Երևան, 31.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ռեժիսորները խիստ սխալվում են, եթե կարծում են, որ ես չեմ կարող լուրջ դերեր խաղալ». Գոռ Մարտիրոսյան

ԼԱՅՖ

Exclusive

Past.am-ը շարունակում է գտնել սիրված հեռուստասերիալների «կորած» հերոսներին: Այս անգամ մեր զրուցակիցը «Բանակում» և «Քաղաքում» հեռուստասերիալներում Թոռնիկ Ջամշոյանին մարմնավորած Գոռ Մարտիրոսյանն է:

- «Բանակում»-ի Ձեր կերպարը բավականին դրական, էմոցիոնալ էր: Ու՞մ գաղափարն էր այդպիսի կերպար ստեղծելը և արդյոք հաճույքո՞վ էիք խաղում Ձեր դերը:

- Շատ սիրել եմ կերպարս, որն ինձ մեծ հաջողություն բերեց: Մտահղացումը սցենարիստինն էր, որ Ջամշոյանը լինի եզդի ազգի ներկայացուցիչ, մնացած ամեն ինչը ես եմ որոշել. ինչպես խոսել, պահել ինձ, իհարկե, ռեժիսորների ցուցումներով, նրանց իմացությամբ:

- Իրական կյանքում Ձեր կերպարին նմա՞ն եք:

- Բացարձակ: Պարզապես ուրիշ ձայնով չէի կարող խաղալ, միայն ձայնն է նույնը:

-Ինչպես գիտենք, Դուք նաև հանդիսություններ եք վարում: Ի՞նչն էր պատճառը, որ սկսեցիք այդ գործով զբաղվել:

- Շատ վաղուց եմ զբաղվում այդ գործով: Կոնկրետ պատճառ չկա, նպատակն արդարացնում է միջոցները: Ժողովուրդն ինձ սիրում է, ես էլ, առիթից օգտվելով, արեցի այն, ինչի պահանջարկն այսօր մեծ է, ինչի միջոցով մարդիկ կարողանում են վաստակել:

-Դերասանի կարիերան մի կո՞ղմ եք դրել, թե՞ նորություններ սպասենք Ձեզնից:

Фото Gor Martirosyan.

- Իհարկե, մի կողմ չեմ դրել, պարզապես մարդիկ մտածում են, որ եթե ես հումորային դեր եմ խաղացել, լուրջ դերեր չեմ կարող խաղալ: Բայց չեն պատկերացնում, որ նույնիսկ այդ հումորային դերերը ես շատ լուրջ եմ խաղացել: Այսօրվա ռեժիսորները խիստ սխալվում են, եթե կարծում են, որ ես չեմ կարող այլ ժանրերում հանդես գալ: Երևի այդ է պատճառը, որ ներկա պահին նոր առաջարկներ չունեմ:

-Կարծում եմ՝ շատերին նաև Ձեր անձնական կյանքն է հետաքրքրում: Ինչպես գիտենք, ամուսնացել եք տարիքով Ձեզնից բավական փոքր աղջկա հետ: Արդյոք դա չի՞ խանգարում ընտանեկան հարաբերություններում:

- Բացարձակ չի խանգարում: Մենք շատ լավ ընկերներ ենք, այդ տարբերությունը չենք էլ նկատում:

- Ըստ Ձեզ՝ Դուք լա՞վ ամուսին եք:

- Կինս ասում է՝ ամենալավն եմ, ի՞նչ իմանամ: Եթե ասում է ...

- Ձեր ընտանիքում առաջիկայում համալրումներ սպասվու՞մ են:

- Դեռ ոչ: Տղաս շուտով 6 ամսական կլինի: Բայց նպատակներ, իհարկե, կան: 3 տղան պարտադիր է, դրանից հետո կորոշեմ՝ աղջիկ կլինի, թե՞ տղա:

 

- Քանի որ շուտով սիրահարների տոնն է, ինչպե՞ք եք պատրաստվում անցկացնել այն:

Фото Gor Martirosyan.

- Հատուկ ինչ-որ բան չենք պատրաստվում անել, երևի երկուսով կգնանք մի տեղ, կնստենք, միասին ժամանակ կանցկացնենք:

 Ի դեպ, այսօր սիրված դերասանի կնոջ ծննդյան օրն է: Past.am-ի խմբագրակազմը ևս շնորհավորում է և մաղթում առողջություն ու ընտանեկան ջերմություն:

Հարցազրույցը՝ Մարիամ Նալբանդյանի

Մենք շատ մոտ ենք համաձայնության հասնելուն․ Թրամփը՝ Ռուսաստան-Ուկրաինա հակամшրտության մասին Ալիևի օգնականը վստահեցնում է՝ Ադրբեջանը չի քննարկել Իրանում ստեղծված իրավիճակն ԱՄՆ-ի հետ Թե բա մեր պայքարը անձերի դեմ է, ոչ թե Եկեղեցու․ Տեր Սարգիս Ռոնալդուի 961-րդ գոլն ու «Ալ Նասրի» հաղթանակը (տեսանյութ) «Ալ-Նասրը» հաղթեց «Ալ-Խոլուդին» Դուք կարող եք ազատել Բաքվում պահվող բոլոր հայ քրիստոնյաներին․ Թաթոյանը դիմել է ԱՄՆ փոխնախագահին Կհաղթեի երկուսին էլ՝ միաժամանակ. Ծառուկյանի համարձակ հայտարարությունը «Ֆուլ Հաուս. Վայրէջք»․ վերադարձ ու տարիներով պահված հույզեր Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ-ում զգալի առաջընթաց կա․ ՀՀ փոխարտգործնախարար Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին․ նույն վայրում բախվել են 2 «Mercedes»-ները և «Լադա»-ն Ալեքսանդր Ադաբաշյանը «Ոսկե արծիվ» մրցանակ է ստացել Հերթական հարձակումը հայի գոյության դեմ. Տեր Սերոբ Թող Սուրբ Սարգիս Զորավարի բարեխոսությունն ուղեկցի մեր ազգին Գիշերվանից սկսած Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվшծներ չեն արձանագրվել․ Զելենսկի Մահափորձի վերաբերյալ հայտարարություններից մեկ տարի անց Կադիրովը Քերիմովին իր եղբայրն է անվանել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը վստահ է, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակը վատթարացել է Տան աշխատողը մահացած է գտել հայտնի եվրոպացի ռեժիսորին Մեր երկրների և ժողովուրդների հարաբերությունները բարեկամական են, պատմական և քաղաքակրթական. ՀՀ նախագահը՝ Հնդկաստանի դեսպանին Եթե դու չես կարողանում քո երկրի սահմանը պաշտպանել, այդ խնդիրը ուրիշի վրա մի գցի. Հայկ Նահապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) Ucom-ը կարևորում է արդար մրցակցությունը Կյանքից հեռացել է դերասանուհի Քեթրին Օ՚Հարան Հավասար պայմաններ բոլորի համար․ Team Telecom Armenia-ն ընտրում է արդար շուկանՈւկրաինան պահանջում է Ռուսաստանին հեռացնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից Կրակոցներ Վանաձոր քաղաքում, կասկածյալը եղել է «Lada Priora» մակնիշի ռուսական համարանիշի ավտոմեքենայով Սուրեն Պապիկյանը հրապարակել է հրամանը, որով կարգավորվում է զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպումը Փաշինյանը, փոխելով երկրի արտաքին ուղեծիրը Ռուսաստանից դեպի Արևմուտք, քանդեց մեր անվտանգային համակարգը. Սուրենյանց (տեսանյութ) Արցախի 63/1 հասցեում իր հյուրընկալ դռներն է բացել Դեկորա խանութ-սրահի նոր մասնաճյուղը 5 տարվա մեջ 300.000 աշխատատեղ ստեղծելու մասին հարցեր ունե՞ք․ Նարեկ ԿարապետյանԱյցելություն Կոմիտասի տուն-թանգարան Ֆրանսիայի կողմից ձերբակալված «Grinch» տանկերը որևէ կապ չունի Ռուսաստանի հետ․ Զախարովա Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն ՀայաստանումՊապիկյանի հրամանով ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է Գեորգի Քոչարյանը դեսպան է նշանակվել Ուզբեկստանում ​ Էդմոն Մարուքյանը բանախոսել է Եվրոպական լիբերալ ֆորումի կողմից կազմակերպված կանանց առաջնորդության և քաղաքականությունում նրանց դերի բարձրացման թեմայով ինտենսիվ դասընթացումՔրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 11 միլիարդ 249 միլիոն 857 հազար դրամի վնաս. Դատախազություն Արարատում մետաղաձուլական գործարանի աշխատակիցները պայթուցիկներ և արկեր են հայտնաբերել Երևանում տնային կալանքի տակ գտնվող 29-ամյա քաղաքացին վնասել է ոտքի ժապավենը ու դիմել փախուստի Այստեղ ենք` Նարեկին և Վազգենին ասելու, որ իրենք մենակ չեն. Աննա Մկրտչյան «Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի Աշոտ Մինասյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ Վահագն Չախալյանին. Աբրահամյան 24 ժամ ջուր չի լինի0% շրջանառության հարկ փոքր բիզնես համար․ Ռոբերտ ԿադարյանԿառուցել՝ նշանակում է ավելի շատ աշխատատեղ ստեղծել. «Մեր Ձևով» ժողովրդական շարժումՈրո՞նք են երաշխիքները, որ տարվա կեսին առողջության ապահովագրության համար նախատեսված բյուջեն չի սպառվի. Նաիրի ՍարգսյանԱմփոփվեց «Դոմուս»-ի ամենասպասված խաղարկությունը Մինչև 200․000 դրամ աշխատավարձ ստացողները զրկված են առողջության ապահովագրությունից․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ում մասնագիտական վերապատրաստումները դիտարկվում են որպես շարունակական գործընթաց և ռազմավարական ներդրում«Հայաստանի 100 լավագույն ուսանողները» մրցույթի հայտադիմումների ընդունումը կավարտվի 3 օրից. Գոհար ՂումաշյանՓաշինյանի զգուշացումը Հայկ Սարգսյանին