Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նախընտրական տեռորի մեկնարկը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բոլոր ընտրություններին Հանրապետականը վերարտադրվում է սանձազերծած տեռորի արդյունքում, որը հատկապես ուղղվում է պետական կամ բյուջետային հիմնարկների դեմ։ Դրանք հիմնականում ներառում են մանկապարտեզներ, դպրոցներ, բուժհաստատություններ, բուհեր և այլն։ Նմանատիպ հիմնարկների տնօրենները կամ արդեն վաղուց համակերպվել են այս ամենի հետ և աշխատում են իշխող կուսակցության վերարտադրվելու համար՝ դրանով իսկ խեղելով Հայաստանի ապագան, կամ էլ չեն անում դա, ժամանակի ընթացքում կորցնելով իրենց աշխատանքը: Սակայն վերջինների մասին մենք շատ հազվադեպ ենք լսում։ Այսօր նման տեղեկություն տարածվեց, համաձայն որի՝ Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը դեռ չնշանակված անցել է նախընտրական գործունեությանը: Գրիգորյանն իր մոտ է կանչել Արտաշատի պոլիկլինիկայի տնօրեն Սերինե Հայրապետյանին և հրահանգել աշխատել Հայաստանի հանրապետական կուսակցության համար: Մարզպետը, մասնավորապես, նշել է, որ պոլիկլինիկայի աշխատակիցները պետք է խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեն ՀՀԿ-ին տան:

Այս ամենը բացառիկ դեպք չէ։ Եթե անգամ չխախտենք անմեղության կանխավարկածը, ապա շատ հանգիստ կարող ենք դիտարկումներ անել՝ ելնելով անցյալի կենսափորձից։ Անմեղության կանխավարկածը խախտած չենք էլ լինի մեծ հաշվով, որովհետև աղմուկ հանած այս լուրը որևէ կերպ չի էլ հերքվել։ Իսկ պոլիկլինիկայի աշխատողները, կարծես, իրականում գործադուլի դիմել են։

Ցանկացած զարգացած հասարակությունում, նման խայտառակությունը, որը չի հերքում գործող իշխանությունը, առիթ կարող էր հանդիսանալ բարձրաստիճան պաշտոնյային առնվազն հեռացնելու, իսկ եթե ԺՊ է, ապա որոշումը փոխելու և նրան չնշանակելու համար։ Բայց սա Հայաստանն է։ Այստեղ նախընտրական փուլում հասարակության տարբեր խմբերի հանդեպ կազմակերպված տեռորը բացառիկ երևույթ չէ։ Այն արդեն վերածվել է կենսաձևի։ Մի պահ անգամ, երբ փորձում ես զուգահեռներ անցկացնել թաղային հեղինակությունների և նման վարքագծով պաշտոնյաների միջև, որոնց հիմնական ընդհանրությունը ընտրություններին իշխանությանը ծառայելն է, հակվում ես առաջինների կողմը։ Ինչու՞։ Նրանք գոնե տարբեր մեթոդներով խնդրում են։ Իսկ երկրորդները ոչ թե խնդրում են, այլ իրենց լծակներն օգտագործելով պարտադրում են, որը, մեղմ ասած, հակաիրավական լինելուց զատ նաև անբարոյական է։ Սա նշանակում է, որ ինչ-որ մի մարզպետ, իր քաղաքական անառողջ նկրտումների համար, որի իրավունքը, ի դեպ, նա չունի, պատրաստ է կասկածի տակ դնել ցանկացած առողջ մտածող մարդու օրվա հացի խնդիրը։

Հեռախոսազանգից և հեռախոսային խոսակցության հրապարակային դարձնելուց պարզ է դառնում, որ մարզպետը բանավոր տեղեկացում է արել տնօրենին առ այն, որ նա ազատված է աշխատանքից։ Սա արդեն մի քանի օրենքների և իրավունքների միաժամանակյա խախտում է։ Այսինքն ի՞նչ, Արարատի մարզում վերադառնում են բդեշխների կամ սուլթանատի ժամանակները և մարզպետն իրեն ինչ-որ կարգավիճակ է շնորհու՞մ։ Բայց մյուս կողմից՝ ողբերգական է այն հանգամանքը, որ սա արդեն տարակուսելի չի դառնում։ ՀՀԿ-ն, իր իշխանության անառողջ տարիների ողջ ընթացքում, հասարակությանը պատրաստել է այս իրավիճակին։ Ավելին ՝ շատերի համար այն դարձրել է նորմալ ընկալելի երևույթների ամբողջություն։ Քանի օր կերկարի Հանրապետականի իշխանությունը և նման մարզպետների առկայությունը, այդքան օրով Հայաստանը կմոտենա անդունդի եզրին։ Իսկ այդ եզրը շատ հեռու չէ։ Հուսանք, որ բուժանձնակազմը մինչև վերջ հետևողական կլինի իր իրավունքները պաշտպանելու հարցում և չի զիջի ոչ իրավական հրահանգների առաջ։ Իսկ մարզպետին և նրան նշանակողներին մնում է հոդաբաշխ բացատրություն տալ հասարակությանը, թե ի՞նչ են ուզում ընդհանրապես։

Վահրամ Թոքմաջյան

Past.am վերլուծաբան

«Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Անկախության հռչակագիրը, պատմությունն ու կրոնը մեր պետության արմատներն են. Ավետիք ՉալաբյանԻրանը հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ը հարյուրավոր զինծառայողներ է կորցրել Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը Իրաքը մերժել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը երկրում պահելու առաջարկը Հինգ հետիոտնի վրաերթի ենթարկած վարորդը ավտոբուս վարելու լիցենզիա չի ունեցելՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Բիշքեկում հանդիպել են Պուտինը և Սի Ծինփինը Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, ոգևորված կարգի ես բերում փողկապդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը. տեսանյութԿառավարության թեթև ձեռքով ձկնարտադրության գումարների մեծ մասը Հայաստան չի գալու. Հրայր ԿամենդատյանԿանանց միջազգային հումանիտար պատվիրակության նպատակը բացառապես հումանիտար է՝ հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենին, այցելել Ադրբեջանում պահվող ՀՀ-ի քաղաքացիներին. Ռուբեն Վարդանյանի կին Ամիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանՈղբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ hակամարտության դիվանագիտական լուծմանը, քանի որ պшտերազմի շարունակությունը չի բխում որևէ մեկի շահերից. Փեզեշքիան Թաիրովում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարըՍարավան-«Զանգեր» կոչվող հատվածում այրվել է ավտոմեքենա Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը.Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում բռնկված հրդեհըԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա Երուսաղեմի հայկական թաղամասը՝ նոր լարվածության կենտրոնում Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ավարտվել է 3 նշան, որոնք վկայում են մոտալուտ մահվան մասինՀարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ Մեկ մարդ է զnhվել ԱՄՆ-ի Մեծ կանիոն պարկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Էրդողանը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը iPhone 18 ստանալու հնարավորություն՝ ուսանողների համարՆոր կանոններ Հայաստանում․ ID քարտերի հետ կապված փոփոխություններ են եղելԱրտասահմանում գնումներդ՝ 20%-ով ավելի շահավետ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Արագածոտնում պարեկները վնասազերծել են քաղաքացուն առևանգողներին, բայց վերջիններից մեկը դիմել է փախուստիԱրմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով Իրանի վրա ԱՄՆ-ի մի շարք հարվածներ չեն տվել ցանկալի արդյունքներ․ NYT Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին Ալիեւները ժամանել են Ղրղզստան Իրանը պատերազմ չի փնտրում. Փեզեշքիան Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը դժգոհ է Էմանուել Մակրոնի գործունեությունից Վթար․ մինչեւ 17:00-ն ջուր չի լինելու Համացանցում հայտնվել է Նեպալում 6-ամյա աղջկան փրկելու տեսանյութըՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Անահիտ ԳևորգյանՓաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ղրիմի երկու բնակիչների՝ ուկրաինական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում գերլցանավ է պայթել Կիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին