Ինչո՞վ է օգտակար խաշած ձուկը. ո՞ր հիվանդությունների դեմ այն կարող է պայքարել
ՖՈՏՈՋուկը ոչ միայն համեղ, այլեւ շատ օգտակար մթերքներից է: Այն սննդային արժեքով չի զիջում մսեղենին, քանի որ առավել դյուրամարս է: Թարմ ձուկը պարունակում է սպիտակուցներ, ճարպեր, նաև ածխաջրեր, վիտամիններ և հանքային նյութեր: Ձկան սպիտակուցը պարունակում է մարդուն անհրաժեշտ բոլոր անփոխարինելի ամինաթթուները, որոնք չեն սինթեզվում օրգանիզմում:
Past.am-ը ներկայացնում է փաստեր, թե ինչով կարող է օգտակար լինել խաշած ձուկը ձեր առողջության համար:
-
Ձուկը պարունակում է A, E, D վիտամիններ, երկաթ, մագնեզիում, ֆոսֆոր, ցինկ, ինչպես նաեւ յոդ: Այդ իսկ պատճառով պետք է անպայման ճաշացանկում ժամանակ առ ժամանակ ձուկ ընդգրկել:
2. Եփած ձուկն օգտակար է արյան համար. այն կարգավորում է արյան մակարդման գործառույթները և վերականգնում շրջանառությունը:
3. Ձուկն օգտակար է հորմոնալ խանգարումների դեպքում, այն կարող է կարգավորել վահանաձեւ գեղձի գործառույթները եւ կանխել դրա հիվանդությունները:
4. Ձկան մեջ պարունակվող նյութերը նաեւ օգտակար են նյարդային համակարգի համար: Դրանք բարելավում են հիշողությունը, նպաստում են քնի կարգավորմանը եւ մարդուն կարող է կարձնել հանգիստ և պակաս դյուրագրգիռ:
5. Նիհարել ցանկացողների համաար այն կարող է շատ օգտակար լինել: Նույնիսկ յուղոտ ձուկն իր հագեցած ճարպաթթուների շնորհիվ չի նպաստում քաշի ավելացմանը, այդ իսկ պատճառով դիետոլոգները նիհարել ցանկացող մարդկանց խորհուրդ են տալիս իրենց սննդակարգի մեջ անպայման ձուկ ներառել:
6. Գիտնականները պարզել են, որ ձուկը՝ հատկապես օմեգա-3ը, 43%-ով նվազեցնում է աչքերի հիվանդություն ունենալու ռիսկը: Նրանք ապացուցել են, որ ձուկն օգնում է մարդկանց նույնիսկ մեծ տարիքում:
7. Ձուկն օգնում է հեշտ և հանգիստ քնել այն մարդկանց, ովքեր քնի հետ կապված խնդիրներ ունեն: Այս ամենը նրանք կապում են հատկապես ձկան մեջ եղած D վիտամինի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: