Ռուբեն Մաթևոսյան. Ես միշտ առաջ եմ նայում
ՄՇԱԿՈՒՅԹՀունվարի 12–ին լրացավ մեծանուն երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի 75–ամյակը: Past.am-ի հետ զրույցում մաեստրոն նշեց, որ իր համար սա սովորական օր է: Երգիչը հավելեց. «Սա հպարտություն չէ, տարիների աշխատանքի հանրագումար էլ չէ, պարզապես տարի է, որը փոխվեց, ես միշտ առաջ եմ նայում: Կյանքը հետաքրքիր է անակնկալներով և աշխատանքի կարևորությամբ, պետք կարևորել ապագան»:
Ռուբեն Մաթևոսյանը շնորհակալ է և շոյված, որ վայելում է ժողովրդի սերը: Երգիչը նաև շնորհավորանքներ և ուղերձներ է ստացել նախագահից, Կառավարությունից և Ազգային ժողովից, ինչի համար նույնպես շնորհակալ է: Անդրադառնալով հետաքրքիր ու հիշարժան նվերներին՝ սիրված երգիչն առանձնացրեց Սերգեյ Առաքելյանի «Դարի ձայնը» գիրքը: Այնտեղ ներառված են Ռուբեն Մաթևոսյանի մասին արխիվային կարևոր նյութեր, նրա գործընկերների գնահատականները և այլ ուշագրավ փաստեր: Մեր հարցին՝ սպասվո՞ւմ է հոբելյանական համերգ, երգիչը պատասխանեց. «Մի քիչ ցուրտ է հիմա, թող գարունը բացվի: Տարին մնում է տարի»:
Վերջում մաեստրոն ժպիտով ընդգծեց. «Իմ ժողովրդի հարգանքն ու սերը գիտակցելով ՝ պետք է շարունակեմ ապրել հետագա 75 տարիները»:
Լևոն Փանոսյան
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



