Երևան, 03.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


««Ֆուլ հաուս»-ում կերպարս բավականին հետաքրքիր, բացվելու, աշխատելու հնարավորություն տվող է». Թամարա Պետրոսյան

ԼԱՅՖ

Exclusive

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 6-ին մեկնարկել են «Ֆուլ հաուս» սիթքոմի նոր եթերաշրջանի նկարահանումները: Ինպես նախորդ եթերաշրջաններում, այս անգամ էլ հիմնական դերասանական կազմին կավելանան նոր կերպարներ:

Past.am-ը զրուցել է սիրված դերասանուհի Թամարա Պետրոսյանի հետ, ով այս եթերաշրջանում սիթքոմի նոր կերպարներից մեկում է հանդես գալու:

- Ինչպե՞ս եղավ, որ սկսեցիք նկարահանվել «Ֆուլ հաուս»-ում:

- Առաջարկը դասական տարբերակով եմ ստացել. զանգեցին, կանչեցին փորձնական նկարահանման, գնացի, նկարահանվեցի, անցա և այդպես:

- Արդեն մի քանի օր է, ինչ սկսվել են նկարահանումները: Ընդհանուր մթնոլորտն ինչպիսի՞ն է, արդեն հարմարվե՞լ եք:

- Նկարահանումներն արդեն սկսվել են, բայց իմ մասնակցությամբ կտորներ դեռ չկան, դեռ նկարահանման հրապարակում չեմ եղել, բայց մի քանի օրից կսկսեմ աշխատանքը:

- Մինչև հրավեր ստանալը սիթքոմին հետևու՞մ էիք: Ի՞նչ կարծիք ունեք:

- Եթե չհավանեի, ես երբեք համաձայնությունս չէի տա: Ըստ իս՝ «Ֆուլ հաուսն» այս պահին մեր հեռուստադաշտի լավագույն նախագծերից է՝ բոլոր առումներով: Ընդհանուր առամամբ, որպես պրոյեկտ, այն ինձ շատ է դուր գալիս՝ ոչ միայն որպես մասնագետ, այլ նաև՝ որպես հեռուստադիտող: 

- Մի փոքր կերպարից խոսենք՝ առանց չակերտները բացելու: 

- Անկեղծ ասած՝ կերպարիս մոտավորապես եմ ծանոթ, դեռ ռեժիսորի հետ էլ չեմ հանդիպել: Առաջարկը հաստատվելուց անմիջապես հետո մենք մեկնեցինք Թեհրան՝ հյուրախաղերի, և ես միայն երեկ եմ վերադարձել: Մոտ օրերս ամեն ինչ կհստակեցվի:

Image may contain: 2 people, people standing

- Որպես կանոն՝ «Ֆուլ հաուս»-ի նոր կերպարները, հների համեմատությամբ, այնքան էլ չեն ընդունվում ու սիրվում հեռուստադիտողի կողմից: Մտավախություն չունե՞ք, որ Ձեր կերպարն էլ կարող է այդ բախտին արժանանալ:

- Ճիշտն ասած՝ չգիտեի, որ նման կարծրատիպ գոյություն ունի, բայց եթե այդպես է, կզգուշանամ: Անկեղծ ասած՝ ժամանակի առումով միշտ չի հաջողվել հետևել սիթքոմին, բայց նորի ու հնի տարանջատում չեմ մտցրել: Խնդիրն ավելի շատ լավի ու վատի մեջ է: Որպես հեռուստադիտող կարող եմ ասել, որ եթե կերպարը լավն է, անպայման կսիրվի: 

- Ինչքանով արդեն ծանոթ եք, ինքներդ հավանու՞մ եք Ձեր կերպարը:

- Այո, ինչքանով հասցրել եմ ծանոթանալ, բավականին հետաքրքիր, բացվելու, աշխատելու հնարավորություն տվող կերպար է:

- Հանդիսատեսը սովոր է Ձեզ ավելի շատ մեծ էկրանին տեսնել: Այս տարի ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ ունե՞ք:

Image may contain: 1 person

- Ամեն ինչ դեռ հարցականների մեջ է, չեմ ուզում դեռ խոսել դրա մասին: Առաջարկներ միշտ էլ լինում են, համաձայնությունն է ավելի դժվար լինում:

Image may contain: 2 people

- Թատրոնի աշխատանքը մի կո՞ղմ եք դրել, թե՞ զուգահեռ խաղում եք:

- Ոչ, մի կողմ չեմ թողել, այս ամենը համատեղում եմ Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատրոնում ներկայացումների հետ: 

Մարիամ Նալբանդյան

Մահացել է Հասմիկ ՄուրադյանըՀայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Չեմ կարող պատկերացնել, որ Իրանի ուղարկած նոր ծրագիրը ընդունելի կլինի․ Թրամփ ՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված էՀայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր ԱվետիսյանԻրանն ԱՄՆ-ին առաջարկել է մեկ ամսվա ընթացքում պայմանավորվել շրջափակման վերացման շուրջ. Axios Աֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում էԵվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների ներկայացուցիչներ Տիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց Սլովանին Հրդեh Կուրղինյան փողոցում․ կան տnւժածներ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. 21-ամյա վարորդը մահացել էԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պարսպին․ կա զոհՄայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներԻրաքը նշել է Հորմուզի նեղուցում ճգնաժամի ավարտից հետո նավթի արդյունահանման և արտահանման վերականգնման ժամկետըՈ՞ր 6 խախտումների համար վարորդներից կհանվի 2 տուգանային միավորՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետըՈրո՞նք են երիկամներում քարերի հիմնական նշաններըՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և իջեցրել անվտանգ վայրԳիտնականները փրկարարական գործողության ավարտից հետո կորցրել են կապը Թիմի անունով սապատավոր կետի հետՁերբակալվել է մի տղամարդ, ով առնետի թույն էր լցրել մանկական սննդի մեջԼիբանանին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2 659-իՋերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՏուապսեում ծովը մաքրում են նավթից՝ հերթական հրդեհի ծխի ֆոնինՎագիֆ Խաչատրյանի նոր լուսանկարը. ինչպիսի՞ տեսք ունի հայրենիք վերադարձած արցախցինԱհազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 37-րդ փողոցում տուն է այրվումՓրկարարները Երևանում վիրավnր արագիլին դուրս են բերել երթևեկելի հատվածիցԵրկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է․ Արամ ՎարդևանյանՍալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՊաշտոնական․ Շիրակի գլխավոր մարզիչը հրաժարական է տվելԳերմանիայի կանցլերը չի ժամանի Հայաստան․ DPAՄարուքյանը մեղադրում է Փաշինյանին՝ Ադրբեջանին արդարացնելու համար Իշխանությունն արժեզրկված է․ ինչո՞ւ է պետք փոխել սուպերվարչապետական համակարգը. Էդմոն ՄարուքյանԷլեկտրական ցանցերը զավթեցին Կարապետյանից որ ինչ անեն. հարցում Իջևանում Սփյուռքի մեր հայրենակիցները դուրս են մղվում Հայաստանի կյանքից․ Ատոմ ՄխիթարյանԱյս փուլում նպատակահարմար չենք համարում որևէ ընդդիմադիր ուժի քննադատությունը․ Մենուա Սողոմոնյան Անհետ կորած երեխային հայրը գտել է պահարանի հետևիցՓափուկ բարձով՝ ցեղասպանություն. Հովհաննես ԻշխանյանԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է․ տեսանյութ Փաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճըԱյս իշխանությունը գաղափարական փլուզման եզրին է․ Հրայր ԿամենդատյանԱրևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համար Ըստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԲաքուն սպառնում է շարունակել իր ջարդարարությունները Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Երևան չի գա Թոշակի բարձրացումը ընտրակաշա՞ռք. հարցում Թալինում համայնքապետը, որը նաեւ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագրի ֆոնին, հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ նոր համախմբում է ձևավորվում. տեսանյութՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-ն