Երևան, 29.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սուպեր մաման» շարունակություն կունենա. Հայկ Մարությանը՝ ֆիլմի նկարահանումների մասին և ոչ միայն

ԼԱՅՖ

Exclusive

Past.am-ի զրուցակիցը դերասան, սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր, հասարակական ակտիվիստ Հայկ Մարությանն է:

- «Ազիզյանները» սիթքոմից սկսենք: Իհարկե, այն ոչ բոլորին է հասանելի, բայց մեծ արձագանք է ստացել հեռուստադիտողի շրջանում: Ի՞նչ փուլում են նկարահանումները և արդյո՞ք հեռուստադիտողը հնարավորություն կունենա՞ այն երբևիցե դիտելու: 

- Մենք հենց սկզբից հայտարարել ենք, որ հեռուստադիտողը սիթքոմը դիտելու հնարավորություն անպայման ունենալու է: Մենք արտադրող ընկերություն ենք, որն իր արտադրանքը վաճառում է «Պանարմենիա» ՓԲԸ-ին, հետո արդեն ընկերությունը որոշում է կայացնում, թե ինչպես, ինչ կարգավիճակով կամ որ ալիքներով այն հեռարձակի: Այս պահին որոշումն այնպիսին է, որ այն հեռարձակվի միայն Ucom ցանցով, բայց այս տարվա մեջ հեռարձակում լինելու է նաև հեռուստատեսությամբ, ամենայն հավանականությամբ՝ «Արմենիա» TV-ով: 

- Խոսակցություններ կան նոր ֆիլմի մասին: Ինչքանո՞վ են դրանք համապատասխանում իրականությանը և ե՞րբ հնարավորություն կունենանք դիտելու այն:

- Նկարահանումները պատրաստման փուլում են: Խոսքը բոլորի կողմից սիրված «Սուպեր մամայի» մասին է, կարելի ասել, դրա շարունակությունն ենք ցանկանում նկարահանել: Չնայած՝ շարունակություն բառն այնքան էլ տեղին չէ, որովհետև այս անգամ իրավիճակը լրիվ այլ է լինելու::

- Դերասանական կազմում փոփոխություններ կա՞ն:

- Հիմնական 4-5 դերասանները նույնն են, բայց քանի որ իրադարձությունների զարգացման միջավայրը տարբեր է, բազմաթիվ ուրիշ դերասաններ են ավելանալու:

- Այս տարի հնարավորություն կունենա՞նք ֆիլմը դիտելու:

- Մենք էլ ենք շատ ցանկանում այս տարի ֆիլմի նկարահանումն ավարտին հասցնել և ամեն ինչ անում ենք այդ ուղղությամբ: Սցենարը գրեթե պատրաստ է, անկեղծ ասած՝ այն մեզ շատ է դուր գալիս: Ոգևորությունը շատ մեծ է, և մենք անհամբերությամբ սպասում ենք, թե երբ ենք այն կինոդիտողներիի դատին հանձնելու: 

- Եվ վերջում, կուզենայի Ձեր կարծիքն իմանալ հայաստանյան ժամանակակից կինեմատոգրաֆիայի մասին: Բազմաթիվ նոր ֆիլմեր են ստեղծվում՝ հիմնականում հումորային ժանրում, ի՞նչ կարծիքի եք դրանց որակական հատկանիշների մասին, ըստ Ձեզ՝ դրանք մնայու՞ն են:

- Կարծում եմ՝ դա միայն ժամանակը ցույց կտա: Ես այս պահին կարող եմ խոսել միայն փաստերի մասին, իսկ դրանք վկայում են, որ կինոկատակերգություններն այսօր ավելի մեծ «կասսա» են ունենում, քան մնացած ժանրերի ֆիլմերը: 

 Բայց դրանց մեջ շատ քչերն են, որոնք իրոք հավաքում են բավականաչափ հանդիսատես: Դե, հանդիսատեսը հենց այնպես չի գալիս, պետք է ֆիլմը լավը լինի, որ գա: Գովազդից ելնելով կարող է 10-20 հազար հոգի գալ, իսկ մնացած հազարները գալիս են՝ այդ 10-20 հազարի կարծիքը լսելով: Ինձ համար 100 հազար և ավելի հանդիսատես ունեցող ֆիլմը նոր կարող է հաջողված համարվել:

- Իսկ դերասանների, կոնկրետ անհատների դերը որքանո՞վ է կարևոր հանդիսատեսին գրավելու հարցում:

Image may contain: 1 person, closeup and indoor

- Ես ֆիլմը համարում եմ մի ամբողջական մարմին և ընդհանրապես չեմ ուզում առանձնացնել ո՛չ դերասանին, ո՛չ սցենարիստին, ո՛չ էլ ուրիշ մեկին: Պետք է ամբողջ մարմինը լավը լինի: Չի կարող դեմքը սիրուն լինել, իսկ փորը՝ մեծ: Չի կարող ֆիլմը լավը լինել, երբ սցենարն անհաջող է, իսկ դերասանը չի կարող լավ խաղալ, երբ ֆիլմն անհետաքրքիր է: Որպեսզի հանդիսատեսն ասի՝ «վա՜յ, ինչ լավ ֆիլմ էր» և դրանով ամեն ինչ եզրափակվի, պետք է բոլոր բաղադրիչները լինեն լավ, պատշաճ որակի:  

Հարցազրույցը՝ Մարիամ Նալբանդյանի

 
 
 
 
 
ՊԱՕԿ-ի յոթ երկրպագուներ են մահացել Եվրո-2026․ Լիտվա-Հայաստան՝ 3-3 Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար Աշտարակ-Լանջիկ ավտոճանապարհին մառախուղ է․ կան փակ ավտոճանապարհներ Աղավնատուն-Լեռնամերձ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի վրա ճնշման ուժեղացման մասին Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի ամսաթիվը Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Մեր զինված ուժերը պատրաստ են անհապաղ արձագանքել մեր երկրի ցամաքային, օդային և ջրային սահմանների դեմ ուղղված ցանկացած ագրեuիայի․ Արաղչի ՉԼ․ «Ինտերի» մեկնարկային կազմը ՀՀ ֆուտզալի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ «Եվրո-2026»-ի քառորդ եզրափակչում է Պատերազմում զույգ որդիներին կորցրած Պայծառ Թորոսյանն այսօր որդի է ունեցել Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին բեռնատար է շրջվել. սահմանափակումներ են մտցվել «Երկար տարիներ վարձով ապրելուց հետո սեփական տուն ունեցանք». Արման Նավասարդյանը՝ Համազգային թատրոնի շենքի մասին Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը ազատվել է Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգողի պարտականություններից Քուվեյթում քննարկվել են հայ–քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի կազմակերպման հարցերը Վաղվանից սկսած կունենանք սառը օդի «լճացման» թուլացում․ Լևոն Ազիզյան Ես կգնեմ քո տունը, եթե համաձայնես հաջորդ մենամարտդ անցկացնել ինձ հետ․ Ծառուկյանը՝ UFC-ի չեմպիոնին «Արարատ-Արմենիան» հաղթեց դանիական «Վեյլեին» Հանդիպում հայրենիքի պաշտպանությանը կամավորագրված հայ տղամարդկանց հետ․ Նարեկ ԿարապետյանԶորքերում ծանր հանցագործությունների թիվը նվազել է, 2025-ին սպանության դեպք չի արձանագրվել․ Սուրեն Պապիկյան Տեղեկատվական անվտանգության ապահովումը դարձել է ազգային ինքնիշխանության մաս․ ՀԱՊԿ փոխքարտուղար Լավ լուր․ Հայհիդրոմետի տնօրենը հայտնում է Իրանը կոշտ պատասխան է խոստացել ԱՄՆ–ին Արտակարգ իրավիճակ՝ ՀՀ ՊՆ կարևորագույն կառույցներից մեկում Հունվարի 29-ին և 30-ին ջուր չի լինելու Ոգու իսկական տոն. Աբրահամ Հովեյանը շնորհավորել է Հայաստանի զինված ուժերին ՀՃՇ Շիրակի մարզային գրասենյակի ղեկավար` Սևակ Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձը` ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Արշակ ԿարապետյանինՄիասնական ժամերգություն և աղոթք կկատարվի ապօրինի ազատազրկված հոգևոր հայրերի համար Հայոց բանակը երբեք չի պարտվել և միշտ լինելու է հաղթանակած. Հովհաննես Ծառուկյան Խոնարհվում ենք հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած բոլոր հայորդիների հիշատակի առջև․ «Մեր ձևով»Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհին այրվել են ավտոմեքենայի բեռնախցիկը և սրահը Իրանը կպատասխանի ԱՄՆ-ին, «ինչպես երբեք չի արել» 3 ֆուբոլիստ հեռացել է «Գանձասարից» «Արևմտյան Ադրբեջան» դոկտրինը, իրականում, համընկնում է իշխանությունների կողմից պարտադրվող «Չորրորդ Հանրապետության» գաղափարախոսության հետ» (տեսանյութ) Մենք միշտ կվերհիշենք այն, ինչ դուք արեցիք մեզ համար․ Հայաստանը ուժեղ կլինի Ձեր շնորհիվ․ Նարեկ ԿարապետյանԽաչիկ Ասրյանը շնորհավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Ազգային Բանակի կազմավորման տարեդարձի առթիվՄարմարաշենից Նուբարաշեն ճանապարհին «Mercedes» է այրվել ու դարձել ոչ շահագործելի ՈՒՉԼ 8-րդ խաղային շաբաթ | Միաժամանակ 18 հանդիպում Ֆրանսիական լեռնադահուկային հանգստավայրի հինգաստղանի հյուրանոցում հրդեհ է բռնկվել Բայրամովը Պեկինում հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ Նավթի ուժը շարունակում է ազդել բորսաների վրա՝ Պարսից ծոցում ցուցանիշների աճ Ռիոյում էլ ենք եղել, բայց այստեղ մասշտաբը միանգամայն այլ է, արձանն այնքան հզոր է. օտարերկրացի բլոգերները Հայաստան են եկել՝ տեսնելու Քրիստոսի արձանը (տեսանյութ) T-90 տանկի ստեղծողներից մեկն է մաhացել Ադրբեջանի հետ սահմանին սկսվել է Կալալա-Աղբանդ ավտոմայրուղու կամրջի վրա իրանական մաքսակետի կառուցումը Ի՞նչ է կատարվում ուղեղում, երբ մարդիկ «լսում» են իրենց մտքերըՀայոց բանակը պետք է լինի պրոֆեսիոնալ և զերծ քաղաքական շահարկումներից. Թագուհի ԹովմասյանԶինված ուժերի նախկին զինծառայողը կրակել և սպանել է չորս ոստիկանիԱՄՆ փոխնախագահի այցը խնդիրներ է ստեղծելու Փաշինյանի համար