Երևան, 19.Նոյեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Կարծում եմ՝ այս եթերաշրջանում ամենաուժեղը մեծերի խումբն է». Վրեժ Կիրակոսյան

ԼԱՅՖ

Exclusive

Past.am-ի զրուցակիցը «X-Factor 1»-ի հաղթող Վրեժ Կիրակոսյանն է:

- Ու՞ր է «կորել» «X-Factor 1»-ի հաղթող Վրեժ Կիրակոսյանը: Ինչու՞ չեք երևում էկրաններին:

Վրեժ Կիրակոսյանը չի կորել, նա այս երկրի պետական շատ կարևոր կառույցներից մեկի՝ Երևանի մշակույթի պետական է քոլեջի փոխտնօրենն է, որտեղ հսկայական քանակով երեխաներ են մասնագիտական կրթություն ստանում:

Image may contain: 5 people, people sitting and indoor

Image may contain: 2 people, people smiling, people standing and suit

Միաժամանակ նաև երգեցողությունը, երգը, անձնական երաժշտարվեստով զբաղվելը, բնականաբար, չեմ անտեսում, պարզապես, որոշակի դադար առնելու խնդիր կար՝ մի քանի հարցեր կարգավորելու համար: Բացի այդ, ես նաև ընտանիք ունեմ, հայրիկ եմ դարձել այս տարիների ընթացքում, այնպես որ Վրեժ Կիրակոսյանը չի կորել, ընդհակառակը՝ աճել է: 

Image may contain: 3 people

Image may contain: 2 people, outdoor

- Ուրեմն ե՞րբ Ձեզնից նորություններ սպասենք:

- Մինչ ամառ կունենամ նոր, բավականին հետաքրքիր տեսահոլովակ ու նորից կհայտնվեմ էկրաններին:

Image may contain: 1 person, standing

- Կարծիք կա, որ «X-Factor»-ն ամենակարճ ուղին է դեպի հայտնություն: Ի՞նչը Ձեզ տարավ այդ նախագիծ:

- - Նախագծին մասնակցեցի ավելի շատ ընկերներիս, բարեկամներիս, ընտանիքիս հորդորով, քանի որ երգելու պոտենցիալ ունեի:

Image may contain: 2 people, people standing, suit and indoor

Կարծում եմ՝ մի կողմից, այո՛, նմանատիպ նախագծերը կարճ ճանապարհ են հայտնի դառնալու համար: Բայց, իհարկե, ժամանակը շատ կարճ է, և դու պետք է հասցնես ճանաչվել, սիրվել, մեծ սեր վայելել: Եթե դու պրոֆեսիոնալ չես, համապատասխան կրթություն չունես, հնարավոր է՝ չկարողանաս ժամանակի մեջ տեղավորվել, ընկնես հայտնի դառնալու ճանապարհին: Այդ պատճառով, կարծում եմ, նմանատիպ պրոյեկտները մյուս կողմից բավականին ռիսկային են: Բայց, իհարկե, թեկուզ այդ ճանապարհին ընկնելուց մարդ կարող է շատ բան սովորել:

- Այժմ ընթացող նախագծին հետևու՞մ եք: Որակական առումով փոփոխություններ նկտու՞մ եք:

-  Պրոյեկտն իր ֆորմատով նույնն է, այստեղ խոսքը մասնակիցների որակական խնդրի, նրանց պոտենցիալի մասին է: Ինչքանով որ հասցրել եմ հետևել, կան մասնակիցներ, որոնք իրոք ունեին պոտենցիալ, որոնց կարելի էր բացահայտել, բայց նրանք դուրս են մնացել հետագա փուլերից: Իհարկե, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որը կարող է տարբերվել ժյուրիի ունեցածից:

Image may contain: 2 people, indoor

- Իսկ ժյուրիի առումով փոփոխությունը դեպի ո՞ր կողմն է:

- Բնականաբար, մեր ժամանակվա ու այժմյան ժյուրին շատ են տարբերվում միմյանցից: Հիմա կազմն ավելի երիտասարդացվել, թարմացվել է: Միայն Գարիկն է մնացել մեր ժամանակ եղած կազմից: 

Картинки по запросу վրեժ կիրակոսյան գիսանե պալյան

 

Ընդհանուր առմամբ, ինչ-որ վատ, վախեցնող կամ մտահոգող կարծիք չունեմ: Նրանց պրոֆեսիոնալիզմին ու մասնագիտական կարողություններին բոլորն են ծանոթ, և եթե հեռուստաընկերությունը նպատակահարմար է գտել վստահել նրանց, ես այդտեղ վատ բան չեմ տեսնում: Իհարկե, թերություններ լինում են, բայց դա աշխատանքի արդյունք է. եթե չկա աշխատանք, չկան նաև թերություններ:

Image may contain: 3 people, people sitting and indoor

- Ձևավորված թիմերից ո՞րն եք ամենաուժեղը համարում և արդյոք ֆավորիտներ ունե՞ք նախագծում:

- Անուններ չեմ ուզում տալ, բայց կարծում եմ, որ ուժեղ են մեծերը: Աղջիկները վատը չեն, բայց բոլորը միանման են երգում: Բայց, անկեղծ ասած, կուզենայի, որ խումբ հաղթեր, որովհետև կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ մեր երաժշտարվեստում գեղեցիկ խմբեր ստեղծվեն:

Հարցազրույցը՝ Մարիամ Նալբանդյանի



 

Բացառիկ հարթակ՝ զբոսաշրջության ոլորտի համար. «Փաստ»Շրիշակային ցածրունքից խոսում են «շրիշակային» վարկանիշի մասին. «Փաստ»Մենք քիչ թե շատ գործոն էինք, քանի դեռ կար հայկական Արցախը. Վահե Դավթյան Փաշինյանը պաշտոնյաներին աշխատանքից ազատել է sms-ով. hraparak.am Օրերս կարգապահական զորամասում ինքնասպան եղած զինվորի մայրը ինքնավնասման է գնացել. Armlur.am 21-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով վրաերթի է ենթարկել 27-ամյա հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Պուտինի տեսակետը Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ չի փոխվել. Շոլց ՀՀ դեսպանը Հունաստանում քննարկել է տարածաշրջանի մշակութային գործընթացները Հայհիդրոմետից ձյան մասին են հայտնում Էլեկտրանէներգիայի անջատումներ՝ նոյեմբերի 19-ին Հայաստանը ԵԱՀԿ-ում նոր ներկայացուցիչ ունի ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը թանկացել են․ ի՞նչ արժեն այս պահին Իտալական VST աստղադիտակը բացահայտել է լոկալ տիեզերքի 5 գալակտիկաների գաղտնիքները Չենք էլ կարող ասել, որ նա այսօր ազատվածներին զոհել է, քանի որ կարող է ինչ-որ մի այլ տեղ նշանակի. Քաղտեխնոլոգ 69-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփից պատրաստված թմրամիջոց էր պահում Բաքուն խեղաթյուրել է COP-29-ի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևի էությունը Ուրցը՝ 4000, թեյը՝ 5000 դրամ. ինչ գներ են շուկայում Ա Սերիա․ Մխիթարյանը՝ տարվա լավագույն կիսապաշտպանի մրցանակի հավակնորդ Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ-ում․ կա 3 զոհ, որոնք ազգությամբ հայեր են, և 3 վիրավոր Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հայտնաբերվել ու վնասազերծվել է փախուստի դիմած՝ առանձնապես ծանր հանցանքի համար կալանավորվածը Անհասկանալի պատճառով մեր թիմի մարզիկները զրկվեցին Երևանում կայանալիք ԱԱ-ին մասնակցելուց․ Ամոյան Ադրբեջանն ավերել է օկուպացված Արցախի Տանձատափ եկեղեցին ՄԱԿ-ի դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին Գլխապտույտ, թուլություն․ վաղը մագնիսական փոթորիկ է սպասվում․ զգոն եղե՛ք Յուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքինՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն աշխատանքային վերջին խորհրդակցությունն է անցկացրել (տեսանյութ) Երևանում անցկացվել է ԵԱՏՄ գյուղատնտեսական քաղաքականության խորհրդի 5-րդ նիստը Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank110 մլրդ դրամն ուղղվելու է այն մարդկանց, ովքեր դարձել են անապահով հենց այս իշխանության գործունեության արդյունքում. Թադևոս Ավետիսյան Տես՝ ինչ վատ ա՝ անգլերեն չգիտես, Արփի․ Փաշինյանը, Աննա Հակոբյանի և դստեր հետ Վատիկանում է Մեկնարկում է Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը Կադրային ջարդ Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև ՏԿԵ նախարարի խորհրդականը Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն առաքելության ղեկավար ու մշտական ներկայացուցիչ է նշանակվել Բայդենի կողմից Ուկրաինային կանաչ լույս տալը՝ ՌԴ–ի դեմ ATACMS համակարգեր գործածելու հարցում, բարձրացրեց խաղադրույքներն այն պատերազմում, որը կժառանգի Թրամփը․ CNN Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը շրջել են Վատիկանի թանգարաններում, ծաղիկներ խոնարհել Նարեկացու արձանի առջև «Գնում եմ առանց սկանդալի». Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարական է ներկայացրել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ազատման դիմում է գրել Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. Լևոն Քոչարյան Հայաստանը կարևորում է Մարոկկոյի հետ հարաբերությունների հետագա զարգացումը․ ՀՀ նախագահի ուղերձը Աննա Հակոբյանը փող հավաքելու նոր նոր ձև է մտածել. «Հրապարակ» ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն նախատեսում է այցելել Հայաստան Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված և մահացած հղի կնոջ գործով դատաքննությունը շարունակվում է Եղբայրաuպան միջադեպի ենթադրյալ մասնակից Գյուլնազարյանը հեռանում է Փարաքարի ղեկավարի պաշտոնից Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան ՌԴ-ն բալիստիկ հրթիռով հարվածել է Օդեսային. կա 8 զոհ, 39 վիրավոր Փարաքարի ՔՊ–ական համայնքապետը հրաժարական է ներկայացրել Ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանում գերիներ ունենք, Արցախն էլ քանդվում է. Ավետիք Չալաբյան