Երևան, 02.Հունիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բաքվին նոր կոնֆլիկտ է պետք

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ամբողջ աշխարհում հաղորդակցությունների, դրանք վերահսկելու, դրանցից գումարներ ստանալու պայքար է: Աշխարհի ամենատարբեր ու հեռու կետերը միմյանց կապող երկաթգծերի, ավտոճանապարհների ու հաղորդակցության այլ ուղիների ստեղծումն ու գործարկումը շատ տերությունների համար դարձել են թիվ մեկ նպատակը: Մարտի կեսերին հայտարավեց, որ Հնդկաստանը նախաձեռնել է նոր երկաթուղային նախագիծ` Բանգլադեշի, Բութանի, Նեպալի, Պակիստանի, Աֆղանստանի, Իրանի ու Թուրքիայի մասնակցությամբ: Միացյալ Նահանգները ողջունել է այս նախագիծը և դրա շրջանակներում իրանական Չաբախար նավահանգստի արդիականացումը, որը, ըստ ամերիկյան կողմի, Աֆղանստանին այլընտրանք կընձեռի` ի դեմս Պակիստանի: Սա նշանակում է իրավիճակի կայունացում Պակիստանի ու Աֆղանստանի միջև, ինչը Չինաստանին թույլ կտա մեծացնել բեռնափոխադրումները Կենտրոնական և Միջին Ասիայի երկրներով:

Ուշագրավ է, որ այս ամենի համատեքստում հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան արդեն Հարավային Կովկասում: Մասնավորապես, վրացական Բաթում նավահանգիստը բռնկում է զանգվածային անկարգություններով: Ու դա տեղի է ունենում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` Վրաստան կատարած այցից հետո, երբ կողմերն անդրադարձել են Վերին Լարսին այլընտրանքի որոնումներին` ի դեմս սևծովյան Բաթում և Փոթի նավահանգիստների: Ըստ վերլուծաբան Սարգիս Ծատուրյանի, սա պատկերի միայն մի մասն է սակայն: Խնդիրն այն է, որ փողոցային «մարտերի» կազմակերպիչներն այդ քայլով հարված են հասցրել ոչ միայն հայկական կողմին, այլև իրանականին: Քանի որ Թեհրանը հայ–վրացական միջանցքը այլընտրանք է համարում ադրբեջանա–վրացական երթուղուն դեպի Սև ծով, էլ չասած այն տեսլականը, որ Մոսկվան, Երևանն ու Թեհրանը բանակցում են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության մասին:

«Արտաքին խաղացողները, ովքեր գործում են Անդրկովկասում Բաքվի և Անկարայի միջոցով, շահագրգիռ են նրանում, որ հայ–վրացական երթուղին ԵՄ երկրների համար նախատեսվող իրանական ապրանքների համար տարանցման ճանապարհ չդառնա: Իսկ սա նշանակում է նաև «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի արգելափակում»,– համոզված է վերլուծաբանը: Նախկինում «Հյուսիս–հարավ» միջանցքի հիմնական հակառակորդը եղել է Լոնդոնը, հիմա նրան միացել է ԱՄՆ–ն, որը ցանկանում է Թեհրանի ներգրավումը թուրքական երթուղուն:

Ըստ Ծատուրյանի, սակայն, բացի վերը նշված բոլոր պատճառները, խնդիրն ունի նաև այլ կողմ: Մասնավորապես, նպատակը Ռուսաստանին հարավային տրանսպորտային միջացքից հեռու պահելն է, այդ թվում` Թեհրանին և Մոսկվային տարբեր ճամբարներում «տեղավորելու» միջոցով: Իսկ այդ նպատակին հասնելու համար հավանական է դառնում տարածաշրջանի ապակայունացումը, նախևառաջ ղարաբաղա–ադրբեջանական սահմանագծին:

Բացի արտաքին վերոնշյալ շարժառիթները, այս նախագծում ներգրավված երկու երկրները` Թուրքիան և Ադրբեջանը, ունեն տարածաշրջանն ապակայունացնելու նաև ներքին մոտիվացիա: Մասնավորապես, ապրիլի 16–ին կայանալիք սահմանադրական հանրաքվեից հետո Էրդողանը պատրաստվում է դառնալ «սուլթան»: Քվեարկության արդյունքներում առավել համոզված լինելու համար Էրդողանին անհրաժեշտ են «կրակի օջախներ», որոնք նոր սահմանադրությունն ու հենց իրեն` Էրդողանին կդարձնեն այլընտրանք չունեցող թուրքական հասարակական կարծիքի համար: Սրա համար է, որ նա լարում է հարաբերությունները ԵՄ անդամ երկրների, հատկապես Նիդեռլանդների ու Գերմանիայի հետ, սրում է հարաբերությունները Դամասկոսի և սիրիական քրդերի հետ: «Օսմանական ֆասադը» պահելու համար նրան մնում է միայն միջամտել հարավկովկասյան գործերին:

Ադրբեջանի նախագահի մոտիվացիան էլ պակաս ազդու չէ: Անցած տարվա ապրիլյան պատերազմը Ալիևին հնարավորություն ընձեռեց սահմանադրական փոփոխությունների միջոցով երկարացնել և ընդլայնել նախագահական լիազորությունները: Հիմա Բաքվին նոր կոնֆլիկտ է պետք, որը թույլ կտա լեգիտիմացնել ապարատային փոխատեղումները` հասարակության սոցիալ–տնտեսական սուր բևեռացման ֆոնին:

Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համարԿալինինգրադը հեղեղվել է․ մեքենաները «լողում են» փողոցներում, մարդիկ փակված են մնացել տներումԲագրատ Սրբազանը կայցելի Լոռի, Գեղարքունիք ու ՍյունիքՎաղը՝ 10:00-ին, ես գնալու եմ ՀՀ Քննչական կոմիտե. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տիղմից մաքրման աշխատանքներ են կատարվում առաջին օրերին Ալավերդի համայնքից կտրված բնակավայրերում (տեսանյութ)Թրամփը պաշտոնական հաշիվը է բացել TikTok-ումԽոշոր ավտովթար՝ Կոտայքում, մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի․ կան վիրավորներ30 միլիոն դրամ՝ Ազգային ժողովի այգին միշտ ջրած պահելու համարԴեռ 27 հոգի անազատության մեջ են. փաստաբանը կարդում է բոլոր ձերբակալվածների անունները (տեսանյութ)Սևանա լճում անհետ կորած 25-ամյա կոմպոզիտորի որոնողական աշխատանքները շարունակվում ենՓոքրիկների տրամադրությունն ապահովելու համար փրկարարները աղետի գոտի են տեղափոխել խաղալիքներՃանապարհդ հարթ լինի. Սուրբ Աննայի բակում Սրբազանը ողջունում և օրհնում է քաղաքացիներին (տեսանյութ)Հայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարիՌազմական բժիշկների նվիրական առաքելությունը. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակելԵրևան-Մոսկվա տոմսերը` ռեկորդային ցածր գներով. որքա՞ն արժեն այս պահինԳնացի ԱՄՆ, որովհետև զգացի, որ վերաբերմունքը լուրջ չի շախմատի նկատմամբ. Լևոն ԱրոնյանԽոշոր հրդեհ՝ Սյունիքում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրիցՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնըԴավիթ Չալոյանը նվաճեց օլիմպիական ուղեգիրԻրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀայաստանինՈւկրաինայում ՀՀ դեսպանը և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Բուչայի բուժհաստատությունների համար դեղամիջոցներ են փոխանցելՀայաստանում սպասվում է փոփոխական եղանակՀայտնի է Սլովենիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըՀանրապետության գետերի մեծ մասում դիտվել է փոփոխական ռեժիմԻրանում նախագահական արտահերթ ընտրությունները կանցկացվեն հունիսի 28-ինԻ՞նչ է կանխատեսել Թամարա Գլոբան կենդանակերպի 3 նշանների համարՎարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավորԱպօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու․ Տիգրան ԱբրահամյանՊայմանագրայինների մեկամսյա դասընթացները․ ՊՆ Կյանքից հեռացել է արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Մինասյանը Պուտինը ցավակցել է Արթուր Չիլինգարովի ընտանիքին և հարազատներինԲագրատ Սրբազանը այսօր Աննա եկեղեցու բակում կխոսի հետագա անելիքների մասին Ե՞րբ կավարտվեն աղետի հետևանքների վերացման աշխատանքները․ հարց՝ Լոռու մարզպետին Հայ Դատը սատարում է Բագրատ Սրբազանի շարժմանը եւ դատապարտում Փաշինյանի քաղաքականությունը (տեսանյութ) Հայ-իրանական սահմանը հատեցին Իրանի Կարմիր մահիկի բեռնատարները ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ» Վերջապես առաջիկա օրերին որոշակի կտաքանանք ու կչորանանք․ Սուրենյան Ստամբուլում 4 հարկանի բնակելի շենք է փլուզվել․ փլատակների տակ մարդիկ կան (տեսանյութ) Իրանի պետական ​​հեռուստատեսությունը ցավալի լուր է հայտնել ՀԿԵ-ն առաջին անհրաժեշտության պարագաներ ու տեխնիկա է փոխադրում ջրհեղեղից տուժած աղետի գոտի Ադրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվում Հայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Աղետի հետևանքով ջրամատակարարումը դեռ իրականացվում է խախտումներով․ ջրհեղեղի պատճառած վնասն ահռելի է Թել Ավիվում 120,000 ցուցարար դուրս է եկել փողոց՝ վարչապետից պահանջելով հասնել իսրայելցի գերիների ազատմանը (տեսանյութեր) Երևանում դանակահարել են պարեկային ոստիկանի. պատճառը ավտոմեքենան «պլաշչադկա» չտեղափոխելն է եղել Ահմադինեջադը կրկին հավակնում է Իրանի նախագահի պաշտոնին Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը ԱՄՆ-ում արևային մարտկոցների թիվը հասել է 5 միլիոնի. Շուկան վերելք է ապրում Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը շարունակում է փակ մնալ Տարադրամի փոխարժեքն այսօր