Միհրան Հարությունյանը՝ կնոջ բնավորության, շպարի, շուրթերի և մարդկանց՝ որպես թեփ ընկալելու մասին
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՀունահռոմեական ոճի հայ ըմբիշ, 2016 թվականի Ռիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը հարցազրույցներից մեկում անկեղծ ասել է. «Մարդիկ նման են թեփի՝ հայտնվում և հեռանում են: Եթե դու լինես այնպիսին, ինչպիսին կաս, նրանք քեզանից կհեռանան»:
Past.am-ի հարցին՝ որքանո՞վ է խանգարում նման ընկալումը մարզիկին, Միհրանը հակիրճ պատասխաանեց. «Բոլորին է խանգարում, բայց ամեն մեկը յուրովի է փորձում դրա դեմ պայքարել»:Մեր զրույցը բավականին լակոնիկ ստացվեց, այնուամենայնիվ, չմոռացանք կանանց միամսյակը՝ անդրադառնալով վերջիններիս:
Միհրանն ընդգծեց, որ կանայք տղամարդկանց թուլությունն են, բայց հենց նրանց հետ ես լիակատար երջանիկ: «Ինձ դուր չի գալիս, երբ կանայք չափից շատ են շպարվում: Կինը գեղեցիկ է, երբ ընդգծում է դիմագծերը: Շատ շպարն ու դիմահարդարումը ինքնախաբեություն է: Գերադասում եմ համբուրել իմ կնոջ շուրթերը, ոչ թե նրա շրթներկը»:
Խոսելով կնոջ ներաշխարհի մասին՝ հայտնի մարզիկն ասաց, որ կինը պետք է խոնարհ լինի իր տղամարդուն: «Նա պետք է ունենա նուրբ հոգի, բայց լինի շատ ուժեղ: Եթե այս ամենը լինի ներդաշնակ, ապա կինը կարող է լինել իմ երեխաների մայրը, իմ կինն ու իմ հենարանը»,- անկեղծացավ Միհրան Հարությունյանը:
Լևոն Փանոսյան