«Ես շատ ամուր եմ կանգնած ոտքերիս վրա և ուղղակի օդի մեջ երազել չեմ սիրում». Նառա
ԼԱՅՖExclusive
Past.am-ի բլից հարցերի թիրախում այս անգամ սիրված երգչուհի Նառան է:
- Ձեր օրն սկսվում է...
- Մի գավաթ սուրճով:
- Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
- Արթնանում ես՝ կյանքն արդեն ոգեշնչում է:
- Գեղեցիկը Ձեզ համար...
- Մարդու գեղեցիկ հոգին է:
- Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք:
- Փորձում եմ ինքս հաղթահարել, ինքս ինձ հետ եմ մնում:
- Կյանքում երբեք չեք ների...
- Երբեք բառն աշխատում եմ երբեք չօգտագործել:
- Ձեր ամենամեծ հիասթափությունը...
- Առանց հիասթափության պրոգրես չի լինի, դրա համար, թեկուզ շատ են լինում, բայց մեծ արժեք չեմ տալիս դրանց:
- Մի բան, որի համար շատ եք ափսոսել...
- Ես երբեք ոչնչի համար չեմ ափսոսում:
- Ձեր կյանքի ամենառոմանտիկ հանդիպումը...
- Եղել են իհարկե, բայց դրա մասին կլռեմ:
- Երբ բարկացած եք...
- Փորձում եմ ինձ հավաքել:
- Ձեզ հասկանալու համար դիմացինը պետք է...
- Ուղղակի հասկանա:
- Ընտանի կենդանի ունե՞ք:
- Այո, շնիկ:
- Եթե լինեիք ամենազոր...
- Երանի՜:
- Հայրենիքը Ձեզ համար...
- Իմ ծնողն է, երեխաս, իմ թևութիկունքը: Առանց դրա ես չեմ պատկերացնում կյանքս, որովհետև ես շատ եմ սիրում իմ հայրենիքը՝ երեխայի և մոր պես:
- Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը...
- Երեխաներս, ընտանիքս, շրջապատս, ընկերներս... Գումարային ձեռքբերումները ձեռքի կեղտ են, կարող են գալ ու գնալ, իսկ մարդկային հարաբերություններն ավելի մնայուն են:
- Ամենաշատը երազում եք...
- Ես շատ ամուր եմ կանգնած ոտքերիս վրա և ուղղակի օդի մեջ երազել չեմ սիրում:
- Երբեք չեք փորձի...
- Մարդուն անմեղ տեղը և, ընդհանրապես, նեղացնել:
- Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար...
- Ես սիրում ու հարգում եմ աշխարհի բոլոր երկրների մշակույթները, բայց ամենալավն ինձ համար էլի իմ հայրենիքն է:
- Միշտ վախեցել եք...
- Չարությունից:
- Մարդ, ով փոխել է Ձեզ...
- Չկա ինչ-որ մարդ, ով կարող է ինչ-որ մեկին փոխել՝ ծնված օրվանից: Կյանքը կարող է ինչ-ինչ փոփոխությունների ենթարկել, բայց գլոբալ առումով ոչ ոք չի փոխվում:
- Տանել չեք կարողանում, երբ...
- Սուտ են խոսում:
- Մի բառով բնորոշեք ինքներդ Ձեզ:
- Մարդ:
- Տարվա ո՞ր եղանակի հետ եք Ձեզ ասոցացնում:
- Գարուն:
- Իր, որ միշտ Ձեզ հետ է...
- Հոգիս:
- Երջանկության՝ Ձեր բանաձևը...
- Երջանկության բանաձև՞: Այդպիսի բանաձև է՞լ ունենք: ))
- Առանց ինչի՞ չեք կարող ապրել:
- Կյանքի:
- Ամենակարևորը՝ կյանքում…
- Լինել առողջ, շրջապատված սիրելի և սիրված մարդկանցով:
- Վերջին անգամ ե՞րբ եք արտասվել:
- Այս հարցին չեմ պատասխանի: ))
- Այս պահին կուզենայիք...
- Այս պահին և միշտ կուզենայի, որ բոլորը լինեն ուրախ, առողջ, հաջողակ և լինի խաղաղություն:
- Ձեր գերագույն նպատակն այս կյանքում...
- Կյանքս անպիտան չլինի:
- Ուրիշ ի՞նչ հարցի կցանկանայիք պատասխանել, որը չհնչեց:
- Ես չէի ուզում հարցերի պատասխանել, դուք հարցրեցիք: ))
- Եվ վերջում...
- Խաղաղություն բոլորիս, հաջողություն, ու միշտ փորձենք լինել ուրախ, պոզիտիվը թող երբեք չբացակայի, ինչքան էլ դժվար լինի:
Մարիամ Նալբանդյան