Ահա թե ինչ է տեղի ունենում Ձեր օրգանիզմի հետ, երբ հավի կաշի եք ուտում
ՖՈՏՈՀայտնի է, որ հավի կաշին կիրառվում է որպես մսե ռուլետների բնական թաղանթ, սակայն շատերը հրաժարվում են դրանից՝ համարելով այն շատ կալորիական:
Սննդաբանները ևս խորհուրդ չեն տալիս նիհարել ցանկացողներին չարաշահել այս սնունդը, սակայն նրանք, ովքեր հատուկ սննդակարգին հետևելու և նիհարելու կարիք չունեն, կարող են հանգիստ ուտել հավի կաշի:
Պարզվում է՝ հավի կաշին օգտակար է իմունիտետի համար՝ պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ` А, Е, В (В2, В6 и В12), կալիում, երկաթ, ֆոսֆոր, մագնեզիում, սպիտակուցներ:
Հավի կաշին ունի ևս մեկ բացառիկ օգտակար հատկություն՝լավացնում է սրտի աշխատանքը, քանի որ դրանում առկա ճարպերի մեծ մասը չհագեցած են, որոնք շատ օգտակար են սրտի համար:
Այն պարունակում է օգտակար սպիտակուց: Գիտնականներն ապացուցել են, որ կենդանական ծագման սպիտակուցից օրգանիզմը յուրացնում է 90% ամինաթթու, իսկ բուսականից` 60%:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: