Ռուսաստանում հայտնի վարսահարդար-ոճաբանը ժամանել է Հայաստան
ՖՈՏՈՌուսաստանում հայտնի վարսահարդար, ոճաբան Գեորգի Կոտը ժամանել է Հայաստան։ Գեորգիին Երեւանում դիմավորել է հայտնի երգչուհի Սիլվա Հակոբյանը, որոնք պատրաստվում են համագործակցել նոր ծրագրերի շրջանակներում։
Նշենք, որ Գագրայում ծնված Գեորգին առաջին անգամ է այցելում Հայաստան, սակայն հիանալի խոսում է հայերեն, քանզի 5 տարեկանից հաճախել է հայկական դպրոց։ Հենց հայերեն էլ վարպետը իր երկրպագուներին տեղեկացրել է Երեւան ուղեւորվելու մասին։
Նշենք, որ Գեորգին մասնակցել է բազմաթիվ վարսահարդարական մրցույթների եւ ստացել բազում մրցանակներ։ Նա այս ոլորում Ռուսաստանի եւ Բալթիկ երկրների բացարձակ չեմպիոն է, ինչպես նաեւ ունի միջազգային վարպետի որակավորում։
Աղբյուրը՝ NEWS.am STYLE
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



