Երևան, 19.Նոյեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Իսկական սերը ինչ-որ բան չի պահանջում հակառակ կողմից». Վահագ Ռաշ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Exclusive

Past.am-ի զրուցակիցը սիրված երգիչ Վահագ Ռաշն է:

 

- Ձեր բեմական անունից սկսենք. ո՞վ է Ձեզ կնքել Վահագ Ռաշ անվամբ:

- Կեղծանունս ինքս եմ ընտրել՝ շատ պարզ ձևով. Վահագն Ռուշանյանը դարձել է Վահագ Ռաշ:

- Անձամբ ես առանց կիթառի չեմ պատկերացնում Ձեզ: Երբվանի՞ց եք սկսել նվագել, և ի՞նչ է նշանակում Ձեզ համար այդ գործիքը:

Image may contain: 1 person

- Կարելի ասել՝ իմ ընկերներից մեկն է կիթառը: Երրորդ-չորրորդ դասարանից նվագում եմ, ու երգերս հիմնականում եղել են հենց կիթառով: Դեռ փոքրուց հայրիկս ու մայրիկս միշտ կիթառ են նվագել ու երգել, ես էլ շարունակում եմ նրանց գործը:

- Ձեր ոճն ընդգծված կերպով տարբերվում է մեր շոու-բիզնեսում այսօր գերակշռող երգերից: Հավատու՞մ եք, որ մի ծաղկով գարուն կգա, և մի օր մենք կունենանք ճաշակով երգարվեստ:

- Չեմ կարծում, քանի որ միշտ եղել են ճաշակով երգեր, որոնք իրենց տեղն են զբաղեցրել, բայց, անճաշակ չասեմ, կոմերցիոն երգերն ավելի «փողաբեր» են: Դրա համար կարծում եմ՝ դժվար՝ ինչ-որ բան փոխվի:

Image may contain: 1 person

Էլի կլինեն երգողներ, բայց լրիվ չի փոխվի: Կամ էլ պետք է ինչ-որ օրենք ընդունեն, որ արգելվի ռեստորաններում ռաբիս նվագել կամ թուրքական երգերը հայերեն թարգմանած երգել. այդ դեպքում կարող է ինչ-որ բան փոխվել:

- Գուցե վերջերս Սոնա Ռուբենյանի հետ համատեղ Ձեր «Պար պսակի»-ն հենց ինչ-որ առումով դեպի լավ փոփոխությանն է՞ր միտված:

- Ամենասկզբից ինչ-որ հատուկ նպատակ չենք ունեցել: Եթե լսել եք երգը, միայն առաջին տունն է հարսանեկան թեմայով, շարունակությունը Սոնայի մայրը գրեց և անվանումը որոշեցինք դնել «Պար պսակի»: Եվ քանի որ մի քիչ վալսի տեսքով է երգը, երաժշտությունից հասկացողները երևի հարսանիքներին կսկսեն օգտագործել: Չնայած՝ արդեն գիտեմ մարդիկ, ովքեր ամուսնացել են այդ երգի տակ:

- Ձեր երգերի գերակշիռ մասում սիրո թեման է իշխում: Ի՞նչ է սերը Ձեզ համար:

- Դա շատ բարդ հարց է, երևի ոչ ոք չի կարող կոնկրետ ասել: Սիրո տարբեր դրսևորումներ կան: Կարող եմ ասել, որ իսկական սերը ինչ-որ բան չի պահանջում հակառակ կողմից, դու ուղղակի սիրում ես:

Image may contain: 2 people, night and closeup

Եվ դա միայն աղջիկ-տղա հարաբերություններում չէ այդպես. դու սիրում ես քո հայրենիքը, բայց հայրենիքը կարող է չսիրել քեզ: 

Image may contain: 2 people

- Համենայն դեպս, սերը հաստատ նուրբ զգացմունք է, և առաջին հայացքից կարող է չհամատեղվել ռոքի հետ: Բայց Դուք դա կարողանում եք: Հե՞շտ է ստացվում:

- Ես չեմ համարում, որ կոնկրետ ռոք եմ երգում, բայց ռոքային էլեմենտները գերակշռում են իմ ստեղծագործություններում, ինչը էլեկտրոկիթառի արդյունքն է: Սիրո մասին ռոքային երգեր շատ կան, չեմ ասի, որ սերն ու ռոքն իրար հետ կապ չունեն, ընդհակառակը:

- Երգից բացի՝ ուրիշ նախասիրություններ ունե՞ք:

- Նախասիրություններ շատ ունեմ: Սպորտ եմ շատ սիրում, մեքենա վարել, արագություն եմ սիրում: Նաև շատ եմ սիրում մեկ-մեկ խոհանոցում պատրաստել:

Image may contain: 1 person, indoor

- Նոր գործեր, տեսահոլովակներ ե՞րբ կլինեն:

- Շուտով ուզում ենք «Ես կգամ»-ի համար տեսահոլովակ նկարել՝ Խաչիկ Եղոյանի հետ: Ճիշտ է, արդեն տարի պլանավորում ենք, բայց այս տարի անելու ենք հաստատ: Հիմա գործիքավորման փուլում է «Անհաս մի տենչ» երգը, նախկին գործիքավորումն այնքան էլ դուր չէր գալիս, լրիվ ուրիշ երգ է ստացվելու:Գրած նոր երգեր էլ ունեմ մի քանի հատ: Մի խոսքով, մինչև տարեվերջ մոտ 6-7 նոր երգ կհասցնեք լսել:

Image may contain: 2 people, people playing musical instruments

- Բայց, օրինակ Ձեր «Ես կգամ»-ը սիրվել է նաև առանց տեսահոլովակի: Ինչ եք կարծում՝ երգը պարտադիր պետք է տեսահոլովա՞կ ունենա:

- Երգը կարող է չունենալ տեսահոլովակ, բայց եթե ինչ-որ կոնկրետ միտք ունես, որ կարող ես արտահայտել դրա միջոցով, պետք է: Տեսահոլովակը նաև երգի տարածվելուն է շատ օգնում: Հեռուստատեսությամբ, բնականաբար, առանց տեսահոլովակի երգերը եթեր չեն տալիս:

 

Մարիամ Նալբանդյան

Մենք քիչ թե շատ գործոն էինք, քանի դեռ կար հայկական Արցախը. Վահե Դավթյան Փաշինյանը պաշտոնյաներին աշխատանքից ազատել է sms-ով. hraparak.am Օրերս կարգապահական զորամասում ինքնասպան եղած զինվորի մայրը ինքնավնասման է գնացել. Armlur.am 21-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով վրաերթի է ենթարկել 27-ամյա հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Պուտինի տեսակետը Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ չի փոխվել. Շոլց ՀՀ դեսպանը Հունաստանում քննարկել է տարածաշրջանի մշակութային գործընթացները Հայհիդրոմետից ձյան մասին են հայտնում Էլեկտրանէներգիայի անջատումներ՝ նոյեմբերի 19-ին Հայաստանը ԵԱՀԿ-ում նոր ներկայացուցիչ ունի ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը թանկացել են․ ի՞նչ արժեն այս պահին Իտալական VST աստղադիտակը բացահայտել է լոկալ տիեզերքի 5 գալակտիկաների գաղտնիքները Չենք էլ կարող ասել, որ նա այսօր ազատվածներին զոհել է, քանի որ կարող է ինչ-որ մի այլ տեղ նշանակի. Քաղտեխնոլոգ 69-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփից պատրաստված թմրամիջոց էր պահում Բաքուն խեղաթյուրել է COP-29-ի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևի էությունը Ուրցը՝ 4000, թեյը՝ 5000 դրամ. ինչ գներ են շուկայում Ա Սերիա․ Մխիթարյանը՝ տարվա լավագույն կիսապաշտպանի մրցանակի հավակնորդ Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ-ում․ կա 3 զոհ, որոնք ազգությամբ հայեր են, և 3 վիրավոր Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հայտնաբերվել ու վնասազերծվել է փախուստի դիմած՝ առանձնապես ծանր հանցանքի համար կալանավորվածը Անհասկանալի պատճառով մեր թիմի մարզիկները զրկվեցին Երևանում կայանալիք ԱԱ-ին մասնակցելուց․ Ամոյան Ադրբեջանն ավերել է օկուպացված Արցախի Տանձատափ եկեղեցին ՄԱԿ-ի դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին Գլխապտույտ, թուլություն․ վաղը մագնիսական փոթորիկ է սպասվում․ զգոն եղե՛ք Յուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքինՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն աշխատանքային վերջին խորհրդակցությունն է անցկացրել (տեսանյութ) Երևանում անցկացվել է ԵԱՏՄ գյուղատնտեսական քաղաքականության խորհրդի 5-րդ նիստը Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank110 մլրդ դրամն ուղղվելու է այն մարդկանց, ովքեր դարձել են անապահով հենց այս իշխանության գործունեության արդյունքում. Թադևոս Ավետիսյան Տես՝ ինչ վատ ա՝ անգլերեն չգիտես, Արփի․ Փաշինյանը, Աննա Հակոբյանի և դստեր հետ Վատիկանում է Մեկնարկում է Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը Կադրային ջարդ Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև ՏԿԵ նախարարի խորհրդականը Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն առաքելության ղեկավար ու մշտական ներկայացուցիչ է նշանակվել Բայդենի կողմից Ուկրաինային կանաչ լույս տալը՝ ՌԴ–ի դեմ ATACMS համակարգեր գործածելու հարցում, բարձրացրեց խաղադրույքներն այն պատերազմում, որը կժառանգի Թրամփը․ CNN Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը շրջել են Վատիկանի թանգարաններում, ծաղիկներ խոնարհել Նարեկացու արձանի առջև «Գնում եմ առանց սկանդալի». Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարական է ներկայացրել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ազատման դիմում է գրել Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. Լևոն Քոչարյան Հայաստանը կարևորում է Մարոկկոյի հետ հարաբերությունների հետագա զարգացումը․ ՀՀ նախագահի ուղերձը Աննա Հակոբյանը փող հավաքելու նոր նոր ձև է մտածել. «Հրապարակ» ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն նախատեսում է այցելել Հայաստան Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված և մահացած հղի կնոջ գործով դատաքննությունը շարունակվում է Եղբայրաuպան միջադեպի ենթադրյալ մասնակից Գյուլնազարյանը հեռանում է Փարաքարի ղեկավարի պաշտոնից Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան ՌԴ-ն բալիստիկ հրթիռով հարվածել է Օդեսային. կա 8 զոհ, 39 վիրավոր Փարաքարի ՔՊ–ական համայնքապետը հրաժարական է ներկայացրել Ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանում գերիներ ունենք, Արցախն էլ քանդվում է. Ավետիք ՉալաբյանՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ Գոռ Բակլաչյանը հեռանում էՊԵԿ-ում ապշած են Բադասյանի ազատումից, ինքը՝ նույնպես․ ովքե՞ր են Փաշինյանի «սիրելիները»