Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչու՞ նշել Սուրբ Սարգիսը, այլ ոչ թե Վալենտինը. պարզաբանում է քահանան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սբ Սարգիս զորավարը մեր եկեղեցու ամենասիրված սրբերից է: Նա իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Սբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:

Այս տարի Սբ Սարգսի տոնը եկեղեցին նշում է փետրվարի 11-ին: Տոնին ընդառաջ՝ Past.am-ը զրուցել է Տեր Սմբատ Քահանա Աբրահամյանի հետ:

-Ինչպես գիտենք, մոտենում է Սուրբ Սարգսի տոնը: Մի քանի բառով կներկայացնե՞ք տոնի խորհուրդը:

- Սուրբ Սարգիսը մեծ զորավար էր, ով նահատակվել է Քրիստոսի Ավետարանը քարոզելու համար, նա արագահաս սուրբ է, երիտասարդների բարեխոս: Կոնկրետ Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչների համար այս տոնը մեծ կարևորություն ունի, քանի որ նա այցելել է այս վայրեր, քարոզել այստեղ: Նրա սուրբ մասունքներից մեկը գտնվում է Կոթիի Սուրբ Սարգիս եկեղեցում, որը հիմա գերության մեջ է, ցավ ի սիրտ: Վստահ ենք, որ հատկապես բնակավայրի ժողովրդի համար նա մեծ բարեխոս է, առավել քան որևէ այլ տարածաշրջանի համար:

- Ինչու՞ պետք է նշել Սուրբ Սարգիսը, այլ ոչ թե Վալենտինը:

- Ես չգիտեմ՝ ով է Վալենտինը: Մենք հայ ենք, մեզ համար մեծ նշանակություն պետք է ունենա ունի հենց Սուրբ Սարգիսը, որովհետև նա մեր եկեղեցու սրբերից է: Մահվանից առաջ, երբ իրեն պետք է նահատակեին, նա աղոթք է բարձրացնում առ Աստված և խնդրում, որ իր անունով, իր բարեխոսությամբ արված աղոթքները լսելի լինեն Աստծո համար: Վստահ ենք, որ Սուրբ Սարգիսը մեր եկեղեցում է, մեր մեջ է, մեր բարեխոսն է, ինչի՞ համար Սուրբ Վալենտին նշել:

- Մի հարց է, որ Նոյեմբերյանի շրջանում պետք է նշեն այս տոնը, այլ հարց է՝ արդյոք նշու՞մ են, թե՞ ոչ: Որքանո՞վ է այդ մշակույթը ձևավորված նոյեմբերյանցիների մեջ:

- Ընդհանուր առմամբ, ընդամենը 2 տարի է, ինչ ծառայում եմ Նոյեմբերյանում: Անցյալ տարի բավականին մեծ շուքով ենք նշել, դրանից առաջ որևէ բան ասել չեմ կարող: Ողջունելի է, որ բոլորը՝ մեծից փոքր, անկախ սոցիալական վիճակից, պաշտոնական դիրքից, միահամուռ կերպով միացել էին տոնին: Հույս ունեմ, որ այս տարի նույնպես բացառություն չի լինի: Եթե մինչև այս որևէ բաց եղել է, փորձում ենք միասնաբար, Աստծո ողորմությամբ այդ բացը լրացնել:

- Ձեր կարծիքով՝ նոյեմբերյանցիները դեպի եկեղեցին, դեպի Աստված ձգտում ունե՞ն:

- Հավատքի չափն ստուգելու սարք չկա: Ժողովուրդը, կարծում եմ, ավելի շատ քիչ տեղեկացված է, կոմունիստական հասարակարգն էլ մյուս կողմից բավականին խորն է աշխատել այս վայրերում: Հիմա փորձում ենք ամեն ինչ վերականգնել՝ թե՛ տոները միջոց դարձնելով, թե՛ կիրակնօրյա դպրոցի միջոցով: Միանգամից ոչ մի բան չի լինում

- Այս տարի՞ ինչպես եք պատրաստվում նշել տոնը:

- Այս տարի Սուրբ պատարագ կմատուցի Տավուշի թեմի առաջնորդը՝ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որից հետո մեր կիրակնօրյա դպրոցի սաների, համայնքապետարանի և մշակույթի տան հետ գեղեցիկ միջոցառում է նախատեսված, որին նաև զորամասը կմասնակցի: Տեսնենք, առաջն Աստված:

Մարիամ Նալբանդյան

Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերով