որ նրանց գնահատականները հստակ լինեն, որ չփաթաթվեն ու չխարխափեն մեր կողմից հյուսված կեղծիքի ցանցի մեջ:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հայհիդրոմետի տնօրենը գրում է ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել 20 անհատների և կազմակերպությունների նկատմամբ՝ Իրանի հետ կապերի համար Զելենսկին մեկնաբանել է Թրամփի հետ իր զրույցը Վրաստանում կկայանա Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան 7-րդ գործարար համաժողովըՀՀ դեսպանը վրացական կողմի հետ փոխգործակցության հարցեր է քննարկել Մահացել է հայտնի պարուսույց Պետրոս Աֆարյանը Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցն արդեն տեղի է ունեցել. Ուկրաինայի նախագահի գրասենյակ Հայաստանը չի՛ վերադառնալու մութ, ցուրտ և անջուր տարիներ, որովհետև ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ իրականություն է դառնալու Սամվել Կարապետյանի հետ. Մարիաննա ՂահրամանյանՍպերցյանը խոսել է այն մասին, թե ինչու եվրոպական որևէ առաջնություն իր տեղափոխությունը մինչ օրս չի կայացել Նորոգված հոգով կարողանանք ժառանգել խոստացված երկիրը․ Արագածոտնի թեմ Փաշինյանի մոտ 8 տարում չստացվեց, Սամվել Կարապետյանը դա կանի․ Նարեկ ԿարապետյանԱրեգակի վրա տեղի է ունեցել վերջին երկու շաբաթվա ընթացքում ամենահզոր M դասի արեգակնային բռնկում Բյուջեից 3.5 միլիարդ թալանչիների ու նրանց ընկերների համար․ իսկ թոշակառուն 10 հազարն ին՞չ պետք է անի. Էդմոն ՄարուքյանԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 17-23-ը «Բլեֆ են անում դրանք, Ծառուկյանը ճիշտ է ասում». քաղաքացիները՝ Երաշխավորված խաղաղության մասինԴոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել «Ռեալի» և «Բենֆիկայի» միջև կայանալիք խաղից առաջ Օգնության կրճատում, կուտակված պարտքեր. ինչպե՞ս են Արցախից բռնի տեղահանվածները գոյատևում Հայաստանում Օդի ջերմաստիճանի նվազումը ուղեկցվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակի աճով Ռանչպար գյուղում կուտակված անասնակեր է այրվել «Հեռախոսս զանգեց…». IDBank-ը զգուշացնում է «բանկից զանգ» սխեմայով զեղծարարությունների աճի մասինԱլիևը նորից հանդես է եկել թշնամական հռետորաբանությամբ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դուրս է մնացել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի՝ «Բենֆիկայի» դեմ պատասխան խաղի հայտացուցակից Ներկայացվել է Հայաստանի կողմից ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի մանրամասները Հարություն Պապյանը որոնվում է որպես անհետ կորած ԱՄՆ-ն առաջընթաց է գրանցում և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հետ. Վենս Լարված իրավիճակ՝ «33» գազաբենզալցակայանի շահագործման շուրջ Ուկրաինային միջուկային զենք փոխանցելու եվրոպական ծրագրերը բացարձակ խելագարություն են․ Պեսկով Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպանը միացավ «Ալաշկերտին» Պետությանը պատճառված վնասից քրեական վարույթներով վերականգնվել է 225 միլիոն 416 հազար դրամը Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Մի քանի օր առաջ անդրադարձ էի կատարել այս պրիմիտիվ հարցին. Արամ ՎարդևանյանԸնտրությունների պատմության մեջ առաջին՝ «Ուժեղ Հայաստան» չատ բոտըՈրքան կկազմի նվազագույն թոշակը, երբ իշխանության գա «Ուժեղ Հայաստանը». Հարց՝ Նարեկ ԿարապետյանինԹոշակների 10 000 դրամով բարձրացնելը լուրջ խնդիր է լինելու հունիսին եկող կառավարության համար. սա անազնիվ քայլ է. Արամյան Հայաստանը ջրի պակաս չունի. այն, որ անցնում են ջրամատակարարման 17–ժամյա ռեժիմի, վատ կառավարման արդյունք է. երկրաբան Ռաիսա Մկրտչյանը նշում է ծննդյան 84-րդ տարեդարձը Հայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմոն ՄարուքյանԲերբոքը սխալ է թույլ տվել՝ Գրենլանդիան Եվրամիության մաս անվանելով Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Իրանի նախագահը լավ հեռանկարներ է տեսնում Ժնևում ԱՄՆ-ի հետ անցկացվելիք բանակցությունների համար «Թոշակները բարձրացրին, քանի որ իշխանությունը վտանգ զգաց». Նարեկ ԿարապետյանՏոտալ կոլապս է ջրի, էներգիայի, գազամատակարարման ոլորտում, վատ կառավարման հետևանք է․ Նարեկ ԿարապետյանՄեր երկրում ջուր կա, կառավարում չկա, ինչպե՞ս կարելի է 65% կորուստ ունենալ, ու մարդկանց ասել ջուր մի սպառեք․ Նարեկ Կարապետյան21-րդ դարում մեր երկրի մայրաքաղաքում հազարավոր բնակիչներ օրական 7 ժամ ջուր չեն ունենալու․ բոլոր ոլորտներում մենք ունենք տոտալ պարտված քաղաքականություն․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն հրաշալի քարոզիչներ ունի․ երեք պատերազմ է բերել ու ասում է՝ աջակցեք մեզ. դա գերի վերցնելու դասական սինդրոմ է՝ Ստոկհոլմյան սինդրոմ. Նարեկ Կարապետյան Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը. ՈւՂԻՂԲացահայտվել է հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ. չորս անձ ձերբակալվել է «Գլխավոր նպատակը հույս փոխանցելն էր». «Բլոկադա» ներկայացման պրեմիերան, հույզերն ու արձագանքը