Երևան, 19.Նոյեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հիմա ավելի շատ կոնկրետ բիզնեսով եմ զբաղվում». Արթուր Բարսեղյան

ԼԱՅՖ

Exclusive

Past.am-ը շարունակում է գտնել և Ձեր ուշադրությանը ներկայացնել սիրելի հեռուստասերիալների դերասաններին, ովքեր վերջերս այնքան հաճախ չեն երևում հեռուստաէկրաններին: 

Այս անգամ մեր զրուցակիցը «Բանակում» հեռուստասերիալում Ռազմիկ Հակոբյանին մարմնավորած Արթուր Բարսեղյանն է:

- Ինչպե՞ս եղավ, որ սկսեցիք նկարահանվել «Բանակում»-ում, ումի՞ց ստացաք առաջարկը:

Image may contain: 9 people, people smiling

-  «Բանակում» հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկն ստացել եմ ռեժիսոր Արամ Շահբազյանից: Նոր էի ինստիտուտն ավարտել, դեռ ինչ-որ տարերքների մեջ էի, երկար մազերով: Այդպես մի օր քայլում է Մաշտոցի պողոտայով, ճանապարհին Արամն ինձ տեսավ և, ճանաչելով թատրոնից, ասաց, որ ուզում է՝ անպայման իրենց հեռուստաֆիլմում խաղամ: Ես չմերժեցի, գնացի քասթինգի, որտեղ բավականին շատ մարդիկ կային հավաքված: Քասթինգն անցա, ուրիշ դերի համար գնացել էի, լրիվ ուրիշ դեր տվեցին ու սկսեցինք նկարահանումները:

- Հետաքրքիր է՝ նախ դերն է եղել, հետո Ձեզ ընտրել են դրա համա՞ր, թե՞ հակառակը:

- Ինչպես բոլոր սերիալներում, ֆիլմի սկզբում դեռ ոչ մեկը ոչ մի կոնկրետ դեր, անհատականություն չուներ: Ես էլ բացառություն չէի: Եթե հիշում եք, ֆիլմում Գազազյանի կերպարը կար, ով մի քիչ ագրեսիվ սերժանտ էր, ի սկզբանե ես պետք է խաղայի այդ դերում:

Image may contain: 2 people

 

Բայց այնպես ստացվեց, որ Արմուշը ստացավ այդ դերը, և ես մնացի պարզապես ինչ-որ մեկը, ով ծառայում էր այդ վաշտում: Մոտ մեկ ամիս ես ուղղակի կերպար էի, որը «Բանակում» հեռուստասերիալում խաղում էր: Հետո կամաց-կամաց զարգացրին սցենարը, ու պարզվեց, որ ես մեր ֆիլմի բացասական կերպարը պետք է լինեմ:

- Հե՞շտ համաձայնեցիք խաղալ այդ դերում:

- Անկեղծ՝ այո: Նույնիսկ ուրախ էի, քանի որ ավելի լավ է անհատականություն լինեի՝ կապ չունի՝ դրական, թե բացասական, քան ուղղակի զինվոր: Իսկ այդպիսի կերպարներ շատ ունեինք:

Image may contain: 1 person, hat, outdoor and closeup

 

- Սերիալում ո՞րն էր Ձեր ամենասիրելի կերպարը:

- Համակրելի կերպար ինձ համար Մուսայելյանն էր: Ֆիլմում նա շատ դրական կերպար էր՝ ամեն ինչով, թե՛ այն ժամանակ, երբ ուղղակի սերժանտ էր, թե՛ սպա դառնալուց հետո:

Image may contain: 2 people, outdoor

Բավականին հետաքրքիր էր կերպարը և, կարծես, հենց իր համար լիներ նախատեսված: Գևորգ Չուլյանը շատ լավ էր կերտել իր կերպարը, և ինձ համար նրա ներկայությունը մեր հեռուստասերիալում շատ կարևոր էր:

Image may contain: 2 people, sunglasses, selfie and closeup

 

- Այժմ ինչո՞վ եք զբաղված, ինչու՞ Ձեզ չենք տեսնում:

- Հիմա ավելի շատ կոնկրետ բիզնեսով եմ զբաղվում, աշխատում եմ «Մեգաֆուդ» ընկերությունում՝ որպես մենեջեր:

Image may contain: 1 person, sitting

Մասնագիտական առումով՝ անցած տարեվերջին Արշալույս Հարությունյանի աշխատանքներից երկուսում եմ նկարահանվել, որոնք պետք է, որ շուտով ցուցադրվեն:

Միաժամանակ փոքրիկ սցենարներ եմ գրում, շուտով երևի ներկայացում կունենանք նույն «Բանակում» հեռուստասերիալի տղաներով, որը ցանկանում ենք ներկայացնել Երևանում, Արցախում և, եթե ստացվի, նաև մարզերում:

Ներկայացումը շուտով պատրաստ կլինի, և ցանկացողները հնարավորություն կունենան դիտելու այն:

Հարցազրույցը՝ Մարիամ Նալբանդյանի

Շրիշակային ցածրունքից խոսում են «շրիշակային» վարկանիշի մասին. «Փաստ»Մենք քիչ թե շատ գործոն էինք, քանի դեռ կար հայկական Արցախը. Վահե Դավթյան Փաշինյանը պաշտոնյաներին աշխատանքից ազատել է sms-ով. hraparak.am Օրերս կարգապահական զորամասում ինքնասպան եղած զինվորի մայրը ինքնավնասման է գնացել. Armlur.am 21-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով վրաերթի է ենթարկել 27-ամյա հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Պուտինի տեսակետը Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ չի փոխվել. Շոլց ՀՀ դեսպանը Հունաստանում քննարկել է տարածաշրջանի մշակութային գործընթացները Հայհիդրոմետից ձյան մասին են հայտնում Էլեկտրանէներգիայի անջատումներ՝ նոյեմբերի 19-ին Հայաստանը ԵԱՀԿ-ում նոր ներկայացուցիչ ունի ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը թանկացել են․ ի՞նչ արժեն այս պահին Իտալական VST աստղադիտակը բացահայտել է լոկալ տիեզերքի 5 գալակտիկաների գաղտնիքները Չենք էլ կարող ասել, որ նա այսօր ազատվածներին զոհել է, քանի որ կարող է ինչ-որ մի այլ տեղ նշանակի. Քաղտեխնոլոգ 69-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփից պատրաստված թմրամիջոց էր պահում Բաքուն խեղաթյուրել է COP-29-ի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևի էությունը Ուրցը՝ 4000, թեյը՝ 5000 դրամ. ինչ գներ են շուկայում Ա Սերիա․ Մխիթարյանը՝ տարվա լավագույն կիսապաշտպանի մրցանակի հավակնորդ Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ-ում․ կա 3 զոհ, որոնք ազգությամբ հայեր են, և 3 վիրավոր Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հայտնաբերվել ու վնասազերծվել է փախուստի դիմած՝ առանձնապես ծանր հանցանքի համար կալանավորվածը Անհասկանալի պատճառով մեր թիմի մարզիկները զրկվեցին Երևանում կայանալիք ԱԱ-ին մասնակցելուց․ Ամոյան Ադրբեջանն ավերել է օկուպացված Արցախի Տանձատափ եկեղեցին ՄԱԿ-ի դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին Գլխապտույտ, թուլություն․ վաղը մագնիսական փոթորիկ է սպասվում․ զգոն եղե՛ք Յուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքինՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն աշխատանքային վերջին խորհրդակցությունն է անցկացրել (տեսանյութ) Երևանում անցկացվել է ԵԱՏՄ գյուղատնտեսական քաղաքականության խորհրդի 5-րդ նիստը Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank110 մլրդ դրամն ուղղվելու է այն մարդկանց, ովքեր դարձել են անապահով հենց այս իշխանության գործունեության արդյունքում. Թադևոս Ավետիսյան Տես՝ ինչ վատ ա՝ անգլերեն չգիտես, Արփի․ Փաշինյանը, Աննա Հակոբյանի և դստեր հետ Վատիկանում է Մեկնարկում է Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը Կադրային ջարդ Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև ՏԿԵ նախարարի խորհրդականը Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն առաքելության ղեկավար ու մշտական ներկայացուցիչ է նշանակվել Բայդենի կողմից Ուկրաինային կանաչ լույս տալը՝ ՌԴ–ի դեմ ATACMS համակարգեր գործածելու հարցում, բարձրացրեց խաղադրույքներն այն պատերազմում, որը կժառանգի Թրամփը․ CNN Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը շրջել են Վատիկանի թանգարաններում, ծաղիկներ խոնարհել Նարեկացու արձանի առջև «Գնում եմ առանց սկանդալի». Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարական է ներկայացրել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ազատման դիմում է գրել Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. Լևոն Քոչարյան Հայաստանը կարևորում է Մարոկկոյի հետ հարաբերությունների հետագա զարգացումը․ ՀՀ նախագահի ուղերձը Աննա Հակոբյանը փող հավաքելու նոր նոր ձև է մտածել. «Հրապարակ» ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն նախատեսում է այցելել Հայաստան Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված և մահացած հղի կնոջ գործով դատաքննությունը շարունակվում է Եղբայրաuպան միջադեպի ենթադրյալ մասնակից Գյուլնազարյանը հեռանում է Փարաքարի ղեկավարի պաշտոնից Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան ՌԴ-ն բալիստիկ հրթիռով հարվածել է Օդեսային. կա 8 զոհ, 39 վիրավոր Փարաքարի ՔՊ–ական համայնքապետը հրաժարական է ներկայացրել Ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանում գերիներ ունենք, Արցախն էլ քանդվում է. Ավետիք ՉալաբյանՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ Գոռ Բակլաչյանը հեռանում է